Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 259-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.03/29(442) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.10.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հոկտեմբերի 2012 թ.

թիվ 259-Ա 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԱՏԱ» ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, քննարկելով «ԿԱՏԱ» առևտրի տուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2012 թվականի հուլիսի 9-ին և 26-ին, օգոստոսի 23-ին և սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 47 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ԿԱՏԱ» առևտրի տուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Ալավերդի, Թումանյան փողոց 20 հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. հոկտեմբերի 4

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան