Գլխավոր տեղեկություն
Համար
N 1332-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.07/54(928) Հոդ.1162
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 1332-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 32-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1332-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գնման առարկայի

Գումարի փոփոխությունը
(հազ. դրամ)
 (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

անվանումը

չափի միավորը

քանակը

գնման ձևը

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Բաժին
N 01

Խումբ
N 06

Դաս
N 01

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
 (այլ դասերին չպատկանող)

(0.0)

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցված ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի պահպանում

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

45498.307

Բնակելի և ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգում

դրամ

1.0

ԲԸ

(45498.307)

Բնակելի և ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգում

դրամ

1.0

ԲԸԱՀ

45498.307

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան