Basic information
Number
N 441-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (29.09.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
27.05.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.05.2015
Effective date
28.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2015 թվականի N 441-Ա

 

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 28.09.15 N 868-Ա)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին 2015 թվականի հունիսի 1-3-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Մոսկվայում կայանալիք «ԱՏՈՄԷՔՍՊՈ» յոթերորդ միջազգային ֆորումին մասնակցելու համար:

(1-ին կետը լրաց. 28.09.15 N 868-Ա)

2. Երվանդ Զախարյանի և Արեգ Գալստյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 28.09.15 N 868-Ա)

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

(3-րդ կետը խմբ. 28.09.15 N 868-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 27

Երևան