Գլխավոր տեղեկություն
Համար
N 369-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2012 թվականի N 369-Ա

 

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

1. Հաստատել «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀO-6-Ն և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀO-8-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 23

Երևան

 

 

 

Հավելված 

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 23-ի N 369-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ժամկետը

Միջոցառման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

(կետն ուժը կորցրել է 02.10.12 N 956-Ա)

2.

«Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ.

նոյեմբերի

1-ին տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ.

նոյեմբերի

2-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ.

հուլիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ.
նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

«Պահնորդների և թիկնապահների կողմից իրենց պարտականությունները կատարելիս հատուկ միջոցների մարտավարական գործադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը

2012 թ. նոյեմբերի

2-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

«Պահնորդների (թիկնապահների) կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգումներ պարբերաբար անցնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը

2012 թ. նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

(հավելվածը փոփ. 02.10.12 N 956-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.10.2012, N 956-Ա 03.10.2012, N 369-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան