«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1924-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ ու 14-րդ հոդվածները և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից (այսուհետ` լիազորված մարմին) թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների և թանկարժեք մետաղներ զտարկողների որակավորման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը խմբ. 05.04.12 N 452-Ն)
2. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով, որը թանկարժեք մետաղներ զտարկողի և թանկարժեք մետաղներ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետ` դիմորդ) գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա թանկարժեք մետաղներ զտարկողի կամ թանկարժեք մետաղներ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորման վկայական (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է:
3. Դիմորդների որակավորման քննությունները (այսուհետ` քննություն) անցկացնում է լիազորված մարմնի կողմից ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ: Ընդ որում, հանձնաժողովի անդամների առնվազն 50 տոկոսը պետք է լինեն լիազորված մարմնի ներկայացուցիչները, իսկ մյուս անդամները` համապատասխան ոլորտի մասնագետներից::
Հանձնաժողովի նախագահ է նշանակվում լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող նախարարի տեղակալը:
(3-րդ կետը լրաց. 05.04.12 N 452-Ն)
4. Քննությունների ծրագրերը մշակվում են լիազորված մարմնի կողմից` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման ոլորտի գիտական աշխատությունների շրջանակներում և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:
(4-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)
5. Քննություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Չի թույլատրվում քննություններին մասնակցել «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց:
(5-րդ կետը լրաց. 05.04.12 N 452-Ն)
6. Քննությանը մասնակցելու համար դիմորդը ներկայացնում է՝
ա) դիմում (N 1 ձև),
բ) անձնագրի պատճենը,
գ) մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
դ) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը (այսուհետ` տուրքի վճարման անդորրագիր):
7. Դիմումներն ընդունվում են հետևյալ մասնագիտական ուղղություններով`
ա) թանկարժեք մետաղներ զտարկող,
բ) թանկարժեք մետաղներ հարգորոշող ու հարգադրոշմող:
7.1 Դիմումները լիցենզավորող մարմին ներկայացվում են առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե` secretariat@mineconomy.am).
(7.1-ին կետը լրաց. 05.04.12 N 452-Ն)
8. Դիմումներն ուսումնասիրում է լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը` փաստաթղթերը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ներկայացվող պահանջներին փաստաթղթերը չհամապատասխանելու դեպքում` դիմողին տեղեկացվում է դրա մասին և տրվում 10 օրացուցային օր` դրանք շտկելու և կրկին ներկայացնելու համար:
(8-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)
9. Քննություններն անցկացվում են պարբերաբար` լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետներում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմորդին պատշաճ ձևով տեղեկացվում է` դիմումում նշված բնակության վայրի հասցեով` քննությունից առնվազն 7 օր առաջ:
(9-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)
10. Դիմորդին թույլատրվում է մասնակցել քննությանը` միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննությանն ուշացումով ներկայացած դիմորդը համարվում է չներկայացած, և նրան արգելվում է մասնակցել տվյալ օրվա քննությանը:
11. Քննություններն անցկացվում են հայերենով, թեստավորման միջոցով:
(11-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)
12. Թեստերում ներառված հարցերի ցանկը կազմվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաստատված ծրագրի հիման վրա և հաստատվում լիազորված մարմնի կողմից: Հարցերը հրապարակվում են լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման ինտերնետային կայքում: Հարցերից բաղկացած առանձին թեստերը կազմվում են յուրաքանչյուր քննությունից մեկ օր առաջ և պահվում հանձնաժողովի քարտուղարի մոտ` փակ, հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի և քարտուղարի ստորագրություններով վավերացված ծրարում: Թեստերը բացվում են քննության ժամանակ` հանձնաժողովի անդամների և դիմորդների ներկայությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին թեստեր:
(12-րդ կետը խմբ. 05.04.12 N 452-Ն)
13. Թեստավորումն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով: Թեստի հարցերին պատասխանելու համար դիմորդին տրվում է մեկ ժամ, որը լրանալուց անմիջապես հետո դիմորդը պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել հանձնաժողովին:
(13-րդ կետը լրաց. 05.04.12 N 452-Ն)
14. Մինչև քննության սկիզբը հայտարարելը` հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը դիմորդներին ծանոթացնում է քննության ընթացակարգին և դրա խախտման հետևանքներին: Քննության սկիզբ է համարվում հարցաթերթիկները դիմորդներին բաժանելու ավարտը:
15. Քննության ընթացքում դիմորդին չի թույլատրվում օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել ուրիշ դիմորդների հետ: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմորդը հեռացվում է քննությունից:
Քննությունն իրականացվում է դռնբաց և կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:
16. Քննության ընդհանուր արդյունքները գնահատվում են առավելագույնը 30 միավոր, ընդ որում, յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր: Թեստավորման հարցաթերթիկները կազմվում են 30 հարցից, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
(16-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)
17. Թեստավորման առաջադրանքների առնվազն 25 միավոր հավաքած դիմորդները համարվում են թեստավորումը հաղթահարած և քննության արդյունքում հաղթող ճանաչված: Քննության պատասխաններն ամփոփվում են հանձնաժողովի որոշման արձանագրությամբ, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քննությանը մասնակցող անդամները:
(17-րդ կետը խմբ. 05.04.12 N 452-Ն)
18. (կետն ուժը կորցրել է 05.04.12 N 452-Ն)
19. (կետն ուժը կորցրել է 05.04.12 N 452-Ն)
20. (կետն ուժը կորցրել է 05.04.12 N 452-Ն)
21. (կետն ուժը կորցրել է 05.04.12 N 452-Ն)
22. Քննության արդյունքները հայտարարվում են նույն օրը:
(22-րդ կետը խմբ. 05.04.12 N 452-Ն)
23. Քննության արդյունքում հաղթող ճանաչված դիմորդին հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համապատասխան որակավորման վկայական (N 2 ձև կամ N 3 ձև):
Տրամադրված, սակայն դիմորդի կողմից չստացված վկայականը պահպանվում է լիազոր մարմնում` մեկ տարի, որից հետո լիազորված մարմնի կողմից այն ճանաչվում է անվավեր:
24. Դիմորդի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում` դիմորդին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են վկայականը տալուց հետո, ապա այն ճանաչվում է անվավեր:
25. Դիմորդի կողմից քննության արդյունքները կարող են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկվել լիազոր մարմնին, վերադաս մարմնին կամ դատարան:
(25-րդ կետը լրաց. 05.04.12 N 452-Ն)
26. Դիմորդը կրկին կարող է մասնակցել քննություններին` ընդհանուր հիմունքներով:
27. Վկայականը տրվում է 3 տարի ժամկետով:
(27-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)
28. Թանկարժեք մետաղներ զտարկողների, թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների վկայականներն ունեն սերիա և հերթական համար:
29. Վկայականի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնօրինակը տրվում է սույն կարգի 6-րդ կետի «ա», «գ», «դ» ենթակետերով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո:
Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, դրա կրկնօրինակն ստանալու նպատակով, որակավորված թանկարժեք մետաղներ հարգորոշողն ու հարգադրոշմողը կամ թանկարժեք մետաղներ զտարկողը սույն կարգի 6-րդ կետի «ա», «գ», «դ» ենթակետերով սահմանված փաստաթղթերի հետ միասին լիազորված մարմին է ներկայացնում նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:
Կորցրած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն որակավորված թանկարժեք մետաղներ հարգորոշողին ու հարգադրոշմողին կամ թանկարժեք մետաղներ զտարկողին սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է աջ անկյունում «Կրկնօրինակ» նշագրմամբ, նույն վավերապայմաններով նոր վկայական:
(29-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)
30. Լիազորված մարմինը վարում է դիմումների և տրված վկայականների գրանցամատյան:(30-րդ կետը խմբ. 05.04.12 N 452-Ն)
31. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի տնտեսական ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի հաշվին:
32. Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը և որոշումների կատարումը, դիմորդների մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման հետ:
(32-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետությունում | |
_______________________ (անունը, ազգանունը) | |
_______________________ (բնակության վայրը) | |
____________________ - ից (հեռախոսահամարները) |
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել __________________________________ |
___________________________________________________________ |
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի ___________________________ |
___________________________________________________________ որակավորման քննությանը: |
Կից ներկայացնում եմ` ա) անձնագրի պատճենը, բ) մեկ լուսանկար (3 x 4 սմ չափսի), գ) պետական տուրքի անդորրագիրը: Ծանոթացել եմ` ա) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգին. բ) որակավորման քննության անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կանոններին: Տեղեկացված եմ այն մասին, որ որակավորման քննությունն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում: Հայտնում եմ, որ դատական վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չեմ: |
Դիմորդ _________________ (ստորագրությունը) |
_________________ |
_____ __________________ 200 թ. |
Ձև N 2
|
Տրված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
Վկայականի սերիան և համարը` ԹՀ _____________________________________ |
Որակավորված անձ _______________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
Որակավորված անձի անձնագրի տվյալները _________________________________ |
Որակավորման շնորհման տարեթիվը, ամիսը, օրը ______________________________ |
Գործողության ժամկետը` 3 տարի: |
Որակավորման հանձնաժողովի նախագահ |
____________ |
_____________ |
Կ.Տ.
(ձևը փոփ. 04.05.12 N 452-Ն)
Ձև N 3
|
Տրված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
Վկայականի սերիան և համարը` ԹԶ _____________________________________ |
Որակավորված անձ _______________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
Որակավորված անձի անձնագրի տվյալները _________________________________ |
Որակավորման շնորհման տարեթիվը, ամիսը, օրը ______________________________ |
Գործողության ժամկետը` 3 տարի: |
Որակավորման հանձնաժողովի նախագահ |
____________ |
_____________ |
Կ.Տ.
(ձևը փոփ. 04.05.12 N 452-Ն)
(հավելվածը խմբ., լրաց. փոփ. 04.05.12 N 452-Ն)
Հավելված N 2 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Թեմա 1. | «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենք |
|
«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտեր |
Թեմա 3. |
Քիմիական տարրալուծումներ |
Թեմա 4. |
Հակազդուկների պատրաստում |
Թեմա 5. |
Մետաղների համաձուլվածքներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |