ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2012 թվականի N 1099-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1052-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 10-րդ և 12-րդ կետերին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 940-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1052-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Տ. Գրիգորյան-Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Գենջոյան-Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող» բառերով.
2) «Գ. Աբրահամյան-Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Թարգմանչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Մկրտչյան-Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 9 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|