Գլխավոր տեղեկություն
Համար
N 1087-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1087-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 790-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայագիտության հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 790-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) «Հ. Հակոբյան-ՀՀ սփյուռքի նախարար» բառերից հետո լրացնել «Ա. Անանյան-ՀՀ վարչապետի խորհրդական» բառերով.

2) «Ռ. Մարտիրոսյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ» բառերից հետո լրացնել «Յու. Սուվարյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)» բառերով.

3) «Վ. Բարխուդարյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար» բառերը փոխարինել «Վ. Բարխուդարյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության խորհրդական (համաձայնությամբ)» բառերով.

4) «Ա. Աղասյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն» բառերից հետո լրացնել «Ս. Երիցյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ» բառերով.

5) «Ա. Իսահակյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն» բառերից հետո լրացնել «Վ. Համբարձումյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

6) «Լ. Հովհաննիսյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն» բառերը փոխարինել «Լ. Հովհաննիսյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)» բառերով.

7) «Պ. Մուրադյան-պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերը հանել.

8) «Մ. Գիլավյան-Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Յու. Դավթյան-Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)» բառերով.

9) «Հ. Բարսեղյան-բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերը հանել.

10) «Ա. Կարապետյան-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Ա. Միրզախանյան-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 8

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան