Գլխավոր տեղեկություն
Համար
N 1693-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.13/9(949) Հոդ.77
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1693-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 6

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշման

 

Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

 1. Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարությունը (այսուհետ` ռազմավարություն) մշակվել է՝ հիմնվելով Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի 1-ին՝ հետազոտական մասի, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2011 թվականին կնքված համագործակցության հուշագրով իրականացված Հայաստանի երիտասարդների ձգտումների և ակնկալիքների համապարփակ ուսումնասիրության, ինչպես նաև դրանց համեմատական վերլուծության` Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ (վերլուծական) մասի վրա:

2. Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ երիտասարդությանն առնչվող խնդիրների լուծմանը միտված գործունեության գերակա ուղղությունները` առաջարկելով առավել փաստարկված և իրատեսական լուծումներ:

3. Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական պետական քաղաքականությունը պետության սոցիալական քաղաքականության կարևոր և անբաժանելի մասն է և ունի ռազմավարական նշանակություն:

4. Պետական երիտասարդական քաղաքականության նպատակը երիտասարդ մարդու ազգային դիմագծի, ժողովրդավարական, քաղաքացիական գիտակցության ձևավորման, երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական, կրթական, հոգևոր, մշակութային, կազմակերպական, մասնակցային պայմաններ և երաշխիքներ ստեղծելն է։

5. Պետական երիտասարդական քաղաքականությունը մշակվում և իրականացվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` երիտասարդական հասարակական կազմակերպությունների, երիտասարդների և այլ` իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ:

6. Սույն ռազմավարության իմաստով անմիջական շահառուներ են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 14-ի «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի մասին» N 798 որոշմամբ հաստատված սուբյեկտները, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության երիտասարդական հասարակական կազմակերպությունները, 16-30 տարեկան քաղաքացիները, երիտասարդ ընտանիքները և այլն:

7. Ռազմավարությունը հիմնված է այն գիտակցության վրա, որ երիտասարդները (16‑30 տարեկաններ), որոնց ընդհանուր թիվը, համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 888.344 մարդ (ընդհանուր բնակչության շուրջ 27 %-ը), հասարակության կարևոր ներուժն են, և պետք է նրանց ազատ, բազմակողմանի զարգացած, առողջ և պատասխանատու քաղաքացիներ դառնալու հնարավորություն ընձեռել:

8. Հաշվի առնելով Հայաստանի երիտասարդության երկրորդ ազգային զեկույցի 1-ին (հետազոտական) և 2-րդ (վերլուծական) մասերում և «Հայաստանի երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» զեկույցում վեր հանված խնդիրները՝ ռազմավարության գերակա ուղղություններ են սահմանվել առաջնահերթ կարգավորման կարիք ունեցող ոլորտները:

9. Ռազմավարության նպատակն է բարձրացնել երիտասարդների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին մասնակցության աստիճանը, փաստարկված և իրատեսական լուծումներ առաջարկել երիտասարդների զբաղվածության, սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ, խթանել առողջ ապրելակերպը, նպաստել հոգևոր-մշակութային արժեքների զարգացմանը և ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ինչպես նաև ապահովել կրթության շարունակականությունը և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությունը: Սույն ռազմավարության մեջ երիտասարդությունն անմիջական շահառու է և ծավալվող գործընթացներում իր ավանդը ներդնող կարևոր մասնակից:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Հայաստանի Հանրապետությունում պետական երիտասարդական քաղաքականությունը` որպես համակարգված քաղաքականություն, իրականացվում է 1995 թվականից:

11. 2007 թվականից Հայաստանի Հանրապետությունում պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:

12. Պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղված ծրագրերի իրականացման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված է ֆինանսավորում` առանձին տողով:

13. Նշված ծրագրերը մշակվում են նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության կողմից և իրականացվում են «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով:

14. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 785-Ա որոշմամբ ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, խթանել հանրային կյանքին երիտասարդների մասնակցությունը և նպաստել երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը: Խորհուրդը ձևավորվել է համակառավարման սկզբունքով` պետական և հասարակական հատվածների հավասար ներկայացուցչությամբ, ընդ որում, հասարակական հատվածը ներկայացնող անդամներն ընտրվել են մրցութային կարգով:

15. Այսօր երիտասարդական քաղաքականության իրականացման գործում մեծ դեր են խաղում երիտասարդական հասարակական կազմակերպությունները: Երիտասարդական հասարակական կազմակերպությունները, լինելով երիտասարդական պետական քաղաքականության իրականացման կազմակերպված սուբյեկտ, մշտապես պետք է լինեն երիտասարդական պետական քաղաքականության կրողը և իրականացման գլխավոր միջոցը: Երիտասարդական հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, մարզային հասարակական կազմակերպությունների գործունեությունն առավել ակտիվացել է վերջին երեք տարիներին` պայմանավորված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի ներդրմամբ: 2010 թվականի հուլիսի 1-ից սկսած այս համակարգի միջոցով հասարակական կազմակերպություններին տրամադրվում են պետական բյուջեի համապատասխան տողով նախատեսված դրամաշնորհներ: Այսօր համակարգում գրանցված են 174 հասարակական կազմակերպություններ, իսկ նախարարության կողմից դրամաշնորհներ են ստացել արդեն 63 կազմակերպություններ, որոնցից 31-ը ներկայացնում են մարզերը:

16. Աշխատաշուկայի և կրթական համակարգի փոխադարձ կապի ապահովման համատեքստում, որպես բնակչության, հատկապես` երիտասարդների զբաղվածության հեռանկարային երաշխիք, մեծ նշանակություն ունի մասնագիտական կողմնորոշումը: 2008 թվականից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում է «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» (ԵՄԿԿ) ՊՈԱԿ-ը, որի հիմնական նպատակն է դեռահասներին և երիտասարդներին ուղղորդել դեպի աշխատաշուկա` բացահայտելով նրանց անհատական առանձնահատկություններն ու նախասիրությունները և աջակցել աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: 2007-2010 թթ. ժամանակահատվածում երիտասարդների մասնագիտական կողմնորոշման որոշակի գործառույթներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային երիտասարդական կենտրոնների կողմից: 2012 թվականի հոկտեմբերի 4-ի նիստի N 40 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը և դրանից բխող 2012-2015 թթ. միջոցառումների ծրագիրը: Այդ հայեցակարգով մասնագիտական կողմնորոշման համակարգի նպատակն ու խնդիրներն իրագործելու համար առաջարկվում է մասնագիտական կողմնորոշման այնպիսի մոդել, որի առանցքային հենքը կազմելու է ամբողջ կյանքի ընթացքում տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց համար մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների ապահովումը` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը: Մասնագիտական կողմնորոշման ծառայությունները պետք է հասու լինեն` սկսած հանրակրթությունից, մասնագիտական ուսումնական հաստատություններում` կարիերայի կենտրոնների միջոցով, և զբաղվածության կարգավիճակի, մասնագիտական կարիերայի բոլոր փուլերում:

17. Պետական երիտասարդական քաղաքականությունն առավել փաստարկված դարձնելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2011 թվականին մշակվել է Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը (Մաս I. հետազոտական մաս): Զեկույցն անդրադարձել է երիտասարդների համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ոլորտների` ազգային ինքնություն, կրթություն, կրոն, ընտանիք, զբաղվածություն, քաղաքական մասնակցություն, մշակույթ և այլն:

18. Ազգային երիտասարդական երկրորդ զեկույցը միտված է Հայաստանի երիտասարդության շրջանում առկա խնդիրների համապարփակ ամփոփմանը, դրանց հիմնական պայմանների և պատճառների բացահայտմանը, նշանակալի ազդեցության վերլուծմանը, ինչպես նաև այդ խնդիրների լուծման գործնական ուղիների առաջարկմանը: Աշխատանքների կազմակերպման ընթացքում նաև ակնհայտ դարձավ, որ ազգային զեկույցի` մեկ առանձին փորձագիտական խմբի կողմից 5 տարվա պարբերականությամբ նախապատրաստումն առկա խնդիրներն իրենց ամբողջականության մեջ վեր հանելու և համապատասխան լուծումների առաջարկներ մշակելու հնարավորություն չի տալիս, ինչն անհրաժեշտություն առաջացրեց երիտասարդական ուսումնասիրություններն առհասարակ դնելու ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհի վրա: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ ՀՀ կառավարության կողմից երիտասարդական հետազոտությունների ինստիտուտի կայացումն ու զարգացումը սահմանվել են որպես 2012 թվականի երիտասարդական քաղաքականության գերակա ուղղություն: Այդպիսի ինստիտուտի կողմից երիտասարդության հարցերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը հնարավորություն կընձեռեն իրականացնելու խնդիրների պարբերական մշտադիտարկում և գիտական ու կիրառական ընթացիկ վերլուծություններ` ներգրավելով ոլորտի փորձագետների առավել լայն շրջանակ:

19. Մյուս կողմից էլ, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի միջև 2011 թվականին կնքված համագործակցության հուշագրի հիման վրա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվել և նախարարության կողմից հրատարակվել է «Հայաստանի երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» հետազոտությունը, ինչպես նաև երկու զեկույցների համեմատական վերլուծության հիման վրա մշակվել է, և պատրաստվում է հրատարակության ազգային զեկույցի երկրորդ` վերլուծական մասը, որին կհաջորդի ազգային զեկույցի երրորդ` կիրառական մասը:

20. Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի 2-րդ (վերլուծական) մասում, որը երիտասարդության ազգային զեկույցի 1-ին (հետազոտական) մասի և «Հայաստանի երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» զեկույցի տվյալներն ընդհանրացրել է համահայաստանյան վերջին 20 տարիների գործընթացների և գլոբալ զարգացումների ենթատեքստերում, ցույց է տրվել, որ Հայաստանի երիտասարդության հիմնախնդիրները համահայաստանյան հիմնախնդիրների արտապատկերումներն են երիտասարդության շրջանում: Դրանք առաջացել են Հայաստանը գլոբալ տնտեսական և մշակութային համակարգերում ընդգրկվելու հետևանքով:

21. Հայաստանի ընդգրկվելը գլոբալ տնտեսական համակարգ` մի կողմից լրացուցիչ հնարավորություն է ընձեռել երկրի տնտեսական զարգացման խթանների ստեղծման և մշակութային զարգացման տեսանկյունից, մյուս կողմից ի հայտ է բերել Հայաստանի տնտեսության կառուցվածքային այնպիսի փոփոխություններ, որոնք պատճառ դարձան գործազրկության և աշխատողների ցածր աշխատավարձերի։ Դրա հետևանքով առաջացան աշխատանքային միգրանտների և Հայաստանից ընդմիշտ արտագաղթելու հիմնախնդիրները:

22. Իրավական առավել արդիական և փաստարկված բազա ունենալու, ինչպես նաև ոլորտը արդիականացնելու և բարելավելու անհրաժեշտությունից ելնելով` 2013 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական երիտասարդական քաղաքականության նոր հայեցակարգ:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

23. Հայաստանի երիտասարդության հիմնախնդիրների լուծումները պետք է դիտարկել հետևյալ ռազմավարական ուղղություններով՝

1) սոցիալ-տնտեսական, նախ և առաջ զբաղվածության ոլորտում՝ մասնագիտական կրթության և աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցում.

2) տեղեկատվական-մշակութային, մասնավորապես, պետական տեղեկատվական-մշակութային-կրթական քաղաքականության ամրապնդում (կոնսոլիդացում) և երիտասարդության շրջանում տեղեկատվության սպառման մշակույթի ձևավորում` ազգային, համամարդկային և դասական մշակութային արժեքների գերակայության պայմանով.

3) երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի դաստիարակում.

4) քաղաքացիական հասարակության համախմբում (կոնսոլիդացում) և ուղղորդում Հայաստանի և Հայաստանի երիտասարդության հիմնախնդիրների լուծման ոլորտ.

5) երիտասարդության ակտիվ մասնակցություն երիտասարդական ոլորտի քաղաքականոթյան մշակմանն ու իրականացմանը:

 24. Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանի երիտասարդության շարժունությունը (մոբիլություն) և հոծ ներկայացվածությունն աշխարհի տարբեր երկրներում, նշված ռազմավարական ուղղությունները չպետք է սահմանափակվեն միայն Հայաստանի տարածքով:

 25. Հայաստանի երիտասարդության շրջանում առկա հիմնախնդիրների բազմաոլորտայնությունը պահանջում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սերտ համագործակցություն համապատասխան պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների հետ:

 

Բ Ա Ժ Ի Ն  ll

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

26. Հիմնական գերակայություններ են ընտրվել`

1) «Քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացների խթանում».

2) «Երիտասարդների զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ».

3) «Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում».

4) «Երիտասարդների հոգևոր-մշակութային արժեքների զարգացում և ռազմահայրենասիրական դաստիարակություն».

5) «Կրթության շարունակականություն և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիություն»:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄԸ

 

27. Երիտասարդ քաղաքացիների մասնակցության մակարդակը չափվում է տարբեր կառույցներում նրանց ներգրավվածությամբ և մասնակցությամբ: «Ներգրավվածություն» հասկացությունը ներառում է տարբեր մակարդակներ, որոնք բնորոշում են ներգրավվածության տարբեր աստիճաններ: Համաշխարհային բանկի մեթոդաբանության շրջանակներում քաղաքացիական ներգրավվածությունը դիտարկվում է որպես «սանդուղք», որի մակարդակներն են տեղեկացվածությունը, մասնակցությունը «հանրային խորհրդատվությանը», մասնակցությունը որոշումների համատեղ կայացմանը և շահառուների կողմից ծրագրերի նախաձեռնումն ու վերահսկողությունը: Մասնակցության չափանիշներից է համարվում քաղաքացիների անդամությունը հասարակական կյանքի նշանակալի կառույցներում:

 28. Քաղաքական մշակույթը հասարակության անդամների գիտակցության մեջ քաղաքականության ոլորտի, քաղաքական գործընթացների ու սուբյեկտների (այդ թվում` նաև իր և հասարակության տարբեր շերտերի դերի ու նշանակության) մասին պատկերացումների և դիրքորոշումների, ինչպես նաև տարբեր անձանց ու հասարակության շերտերի և քաղաքականության սուբյեկտների քաղաքական մասնակցության աստիճանի, ձևերի և մեխանիզմների համակարգն է`

ա. Հայաստանի երիտասարդների 53.1 տոկոսը հետաքրքրված է Հայաստանի ներքաղաքական կյանքով: Նրանց 60.1 %-ը համարում է, որ բավարար չափով լավ է կողմնորոշվում Հայաստանի ներքին քաղաքական հարցերում, 57.9 % երիտասարդները համարում են, որ իրենց ձայնը կարևոր է ընտրությունների ժամանակ: Ազգային ժողովի ընտրությունների մասնակցության դիրքորոշումը բավականին բարձր է` 78.8 %: Այնուամենայնիվ, երիտասարդների` Ազգային ժողովի ընտրություններին իրական մասնակցությունը մեծ հավանականությամբ կլինի նշանակալի չափով ավելի ցածր: Որպես կողմնորոշիչ կարելի է ընդունել 2007 թվականի Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցել է այդ ժամանակ ընտրելու իրավունք ունեցող երիտասարդների 60.6 %-ը,

բ. հարցմանը մասնակցած երիտասարդների 11.6 %-ը եղել է որևէ կուսակցության կամ դրա երիտասարդական թևի անդամ,

գ. չնայած Հայաստանի երիտասարդությունն ինտենսիվ կերպով ընդգրկված է քաղաքական գործընթացում, սակայն նրա գերիշխող մասը ներքուստ օտարված է քաղաքական համակարգից: Երիտասարդների 76.2 %-ը համարում է, որ Հայաստանում չկա այնպիսի կուսակցություն, որն արտահայտում է իր շահերը: Ընդ որում, այդպիսի դիրքորոշումներն ամենից շատ տարածված են Երևանում: Գյուղերում այդպիսի դիրքորոշումներ ունի երիտասարդների 70.6%-ը,

դ. հատկանշական է, որ իրենց շահերը պաշտպանող կուսակցության գոյության մասին համեմատաբար ավելի հաճախ են հաղորդել այն ուսանողները, որոնք գտնվում են կուսակցությունների ուշադրության կենտրոնում: Ուսանողների 30 %-ը պատասխանել է, որ Հայաստանում կա այնպիսի կուսակցություն, որը պաշտպանում է իր շահերը,

ե. այնուամենայնիվ, իրենց շահերն արտահայտող կուսակցություն ունեցող ուսանողների քաղաքական գիտակցությունը թերզարգացած է: Բանն այն է, որ այն հարցին, թե որն է իրենց շահերը պաշտպանող կուսակցության գաղափարախոսությունը, կարողացել է պատասխանել այդ ուսանողների ընդամենը 3 %-ը,

զ. երիտասարդության քաղաքական մասնակցության տիպերը դասակարգելու համար 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու դիրքորոշում ունեցողներին հարց է տրվել, թե ինչու են նրանք պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին (Աղյուսակ N 1): Ընտրություններին մասնակցելու դիրքորոշում ունեցողների 60 %-ը տվել է այնպիսի պատասխաններ, որոնք համապատասխանում են հպատակային քաղաքական մշակույթ կրող անձանց, իսկ 40%-ը` մասնակցային քաղաքական մշակույթ կրողներին,

է. այն հարցի մասին, թե որոնք են ՀՀ պետականության պահպանման առաջնային գրավականները, երիտասարդների գերակշիռ մասը ՀՀ պետականության պահպանման ամենաառաջնային գրավական է համարում համախմբվածությունը։ Ընդ որում, այս հասկացությունը մեկնաբանվում է բազմազան կերպով. մի դեպքում այն ընկալվում է որպես որոշակի գաղափարների շուրջ համախմբում (նման գաղափարների դերում կարող են հանդես գալ ազատությունը, անկախությունը), մյուս դեպքում՝ որպես հասարակության արդիական խնդիրների լուծման վերաբերյալ համատեղ, մասնակցային որոշումների կայացում,

 ը. հարցված երիտասարդները ներկայումս դիտարկում են համախմբվածության ցածր մակարդակ, որը հակված են բացատրել սեփական շահերի վրա կենտրոնացվածությամբ, երբեմն նաև սոցիալական անհավասարությամբ, համապատասխան գիտակցության և կրթական մակարդակի բացակայությամբ,

թ. ըստ նշվելու հաճախականության` հաջորդ տեղում երիտասարդների կողմից նշվել է սեփական շահերից վեր կանգնող և կրթված կառավարությունը։ Երիտասարդների կողմից հավասարապես շեշտադրվում է թե առաջին, թե երկրորդ հատկանիշը,

ժ. նշված գործոններից առավել քիչ որպես պետականության պահպանման գրավական նշվել են կրոնը, լեզուն, ավանդույթների և ազգային մշակույթի պահպանումը, ինչպես նաև հասարակության անդամների կրթվածության բարձր մակարդակը,

ժա. Ընտրություններին մասնակցել չցանկացողների ամենամեծ հատվածը (33.2 %) որպես չմասնակցելու պատճառ տվել է խուսափողական պատասխան («Չեմ ցանկանում մասնակցել»): Երկրորդ խոշոր հատվածը պատասխանել է, որ իր ձայնը ոչինչ չի որոշում (25.6 %): Երրորդ խոշոր հատվածը որպես չմասնակցելու պատճառ նշել է, որ «Ընտրություններն արդար չեն» (9.6 %):

 

Աղյուսակ N 1. Ընտրություններին մասնակցությունն ըստ քաղաքական մշակույթի տիպաբանության

 

Քաղաքական մշակույթ

«Ինչո՞ւ կմասնակցեիք 2012 թ. Ազգային ժողովի ընտրություններին»

%` ամբողջ ընտրանքից

%` ընտրություններին մասնակցել ցանկացողներից

Հպատակային

Քաղաքացիական պարտք է

21.9

29.0

Հպատակային

Դուր է գալիս ընտրելու պահը

6.6

8.7

Հպատակային

Դժվարացել է պատասխանել

6.4

8.5

Հպատակային

Ուղղակի, հենց այնպես

4.9

6.5

Հպատակային

Հետաքրքրության համար

4.8

6.4

Հպատակային

Ընդգրկված է ընտրական հանձնաժողովում

0.5

0.7

Հպատակային

Հայրը կուսակցական է

0.3

0.3

Հպատակային

Փող ստանալու ակնկալիքով

0.1

0.1

Ընդամենը հպատակային

45.5

60.2

Մասնակցային

Ձայնը տեղ հասցնելու համար

9.2

12.2

Մասնակցային

Պաշտպանելու համար իր ընտրած կուսակցությանը/թեկնածուին

8.4

11.1

Մասնակցային

Որպեսզի իր տեղն ուրիշ մեկը չքվեարկի

6.1

8.1

Մասնակցային

Նպաստելու համար երկրում փոփոխություններին

3.4

4.6

Մասնակցային

Երկրին օգտակար լինելու համար

2.4

3.1

Մասնակցային

Արդարության հասնելու համար

0.3

0.4

Մասնակցային

Իշխանությանը մասնակից լինելու համար

0.2

0.2

Ընդամենը մասնակցային

30.0

39.7

Ընդամենը` ընտրությունների մասնակցողներ

75.6

100.0

Չեն մասնակցելու ընտրություններին

24.4

 

Ընդամենը

100.0

 

 

Աղյուսակ N 2. Ընտրություններին չմասնակցելու պատճառները

 

2012 թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել չցանկացողների դրդապատճառները

%` ամբողջ ընտրանքից

%` ընտրություններին մասնակցել չցանկացողներից

Չեմ ցանկանում մասնակցել

6.6

33.2

Ձայնս ոչինչ չի որոշում

5.1

25.6

Ընտրություններն արդար չեն

1.9

9.6

Բացակայելու եմ հանրապետությունից

1.5

7.4

Դժվարացել է պատասխանել

1.5

7.3

Տեղեկացված չեմ կուսակցություններից, քաղաքականությունից հեռու եմ

1.2

6.0

Բանակում եմ լինելու

0.7

3.6

Գոհ եմ ներկա կառավարությունից

0.7

3.4

Գրանցում չունեմ

0.5

2.7

Ժամանակ չունեմ

0.2

1.0

Իմ ուզած թեկնածուն չկա

0.0

0.2

Ընդամենը

20.0

100.0

 

29. Պետության մեջ ժողովրդավարական գործընթացների առանցքային չափորոշիչներից է հասարակության անդամների քաղաքացիական ներգրավվածությունը: Երիտասարդները, իրենց տարիքային առանձնահատկություններից ելնելով, քաղաքացիական ակտիվության դրսևորման գլխավոր սուբյեկտներից մեկն են:

30. Ուսումնասիրվել է երիտասարդների քաղաքացիական մասնակցության մակարդակը, տարբեր հասարակական ինստիտուտներում ներգրավվելու պատրաստակամությունը, այդ պատրաստակամության բացակայության պատճառները և խոչընդոտները:

31. Հայաստանյան երիտասարդների ընկալումները «քաղաքացի» հասկացության վերաբերյալ բացահայտվել են ֆոկուսխմբային քննարկումների շրջանակներում: Մասնավորապես, քաղաքացու սահմանման լայնորեն տարածված չափանիշներից առանձնացվել է օրենքի գերակայությունը՝ օրենքների իմացությունը, օրենքով գործելը, կարգապահությունը:

32. Նկատելի է դառնում այն, որ օրենքի գերակայությունը մեծամասամբ ընկալվում է որպես հայրենի պետության մեջ պաշտպանված զգալու էական գործոն, որը նաև տվյալ պետության նկատմամբ սեփականատիրական զգացում է առաջացնում:

33. Հասարակության մեջ օրենքի գերակայության բացակայության ընկալումը հաստատվել է նաև քանակական հարցման տվյալներով: Երիտասարդների գերակշիռ մասը համաձայն չէ այն մտքի հետ, որ օրենքները գործում են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նկատմամբ հավասար կերպով:

34. Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում հասարակական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բավականին բարձր է: Երիտասարդների 54 %-ը գիտի, թե ինչ է հասարակական կազմակերպությունը: Չնայած հասարակական կազմակերպությունների անդամների քանակը չի աճել (իրեն որևէ հասարակական կազմակերպության անդամ է համարել երիտասարդների 3.8 %-ը), սակայն էականորեն աճել է որևէ հասարակական կազմակերպության գործունեության շրջանակում կամավորական աշխատանքներ իրականացրած երիտասարդների քանակը (11 %):

35. Հասարակական կազմակերպությունների անդամների վերաբերյալ երիտասարդների դիրքորոշումներն ավելի դրական են, քան կուսակցությունների առումով: Եթե երիտասարդների 60 %-ն է համարում, որ կուսակցականների 60 %-ը հետապնդում է զուտ անձնական շահեր, ապա հասարակական կազմակերպությունների անդամների մասին այդպիսի դիրքորոշումներ ունի երիտասարդների 22.8 %-ը: Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունների վերաբերյալ դրական դիրքորոշումը նշանակալիորեն աճում է նրանց մասին տեղյակ անձանց շրջանում: Նրանց 53.4 %-ը համարում է, որ հասարակական կազմակերպությունների անդամները հետապնդում են զուտ հասարակական նպատակներ:

36. Երիտասարդների` հասարակական կազմակերպությունների հասարակական սուբյեկտության վերաբերյալ դիրքորոշումը բավականին բարձր է: Երիտասարդների 37.2 %-ը համարում է, որ հասարակական կազմակերպություններն ունակ են լուծելու հասարակական որևէ իրական խնդիր: Ընդ որում, երիտասարդների 18.6 %-ը տեղյակ է որևէ կոնկրետ հասարակական նշանակության խնդրի մասին, որը լուծվել է հասարակական կազմակերպության միջոցով:

 

Գծապատկեր 1. Տեղեկացվածությունը հասարակական կազմակերպությունների մասին և մասնակցությունը հասարակական կազմակերպությունների գործունեությանը

 

Ներմուծեք նկարագրությունը_2180

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

 

37. Զբաղվածությունը երիտասարդության կյանքի փուլի կարևորագույն արդիական սոցիալական ինստիտուտն է: Զբաղվածության գործոնն էականորեն ազդում է սեփական «ես»-ի, ինչպես նաև հասարակական ենթահամակարգերի ընկալման վրա՝ պայմանավորելով երիտասարդների կողմից իրենց հետագա կյանքի պլանավորումը:

38. Զբաղվածության ոլորտի հիմնախնդիրների շարքում է Հայաստանի աշխատաշուկայի պահանջների և մասնագիտական կրթության համակարգում առկա մասնագիտությունների անվանացանկի և բովանդակության միջև խզումը:

39. Հետազոտության տվյալներով Հայաստանի երիտասարդների շրջանում զբաղվածները կազմում են 48.7 %, գործազուրկները` 18.7 %, իսկ տնտեսապես ոչ ակտիվ (այն անձինք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն աշխատում, սակայն աշխատանք չեն փնտրում կամ երկու շաբաթվա ընթացքում չեն անցնի աշխատանքի) հատվածը` 32.6 %:

40. Ըստ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների` գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում կազմել է 27.8 %, և դա այն դեպքում, երբ հանրապետության մասշտաբով 2011 թվականի սեպտեմբերին այն հավասար էր 20.7 %-ի`

ա. երիտասարդների տարիքային ենթախմբերում գործազրկությունն ամենաբարձրն է 20-24 տարեկանների շրջանում: Նրանց կազմում գործազուրկ է 23.4 %-ը: Տնտեսապես ոչ ակտիվ հատվածն էլ (52.6 %) առավել բարձր է 18-19 տարեկանների շրջանում,

բ. ըստ բնակավայրի տիպի` գործազրկությունն ամենաբարձրն է քաղաքներում (22.8%): Գյուղերում այն համեմատաբար ավելի ցածր է (13.1 %), քանի որ գյուղական բնակչությունն ունի սեփական հող և հետևաբար առավելապես պատկանում է ինքնազբաղվածների կարգին,

գ. կրթամակարդակի տեսակետից գործազրկությունն ամենաբարձրն է բարձրագույն կրթությամբ (բակալավրի աստիճանով) երիտասարդների շրջանում (25.8 %), ինչն արտացոլում է այն իրողությունը, որ հասարակության մեջ առկա է այդ կրթամակարդակով, սակայն տնտեսության կողմից չպահանջված մասնագետների գերարտադրություն:

41. Գործազրկության մակարդակի տվյալները պատկերացում են տալիս պոտենցիալ սոցիալական լարվածության վերաբերյալ: Տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդներն աշխատանք չեն փնտրում, հետևաբար ավելի մեծ հավանականությամբ ունեն ապրուստի միջոցներ, քան նրանք, ովքեր չեն աշխատում, սակայն աշխատանք են փնտրում, այսինքն` գործազուրկները`

ա. գործազրկության մակարդակը, ըստ տարիքային խմբերի, ամենաբարձրն է 18-19 տարեկանների խմբում` 42.4 % (ըստ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների հանրապետության մասշտաբով 18-ից 30 տարեկանների շրջանում գործազրկության միջին մակարդակը 27.8 % է),

բ. Երևանում երիտասարդական շրջանում գործազրկության մակարդակը 33.8 % է,

գ. գործատուներ են երիտասարդների 2.3 %-ը,

դ. երիտասարդների ընդամենը 16.4 %-ն է զբաղված գյուղատնտեսության ոլորտում, և դա այն դեպքում, երբ հանրապետական մասշտաբով գյուղատնտեսության մեջ զբաղվածները 2011 թվականի սեպտեմբերին կազմել են 32.0 %:

42. ՀՀ կառավարության` տնտեսությանը վերաբերող կարևոր ռազմավարությունների շարքում է փոքր բիզնեսի զարգացումը: Այդ առումով հատկապես կարևոր են երիտասարդության դիրքորոշումները Հայաստանում բիզնես վարելու հետ կապված հարցերի վերաբերյալ:

43. Հնարավորություն ունենալու դեպքում Հայաստանի երիտասարդների 68 %-ն ավելի շուտ կգերադասեր զբաղվել բիզնեսով, քան վարձու աշխատանքով: Ընդ որում` այդ դիրքորոշումը շատ բարձր է ինչպես տղամարդկանց (75 %), այնպես էլ կանանց շրջանում (62 %): Սակայն երիտասարդների միայն 29 %-ն է համարում, որ «Հայաստանում ստեղծված են հարմար պայմաններ բիզնեսով զբաղվելու համար»:

44. Հայաստանի տնտեսության վիճակի անուղղակի նկարագրություն է պարունակում այն, թե ինչպիսի կազմակերպություններում կգերադասեին աշխատել Հայաստանի երիտասարդները, եթե ունենային ընտրելու հնարավորություն:

45. Երիտասարդների առաջին գերակայությունը մոտավորապես հավասար կերպով բաշխվել է հետևյալ տիպի ձեռնարկությունների միջև` պետական կառավարման մարմիններ, հայկական խոշոր բիզնես, պետական գործարաններ, միջազգային կազմակերպություններ, պետական այլ մարմիններ, Հայաստանում գտնվող արտասահմանյան ընկերությունների ներկայացուցչություններ: Որպես երկրորդ գերակայություն` առավելապես նշվել են միջազգային կազմակերպությունները, հայկական խոշոր բիզնեսը և Հայաստանում գտնվող արտասահմանյան ընկերությունների ներկայացուցչությունները:

46. Հայաստանի երիտասարդների համար որպես աշխատավայր նախ և առաջ գերադասելի են կայուն, իսկ հետո բարձր աշխատավարձով աշխատատեղերը:

47. Սոցիալական կապիտալի ցածր մակարդակն են վկայում նաև Հայաստանի երիտասարդության մի շարք այլ դիրքորոշումներ: Մասնավորապես, այն դրույթի հետ, որ «Հայաստանում պակասում է վստահությունը մարդկանց միջև», համաձայն է երիտասարդների 85.4 %-ը, որ «Հայաստանում մարդիկ չկամ (չուզող) են միմյանց նկատմամբ», համաձայն է 75.6 %-ը, որ «Բիզնեսում հայ գործընկերներն անազնիվ են», համաձայն է 61.2 %-ը, որ «Եթե աչքդ աշխատողի վրա չպահես, ապա նա ինչ-որ բան կթռցնի», համաձայն է 71 %-ը: «Հայաստանում մարդիկ ճշմարտախոս են» դրույթի հետ էլ համաձայն է երիտասարդների միայն 31.6 %-ը:

 

Գծապատկեր 2. Դիրքորոշումները Հայաստանի տնտեսության, բիզնեսի և բիզնես միջավայրի վերաբերյալ

 

Ներմուծեք նկարագրությունը_2181

 

48. Զեկույցներում արտացոլված դիրքորոշումները հաշվի են առնվել ռազմավարության երկրորդ գերակայությունը սահմանելիս: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ երիտասարդների շրջանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման, երիտասարդության շրջանում ձեռներեցության նոր մոդելների և հայեցակարգերի (կոնցեպցիա) ուսուցանման, երիտասարդ գործարարներին, հատկապես` մարզաբնակ, բիզնես սկսելու և վարելու հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը և այլն:

49. Ընտանիքը հայաստանյան հասարակության անդամների առօրեական կենսագործունեության կազմակերպման առանցքային սոցիալական ինստիտուտն է. երիտասարդներն այս առումով բացառություն չեն կազմում։

50. Հայաստանում ամուսնության ինստիտուտի փոխակերպման միտումների ուրվագծման տեսանկյունից ուշագրավ է ամուսնության ձևակերպման (ֆորմալացման) փաստացի ձևերի տոկոսային բաշխման դիտարկումը։ Այսպես. ամուսնացած հարցվողների 33,2 %-ն է (ընդհանուր հարցվողների 12,5%-ը) ամուսնությունը գրանցել և՛ եկեղեցում, և՛ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (ՔԿԱԳՄ), 45,8 տոկոսն էլ գրանցվել է կա՛մ միայն ՔԿԱԳՄ-ում (33,2 %), կա՛մ միայն եկեղեցում (13,6 %)։ Ամուսնացած հարցվողների 20%-ը (ընդհանուր հարցվողների 7,6 %-ը) նշել է, որ ամուսնու/կնոջ հետ վարում է համատեղ կյանք՝ առանց որևէ տեղ ամուսնությունը գրանցելու։ Ամուսնական հարաբերությունների օրինականացման բացակայությունը համեմատաբար նոր երևույթ է հայաստանյան իրականության մեջ, այն կարող է խոսել երիտասարդների որոշ հատվածի շրջանում ամուսնական հարաբերությունների կարգավորման՝ ավանդականորեն ընդունված ձևերի վերաիմաստավորման մասին։ Եթե վարքային մակարդակում առանց հարաբերությունների օրինականացման համատեղ ապրելը դրսևորվում էր ամուսնացած երիտասարդների 20 %-ի շրջանում, ապա արժեքային կողմնորոշումների մակարդակում ամուսնության նման ձևաչափի՝ ընդունելի լինելն արձանագրվել է երիտասարդների 46,3 %-ի շրջանում։ Ընդ որում, այս տոկոսն ամբողջովին ներառում է այն երիտասարդներին, ովքեր առանց պաշտոնական և եկեղեցական գրանցման համատեղ կյանք են վարում:

51. Ուսումնասիրված երիտասարդների ընտանիքի մեծությունից բացի` հետաքրքիր է դիտարկել նաև նրանց ընտանիքի կառուցվածքը, տիպը։ Ըստ հետազոտության արդյունքների` երիտասարդների 8,1 %-ն ապրում է սեփական նուկլեար ընտանիքում (ամուսնական զույգից և նրանց երեխաներից բաղկացած, 2 սերունդ պարունակող ընտանիք), 36,8-ը՝ ծնողների նուկլեար ընտանիքում:

52. Նկատվում են վիճակագրորեն նշանակալի տարբերություններ տարբեր բնակավայրերում բնակվող երիտասարդների ընտանիքների կառուցվածքների միջև. սեփական նուկլեար ընտանիքները գերակշռում են քաղաքային բնակավայրերում։ Մյուս կողմից՝ գյուղական բնակավայրերում գերակշռում են ընդլայնված ընտանիքի (2-ից ավելի սերունդ պարունակող ընտանիքը. հայաստանյան իրականության մեջ ընդլայնված ընտանիքի առավել տարածված մոդելն ամուսնական զույգից, նրանց երեխաներից, ամուսինների ծնողներից բաղկացած ընտանիքն է) տարբեր դրսևորումները, մասնավորապես, սեփական ընդլայնված ընտանիքը (որը ենթադրում է երիտասարդ զույգի և զույգի ծնողների բնակվելը մի ընտանիքում), ծնողների ընդլայնված ընտանիքը (այսինքն՝ ընտանիքում երիտասարդն է, նրա ծնողները և ծնողների ծնողները), ինչպես նաև ոչ ավանդական ընդլայնված ընտանիքները, որոնք ներառում են այլ ազգականների (օրինակ՝ տեգր, տալ, մորաքույր, հորաքույր և այլն):

53. Պետք է նշել, որ բնակարանային խնդրի մատնանշումն առավել տարածված է երևանաբնակ երիտասարդների շրջանում. վերջիններիս 42,6 %-ը նշում է այս խնդիրը որպես ամենաէական խոչընդոտ։ Աշխատանքի բացակայությունը որպես ամենաազդեցիկ խոչընդոտ առավել հաճախ հնչեցվել է մարզային քաղաքների (61,6%) և գյուղերի երիտասարդների կողմից (62,5%). երևանաբնակ երիտասարդների շրջանում նույն ցուցանիշը կազմում է 45,7 %։

54. Երևանաբնակ երիտասարդների կողմից բնակարանային խնդրի բարձրաձայնման տարածվածությունը կարող է պայմանավորված լինել ինչպես երևանյան բնակարանների փոքր մակերեսով, այնպես էլ արժեքային կողմնորոշումներով։

55. Ռազմավարությամբ նախատեսվում է շարունակել աշխատանքները «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պայմանների շարունակական բարելավման ուղղությամբ, ինչը համահունչ է ՀՀ կառավարության 2012‑2017 թվականների ծրագրով ամրագրված դրույթին:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽԹԱՆՈՒՄԸ

 

56. Երիտասարդների առողջությունը ՀՀ Սահմանդրությամբ և օրենքներով երաշխավորվում է, սակայն ներկայումս առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են պետական հոգածություն, ինչպես նաև հասարակության առավել իրազեկվածություն և սեփական առողջության նկատմամբ պատկերացումների և մոտեցումների արմատական փոփոխություն:

57. Առողջ ապրելակերպը նպաստում է ոչ միայն անհատական ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը, այլև ամբողջ հասարակության մակարդակով սոցիալական միաբանության ամրապնդմանն ու բարեկեցությանը: Ֆիզիկական ակտիվության համար հնարավորությունները չեն սահմանափակվում սպորտով և ակտիվ հանգստի կազմակերպված ձևերով: Դրանք գոյություն ունեն ամենուր, որտեղ մարդիկ ապրում և աշխատում են տան հարևանությամբ, կրթական և առողջապահական հիմնարկներում:

58. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյակամային որակների զարգացումը:

59. Այս առումով ռազմավարության գործողությունների ծրագրում նախատեսվում է խթանել երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպը զանգվածային միջոցառումների, տեղեկատվության բարձրացման, մրցույթների և քարոզարշավների կազմակերպման միջոցով: Ընդ որում, առանձին միջոցառումներ են նախատեսվում սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ:

60. Միևնույն ժամանակ, ցավոք սրտի, երիտասարդությունն այսօր զերծ չի մնացել համամարդկային չարիք հանդիսացող մի շարք վարակներից և վնասակար սովորություններից: Մասնավորապես, մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի լրջագույն մարտահրավերից մեկն է ՁԻԱՀ-ը, իսկ ՄԻԱՎ վարակից չի խուսափել աշխարհի և ոչ մի պետություն: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար:

61. Հայաստանի երիտասարդության սեզոնային աշխատանքային ինտենսիվ միգրացիան այնպիսի տարածաշրջաններ, որտեղ բարձր են ալկոհոլիզմի, թմրամոլության և սեռավարակներով հիվանդացության մակարդակները, սպառնալիքներ են առաջացնում երիտասարդ հայ ընտանիքի առողջությանը:

62. 1988 թվականից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1226 և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 260 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2500:

63. Բազմաթիվ երկրների, նաև Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է դիմակայել համաճարակին: ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի շարքում է նաև երիտասարդությունը:

64. Հասարակությունը սակավ գիտելիքներ ունի սեռավարակների փոխանցման ճանապարհների մասին, ինչն էլ հաճախ խտրականության դրսևորման պատճառ է դառնում վարակակիրների, հատկապես՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ: Իսկ նմանատիպ ոտնահարումները խոչընդոտում են վարակակիրների ի հայտ գալուն և ժամանակին բուժում ստանալուն։ Սա էլ դառնում է վարակի տարածման և աճի պատճառ:

65. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման պատճառներից մեկն էլ թմրամոլությունն է: Սա ևս հասարակության համար մեծագույն չարիք է:

66. Որպես կանոն, թմրամոլությանը հակված են անկայուն, չհասունացած հոգեկան աշխարհ ունեցող, ոչ ինքնուրույն, ընդօրինակող, ծայրահեղ եսասեր անձինք, որոնց հետաքրքրությունները սահմանափակվում են տարրական պահանջներով։ Այդպիսի անձանց մղումների ինքնահսկումը բացակայում է, այդ պատճառով էլ հարբեցման ձգտումը ներքին դիմադրության չի հանդիպում, թմրամոլությունն առաջանում է արագ և ուղեկցվում թմրանյութի մեծ դեղաչափերի կլանմամբ։ Նման դեպքերում հիվանդության ընթացքը շատ ծանր է, և ելքը, որպես կանոն, ողբերգական։ Թմրանյութերը, ցավոք, դարձել են ժամանակակից շատ երիտասարդների ոճն ու կերպարն ամբողջացնող «աքսեսուարներից» մեկը, որը վտանգում է սերունդների առողջությունն ու կյանքը:

67. Թմրամոլության տարածվածության առումով Հայաստանը, իհարկե, չի հասնում աշխարհի ամենաթմրամոլ երկրներին` Չինաստանին, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, սակայն մեր երկրում նույնպես կախվածություն ունեցողների թիվը տարեցտարի ավելանում է։ Հայաստանում ներկայումս ավելի քան 3800 թմրամոլ կա: Նրանք հիմնականում 20 տարեկանից բարձր մարդիկ են:

68. Շատ ավելի հեշտ է կանխել, քան բուժել թմրամոլությունը։ Սա հասարակական և սոցիալական խնդիր է։ Թմրամոլության կանխման միակ արդյունավետ միջոցը երբեք չփորձելն է։ Առավել ևս, որ այժմ կան այնպիսի թմրանյութեր, որոնց նույնիսկ մեկ ընդունումը հանգեցնում է կախվածության, որը շատ երիտասարդների և անչափահասների տանում է դանդաղ ինքնասպանության:

69. Շատ կարևոր է նաև երիտասարդության շրջանում իրականացնել հակածխախոտային քարոզչական միջոցառումներ: Համաձայն 2009 թվականի վիճակագրական տվյալների` Հայաստանում մեծահասակ (16-ից սկսած) բնակչության 27 %‑ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որից տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 %, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր) 57.7 %-ը ծխող է:

70. Այս առումով ռազմավարության գործողությունների ծրագրում նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ուղղված սեռավարակների և տարբեր վնասակար սովորությունների կանխարգելմանը:

71. Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ևս մեկ լուրջ հիմնախնդիր է մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը): Այն հատկապես ակտուալ է երիտասարդության շրջանում, քանի որ նրանք կյանքի նոր փուլ մտնելով առավել խոցելի են: Այս առումով նրանք պետք է միշտ լինեն ուշադրության կենտրոնում: Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի քարոզչական միջոցառումների կազմակերպումը, ներառվելով ռազմավարության գործողությունների ծրագրում, շարունակելու է մնալ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

72. Հայաստանի ընդգրկումը գլոբալ մշակութային համակարգ առաջացրել է Հայաստանի երիտասարդության շրջանում ազգային ինքնության և արժեքների խարխլման հիմնախնդիրը, ինչը, փոխազդելով բարձրակարգ կրթությամբ երիտասարդների աշխատանք գտնելու դժվարությունների հետ, ամրապնդել է Հայաստանից ընդմիշտ արտագաղթելու նրանց դիրքորոշումները, ինչը վատթարացնում է Հայաստանի ապագա մտավորական վերնախավի մշակութային որակները:

73. Զանգվածային մշակույթի ինտենսիվ ներթափանցումը Հայաստանի երիտասարդության լայն շերտեր, վերջին 4 տարիների ընթացքում տեղեկատվական տեխնիկայի և ինտերնետի ինտենսիվ տարածումը երիտասարդության շրջանում, ինչպես նաև հեռուստատեսության առևտրայնացման հետևանքով հեռուստահաղորդումների որակի աննախադեպ անկումը երիտասարդության շրջանում տեղեկատվության սպառման մշակույթի ցածր զարգացվածության պայմաններում վտանգ է առաջացնում ազգային ավանդական արժեքների, նորմերի և վարքագծի խարխլման տեսակետից:

74. Հայաստանի աշխարհագրական պայմանների և պատմական ճակատագրի հետևանքով հայ ազգի կազմում առաջացել են էթնոմշակութային տարբեր խմբեր, այդ թվում` նաև սփյուռք: Ընդ որում` բազմազան են ոչ միայն Հայաստանում առկա էթնոմշակութային խմբերը, այլև սփյուռքը: Ներկայումս տեղի ունեցող գլոբալ, տարածաշրջանային և ներհայկական զարգացումներն արդիական են դարձնում համահայկական միասնականության խնդիրները, որոնք վերաբերում են և՛ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող հայերի էթնոմշակութային տարբեր խմբերին, և՛ հայկական երկու պետությունների հայ հանրույթներին, և՛ այդ պետությունների ու սփյուռքի հայ համայնքներին:

75. Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի շրջանակներում իրականացված հարցումները նպատակ են ունեցել տարբեր կոնտեքստներում մեկնաբանելու ներազգային սոցիալական տարածությունները, ինչի նպատակով կառուցվել են Հայաստանի երիտասարդության կողմից ընկալվող սոցիալական տարածությունները մի քանի այլ ազգերի, ռասայական տիպի կամ կրոնի ներկայացուցիչների, մասնավորապես, ռուսների, գերմանացիների, թուրքերի, սևամորթների և մահմեդականների նկատմամբ:

76. Տվյալներից բխող առավել ընդհանուր և հավանաբար առավել կարևոր եզրակացությունն այն է, որ Հայաստանի երիտասարդության համար այլ ազգերի ներկայացուցիչների հետ սոցիալական շփումները որոշ դեպքերում կարող են ավելի ընդունելի լինել, քան հայերի էթնոմշակութային խմբերի ներկայացուցիչների հետ: Այս արդյունքը, կախված վերլուծության տեսանկյունից, կարող է տարբեր կերպ մեկնաբանվել:

77. Հայերի ազգային միասնականության տեսանկյունից մեկնաբանելու դեպքում ակնհայտ է, որ այն խաթարված է, և բացի դրանից` գոյություն ունի խնդիրների համակարգ, որը խոչընդոտում է հայերի ազգային միասնականության վերակայացմանը, ուստի անհրաժեշտ է նվազեցնել հայերի էթնոմշակութային խմբերի նկատմամբ առկա սոցիալական տարածությունները` առանց էական ազդեցություն գործելու այլ ազգերի նկատմամբ գոյություն ունեցող սոցիալական տարածությունների վրա:

78. Սոցիալական տարածությունների գործոնային այլ մոդելների ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ գոյություն ունի նաև հայերի էթնոմշակութային խմբերի նկատմամբ առկա սոցիալական տարածությունների նվազեցման մեկ այլ` ավելի համընդհանուր ռազմավարություն: Դա հասարակության մեջ ընդհանուր հանդուրժողականության բարձրացման ռազմավարությունն է, որը միաժամանակ նվազեցնում է և՛ հասարակության ենթամշակութային խմբերի, և՛ հասարակության մարգինալ խմբերի, և՛ այլ ազգերի, և՛ հայերի էթնոմշակութային խմբերի նկատմամբ առկա սոցիալական տարածությունների ընկալումները:

79. Ազգային միասնականության խնդիրների շարքում կարևոր դեր ունի Հայ առաքելական եկեղեցին: Ազգային և պետական ինստիտուտների շարքում Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի երիտասարդների դիրքորոշումներում ունի ամենաբարձր վստահությունը. նրան վստահում է երիտասարդների 90.9 %-ը: Վերջին առնվազն 15 տարիների ընթացքում այդպիսի բարձր վստահության մակարդակ չի դիտվել Հայաստանի պետական ու քաղաքական և ոչ մի ինստիտուտի նկատմամբ:

80. Միևնույն ժամանակ հարցումները ցույց տվեցին, որ Հայաստանի երիտասարդության կրոնական գիտակցությունը բավականին էկլեկտիկ է, այսինքն` նրանք հավատում են և՛ քրիստոնեական դավանանքի դրույթներին, և՛ այնպիսի դրույթների, որոնք ակնհայտորեն քրիստոնեական չեն: Մասնավորապես, յուրաքանչյուր երրորդ երիտասարդ հավատում է աստղագուշակությանը, նրանց 85 %-ը համոզված է, որ քրիստոնյաներն ու մահմեդականները նույն աստծուն չեն պաշտում, յուրաքանչյուր երրորդն էլ եղել է բախտագուշակի մոտ:

81. Երիտասարդության շրջանում ամենաբարձր վստահության աստիճանն ունեցող հաջորդ ինստիտուտը հայկական բանակն է: Բանակին վստահում է Հայաստանի երիտասարդների 87.1 %-ը:

 

Գծապատկեր 3. «Որքանո՞վ եք վստահում հայկական բանակին»:

 

Ներմուծեք նկարագրությունը_2182

 

82. Չնայած հայկական բանակի նկատմամբ երիտասարդների շատ բարձր վստահությանը, այնուամենայնիվ, նրանց մեծ մասի կարծիքով բանակում առկա են որոշակի խնդիրներ:

83. Այս առումով ռազմավարության մեջ կարևորվում են հոգևոր դաստիարակչական ծրագրերի մշակումն ու իրականացումը, ինչպես նաև երիտասարդների շրջանում ազգային արժեքների պահպանմանն ու հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների շարունակական իրականացումը:

84. Ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որպես երիտասարդների հոգևոր-մշակութային արժեքների զարգացման և հայրենասիրական դաստիարակության առանձին ուղղություն, կիրականացվի ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

85. Հարցումների համաձայն երիտասարդները հանդուրժողականության բարձր աստիճան են ցուցաբերում հայ հասարակության մեջ արտասահմանցիների ներկայության նկատմամբ: Միևնույն ժամանակ այնքան էլ բարձր չէ երիտասարդների հետաքրքրությունն այլ ազգերի մշակույթներով:

86. Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ուղղված միջմշակութային հաղորդակցությունների և երկխոսությունների խթանմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

87. Երիտասարդության շրջանում իրականացված սոցիոլոգիական հարցումներից պարզ դարձավ, որ մեր երկրի համար ակտուալ է կրթության բոլոր մակարդակներում որակի շարունակական բարձրացման, ամբողջ կյանքի ընթացքում ուսումնառության հնարավորության և մատչելիության խթանումը: Հատկապես պետք է հաշվի առնել, որ կրթությունը` իբրև երիտասարդների գործունեության գերակա տարատեսակ, անմիջականորեն փոխկապակցված է կենսագործունեության այլ ոլորտների (զբաղվածություն, միգրացիա, հաղորդակցություն և այլն) հետ` փոխպայմանավորելով նաև այդ ոլորտների հանդեպ վերաբերմունքը:

88. Առավել հետաքրքրական են երիտասարդների վերաբերմունքն ու դիրքորոշումները կրթության, հատկապես բարձրագույն կրթության նկատմամբ: Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցում առանձնացվել է ուսանողությունը` որպես ուսումնասիրման հատուկ ենթախումբ:

89. Սկզբում անդրադառնանք միջնակարգ կրթությանը և դիտարկենք, թե դպրոցական շրջանում երիտասարդներին առավելապես որ առարկաներն են հետաքրքրել: Հատկանշական է, որ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում հայագիտական ուղղվածության առարկաները (հայ գրականություն` 54 %, հայոց պատմություն` 44.8 %), քան հասարակագիտական այլ առարկաներ (Գծապատկեր 4):

90. Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ հայ երիտասարդների 22.2 %-ը նշում է, որ դպրոցական տարիներին գեղարվեստական գրականություն ընդհանրապես չի կարդացել: Եվ ընդամենը 32.8 %-ն է, որ հաճախ է կարդացել գեղարվեստական գրականություն (Գծապատկեր 5):

 

Ներմուծեք նկարագրությունը_2183

Ներմուծեք նկարագրությունը_2184

Գծապատկեր 4. «Որքանո՞վ էին դպրոցում Ձեզ հետաքրքրում հետևյալ առարկաները»:

Գծապատկեր 5. «Դպրոցում սովորելիս, բացի հանձնարարվածից, հաճա՞խ էիք կարդում գեղարվեստական գրականություն»:

 

91. Երիտասարդների` դպրոցական կրթությունից բավարարվածության մոտեցումներն ամբողջապես ամփոփված են N 3 աղյուսակում: Ինչպես նկատելի է, միայն 15.8 %-ն է կարծում, որ դպրոցը լիովին կատարում է իր հիմնական գործառույթները, իսկ 41.2 %-ի կարծիքով դպրոցում ստացած գիտելիքները չեն բավարարում թե՛ բուհ ընդունվելու, թե՛ կյանքում կողմնորոշվելու համար:

 

Աղյուսակ N 3. Հանրակրթական դպրոցի ֆունկցիոնալությունը

 

«Դպրոցում ստացած գիտելիքները բավարա՞ր

են, որպեսզի մարդը կողմնորոշվի կյանքում»:

«Դպրոցում ստացած գիտելիքները բավարա՞ր են բուհ ընդունվելու համար` առանց կրկնուսույցի մոտ պարապելու կամ առանց ծանոթի»:

Ոչ

Այո

Ընդամենը

Ոչ

41.2%

9.4%

50.6%

Այո

33.6%

15.8%

49.4%

Ընդամենը

74.8%

25.2%

100.0%

 

92. Տվյալները վկայում են, որ երիտասարդների համար հանրակրթական դպրոցն ամբողջությամբ չի կատարում իր գործառույթները, ինչը որոշակի անբավարարվածության տեղիք է տալիս:

93. Այս առումով ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվում է աջակցել միջին մասնագիտական կրթական ծրագրերի չափորոշիչների սահմանմանը:

94. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թիվը նվազել է 3.8 %‑ով, իսկ ուսանողների թիվն աճել է 3.1 %-ով: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդհանուր թիվը նվազել է 17.7 %-ով, միաժամանակ 82.8%-ով աճել է ուսանողների թիվը:

95. Չնայած այն փաստին, որ երիտասարդներն էական հիմնախնդիր են համարում Հայաստանում մասնագիտական աշխատանք գտնելը, վերջիններիս 29,2%-ն այնուամենայնիվ ծրագրում է մոտակա 3 տարում այդպիսի աշխատանք գտնել:

96. Այս խնդրի կարգավորման առումով ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել զբաղվածության պետական ծառայությունների և մասնավոր աշխատանքային գործակալությունների համատեղ մասնագիտական դասընթացների ծրագրերի մշակման գործընթացին:

97. Երիտասարդության շրջանում աշխատանքներ իրականացնել զինված ուժերում պայմանագրային զինվորական և քաղաքացիական ծառայության անցնել ցանկացողների իրազեկության մակարդակը բարձրացնելու և նրանց համար ուսումնական միջոցառումներ ու տեղեկատվական հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ:

98. 2006 թվականի դեկտեմբերի 14-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ կրթության հայեցակարգին:

99. Հարցը ներկայացնելու ժամանակ նշվել է, որ, որպես կրթության յուրահատուկ ձև, ոչ ֆորմալ կրթությունը թույլ է տալիս սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին ձեռք բերել և զարգացնել շարունակ փոփոխվող միջավայրի պահանջներին (պայմաններին) համապատասխան հմտություններ, կարողություններ և գիտելիքներ:

100. Համաձայն ոչ ֆորմալ կրթության մեջ ընդունված սկզբունքների` դրանք կարող են ձեռք բերվել կամավոր հիմունքներով, տարաբնույթ կրթական միջոցառումների տեսքով, որոնք տեղի են ունենում ֆորմալ կրթական համակարգից դուրս: Նշվել է, որ ֆորմալ կրթության իրականացման մեջ էական դեր են խաղում հասարակական կազմակերպությունները, որոնք առավելապես ներգրավված են համայնքային և երիտասարդական կրթական ծրագրերի իրականացման աշխատանքներում:

101. Հայաստանում ոչ ֆորմալ կրթություն իրականացնում են ավելի քան 245 կազմակերպություններ (Երևանում` 155), որոնք ունեն տարբեր իրավական‑կազմակերպական ձևեր: 2010 թվականի տվյալներով ոչ ֆորմալ ուսուցում են ստացել շուրջ 11 հազ. մարդ, որից Երևանում` 3150 (կանայք 62 %), մարզերում` 7850 (կանայք` 61%):

102. Ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությունն ապահովելու նպատակով ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվում է մշակել չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտան կրթություն ստացողին տրամադրելու պետական կարգավիճակ ունեցող վկայականներ, ինչպես նաև մշակելու ոչ ֆորմալ կրթության հայեցակարգի գործողությունների ծրագիրը։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ

NN
ը/կ

Գործողությունը

Պատասխանատու կառույցը

Համագործակից կառույցը (կառույցները)

Իրականաց-ման ժամկետները

Ֆինանսավորման աղբյուրները

Գերակայություն 1. Քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացների խթանում

1.

ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության և հասարակա-կան կյանքին երիտասարդների մասնակցությանն ուղղված ծրագրերի խթանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ ԵՄԻԿ), (համաձայնությամբ),
պետական կառավարման մարմիններ

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

2.

Երիտասարդների խնդիրներին առնչվող տեղեկատվական ծրագրերի կազմակերպում և հեռարձակում, երիտասարդական էլեկտրոնային թերթի հրատարակում, տեղեկատվության տրամադրում մամուլով և համացանցով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ), պետական կառավարման մարմիններ

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

3.

Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

4.

Մեթոդական, ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ԼՂՀ, ինչպես նաև հայկական սփյուռքի երիտասարդական կազմակերպություններին և ոչ ֆորմալ խմբերին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարություն,
ՀՀ պաշտպանության նախարարություն,
ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում, այլ միջոցներ

5.

Երիտասարդական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված վերլուծությունների հիման վրա արդիական խնդիրների վերհանում, համապատասխան միջոցառումների մշակում և իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

6.

Արդի խնդիրների վերաբերյալ գնահատականների և բանավեճերի կազմակերպում երիտասարդների ակտիվ խմբերի, երիտասարդների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ), հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ),
բուհեր (համաձայնությամբ), երիտասարդների ոչ ֆորմալ խմբեր (համաձայնությամբ)

2014-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

7.

Քաղաքական/քաղաքացիական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով զանազան մասնակցային մոդելների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ),
հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ),
բուհեր (համաձայնությամբ), երիտասարդների ոչ ֆորմալ խմբեր (համաձայնությամբ)

2014-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

8.

Մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների, ինչպես նաև սոցիալական, տնտեսական, քաղաքացիական և քաղաքական մասնակցության վերաբերյալ միջոցառումների իրականացում՝ ուղղված երիտասարդության շրջանում իրազեկվածության բարձրացմանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ), հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ),
բուհեր (համաձայնությամբ), երիտասարդների ոչ ֆորմալ խմբեր (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

9.

Մարզերի քաղաքային և գյուղական համայնքների երիտասարդների հիմնախնդիրների քննարկման, վերլուծությունների և դիտարկումների մշակման նպատակով մարզային երիտասարդական հանդիպում-քննարկումների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ),
ՀՀ մարզպետարաններ

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
համայնքային բյուջեներ

10.

Մարզերում գործող երիտասարդական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով թրեյնինգների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ),
ՀՀ մարզպետարաններ, մարզերում գործող հասարակական կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2014-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

11.

Հանրապետական և միջազգային համագործակցության ոլորտում երիտասարդների տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ էլեկտրոնային ինտեգրացված և համահայկական տիրույթի ստեղծում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2014-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

12.

Համահայկական, հանրապետական երիտասարդական փառատոների, համաժողովների, գիտաժողովների, կոնֆերանսների, դասընթացների կազմակերպում և մասնակցության խթանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ),
ՀՀ մարզպետարաններ,
մարզերում գործող հասարակական կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

13.

Միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացում, այլ երկրների երիտասարդության ոլորտում փորձի փոխանակում, միջազգային հանդիպումներին, փառատոներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին հայաստանյան պատվիրակությունների և անհատ երիտասարդների մասնակցությանն աջակցություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

14.

ՏԻՄ-երի աշխատանքներում երիտասարդության մասնակցության ապահովում, մասնավորապես, մարզպետներին առընթեր երիտասարդական խորհուրդների ստեղծում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ),
ՀՀ մարզպետարաններ

2014-2017թթ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

15.

Երիտասարդների գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ միջոցառումների իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

16.

Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մշակում և իրականացում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
պետական կառավարման մարմիններ

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

17.

«Սփյուռք» ամառային դպրոցի, մասնավորապես, սփյուռքի երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի իրականացում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
ԵՊՀ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

18.

Սփյուռքահայ երիտասարդների մասնակցությամբ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ)

2013 թ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

19.

Երիտասարդության ոլորտում միջպետական, միջազգային կապերի խթանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Գերակայություն 2. Երիտասարդների սոցիալ-տնտեսական և զբաղվածության հիմնախնդիրներ

20.

Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրի պայմանների բարելավման նպատակով առաջարկություններ ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
ԵՄԻԿ (համաձայնությամբ), պետական կառավարման մարմիններ

2014-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

21.

Երիտասարդների, այդ թվում` նաև սահմանափակ հնարավորություններով երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, նրանց շրջանում փոքր և միջին ձեռներեցության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ), պետական կառավարման մարմիններ

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

22.

Մարզային երիտասարդության մասնագիտական կողմնորոշման և նրանց կողմից պահանջարկ ունեցող մասնագիտություններ ընտրելու ուղղությամբ շարունակական հանդիպումների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ), ՀՀ պաշտպանության նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ, մարզերում գործող հասարակական կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2014-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

23.

Բուհերի կարիերայի կենտրոնների և զբաղվածության կենտրոնների ակտիվ համագործակցության մեխանիզմների մշակում և համագործակցության խթանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ), Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ),
պետական կառավարման մարմիններ

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

24.

Ձեռներեցության նոր մոդելների և կոնցեպցիաների, միջազգային միտումների ուսումնասիրում, ուսուցանում և ներդրում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ), պետական կառավարման մարմիններ

2014-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

25.

ՀՀ մարզերում երիտասարդ գործարարներին բիզնես սկսելու և վարելու հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ),
ՀՀ մարզպետարաններ

2014-2017թթ.

 այլ միջոցներ

26.

Էլեկտրոնային մասնագիտական գրադարանների ստեղծում գյուղատնտեսության և փոքր բիզնեսի մեջ ներգրավված երիտասարդների համար՝ նշված ոլորտներում նոր, սակավաթափոն և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառման խրախուսման նպատակով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2014-2017թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

27.

Մատչելի և հասանելի ինտերնետային կապի ապահովում մարզերում բնակվող երիտասարդների համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2014-2017թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

28.

 Աջակցություն մարզաբնակ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը բիզնես վարկերի տրամադրման միջոցով

ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017թթ.

 այլ միջոցներ

Գերակայություն 3. Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում

29.

Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանում`

 զանգվածային միջոցառումների,

 տեղեկատվության բարձրացման,

 մրցույթների, քարոզարշավների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

30.

Սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում մարզական միջոցառումների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ, մարզերում գործող հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

31.

Երիտասարդների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների, թմրամիջոցների, ալկոհոլի օգտագործման և այլ վնասակար սովորությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

32.

Քարոզչական և այլ մեխանիզմների կիրառմամբ երիտասարդության շրջանում հակածխախոտային միջոցառումների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

33.

Վերարտադրողական առողջության վերաբերյալ միջոցառումների իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

34.

Թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումների կազմակերպում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

35.

Մինչև 20 տարեկան հղի և մայրացած ուսանող երիտասարդ կանանց ուսման վարձերի սուբսիդավորում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

2013-2017 թթ.

Այլ միջոցներ

Գերակայություն 4. Երիտասարդների հոգևոր-մշակութային արժեքների զարգացում և ռազմահայրենասիրական դաստիարակություն

36.

Հոգևոր-դաստիարակչական ծրագրերի մշակում և իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինասավորում չի պահանջում

37.

Հանրապետության երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն,
ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

38.

Միջմշակութային հաղորդակցությունների և երկխոսությունների խթանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

Գերակայություն 5. Կրթության շարունակականությունը և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությունը

39.

Աջակցություն միջին մասնագիտական կրթական ծրագրերի չափորոշիչների սահմանման գործընթացին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

40.

Մինչև 20 տարեկան մայրերին համացանցով հեռավար ուսում ստանալու հնարավորությունների վերաբերյալ առաջարկներ մշակելը և ներկայացնելը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

2014 թ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

41.

Հասարակական ակտիվություն ունեցող, սոցիալապես անապահով և սփյուռքահայ ուսանողների մատչելի կրթության ապահովում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

42.

Աջակցություն երիտասարդ գիտնականներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (համաձայնությամբ)

2013-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

43.

Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ կրթության հայեցակարգի վրա հիմնված ոլորտի զարգացման գործողությունների ծրագրի մշակում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2014-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում,
այլ միջոցներ

44.

Ոչ ֆորմալ կրթության ճանաչման ապահովման մեխանիզմների մշակում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԵՄԻԿ (համաձայնությամբ)

2014-2017 թթ.

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

 

Ծանոթագրություն` միջոցառումների քանակը և միջոցառումների շահառուների քանակը կհստակեցվեն ծրագրի իրականացման ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան