ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 49-րդ հոդվածի «ժզ» կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1) Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի` ժամը 10-ին.
2) Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի` ժամը 12-ին.
3) Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի` ժամը 14-ին.
4) Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի` ժամը 16-ին.
5) Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի` ժամը 10-ին.
6) Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի` ժամը 12-ին.
7) Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի` ժամը 14-ին.
8) Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի` ժամը 16-ին.
9) Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են չորեքշաբթի` ժամը 11-ին.
10) Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են չորեքշաբթի` ժամը 15-ին.
11) Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ` ժամը 11-ին.
12) Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ` ժամը 15-ին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
5 դեկտեմբերի 2012 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-040-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|