Գլխավոր տեղեկություն
Համար
N 1027-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2012 թվականի N 1027-Ա

 

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2012 թվականի հոկտեմբերի 21-24-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` ոչ նյութական մշակութային ժառանգության ծրագրին ներկայացված որոշ անդամ երկրների հայտերի միջև նմանությունների հարցերին նվիրված նիստին մասնակցելու համար:

2. Ա. Սամուելյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի` Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 22

Երևան