Գլխավոր տեղեկություն
Համար
N 1423-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1423-Ա

 

ԱՐԹՈՒՐ (Տ. ՀՈՒՍԻԿ ՔԱՀԱՆԱ) ԱՐԱՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 327-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը և Արթուր (Տ. Հուսիկ քահանա) Արամի Սարգսյանի Ֆրանսիայի Հանրապետության հայոց թեմում հոգևոր ծառայության հանգամանքը՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Արթուր (Տ. Հուսիկ քահանա) Արամի Սարգսյանին (ծնվ.` 1986 թվականի դեկտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններին, Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբաններին և ուսանողներին ու Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 327-Ա որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 16

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան