ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
2022 թվականի հուլիսի 21-ի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
2022 թվականի օգոստոսի 2-ի |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը`
Հրամայում ենք
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 17-ի N 178-Ն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2018 թվականի մարտի 19-ի N 66-Ն «Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի N1 հավելվածով հաստատված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևի լրացման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և մատակարարներին վճարված» բառերը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|