Գլխավոր տեղեկություն
Համար
N 44
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.10.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

1 հոկտեմբերի 2015 թվականի N 44

 

26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերին՝ համաձայն հավելվածի, և դրանք Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 1-ի նիստի N 44
արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ

Հ/հ

Ծրագրի վերնագիրը

Կազմակերպության անվանումը

Գումարը (հազար դրամ)

1

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի պետական համալսարան հիմնադրամի «Տեղեկատվական անվտանգության գիտահետազոտական կենտրոն» ծրագրին պետական աջակցություն

Երևանի պետական համալսարան հիմնադրամ
(համաձայնությամբ)

10868.0

2

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի և ջրային ենթակառուցվածքների շահագործման տեղային կանոնակարգերի մշակում» ծրագրին պետական աջակցություն

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ
(համաձայնությամբ)

20000.0

3

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպության «Մատենադարանի մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ փաստաթղթերի և հնատիպ գրքերի կոնսերվացման ու գիտատեխնիկական մշակում» ծրագրին պետական աջակցություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպություն

21000.0

4

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպության «Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» ծրագրին պետական աջակցություն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

25000.0

5

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեծամոր պատմահնագիտական արգելոցի համակողմանի ուսումնասիրության IV փուլ (ուշ բրոնզեդարյան-վաղերկաթեդարյան դամբարանադաշտ և քաղաքային թաղամասեր)» ծրագրին պետական աջակցություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

15000.0

6

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպության «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները, ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» ծրագրին պետական աջակցություն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

9918.0

7

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպության «Գալարմինի կիրառական նշանակությունը տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում» ծրագրին պետական աջակցություն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

15000.0

8

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության «Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքում պեստիցիդների մնացորդների մոնիթորինգ» ծրագրին պետական աջակցություն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

15000.0

9

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպության «Իրանաբնակ թյուրքախոս էթնիկական խմբերի ծագումնաբանությունը և ազգային ինքնության խնդիրները» ծրագրին պետական աջակցություն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

12000.0

10

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության «Ջրա-ջրային էներգետիկ ռեակտորով (ВВЭР) ատոմային էներգաբլոկի գլխավոր շրջանառու կոնտուրում ակուստիկ տատանումների առաջացման երևույթի հետազոտման փորձարարական կայանքի ստեղծում. 3-րդ փուլ» ծրագրին պետական աջակցություն

«Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

9800.0

11

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հայ-ռուսական (սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության «ՀՀ արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա (2015-2017թթ.) մշտադիտարկում` ընտրանքային հետազոտության միջոցով» ծրագրին պետական աջակցություն

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հայ-ռուսական (սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատություն (համաձայնությամբ)

10000.0

12

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության «Կլիմայի փոփոխման պայմաններում Հայաստանի և Բելառուսի համար ազգային արժեք հանդիսացող քաղցրահամ ջրային էկոհամակարգերի (Սևանա լիճ և Ախուրյան ջրամբար` Հայաստան, Նարոչ, Հարավային Վոլոս լճեր` Բելառուս) հետազոտում» ծրագրին պետական աջակցություն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

16000.0

13

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով ձեռնարկի ստեղծում» ծրագրին պետական աջակցություն

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամ
(համաձայնությամբ)

10000.0

14

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության «Հայոց արքաների դամբարանների հետազոտում» ծրագրին պետական աջակցություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

17000.0

15

Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

1641470.1

ԸՆԴԱՄԵՆԸ

1848056.1

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան