Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 253-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.10.15/26(439) Հոդ.235
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.09.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հոկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012359

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 սեպտեմբերի 2012 թ.

թիվ 253-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 342-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով դրամական փոխանցումների համակարգերի կողմից մատուցվող ծառայությունների, ինչպես նաև այդ ծառայությունների մատուցման սպասարկման կետերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվությունը համակարգից օգտվողներին հասանելի դարձնելու միջոցով ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը,

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը և 8.1-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով և 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի ««Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 342-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «3-րդ մասը» բառերը փոխարինել «4-րդ մասը» բառերով:

2. Որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցում (այսուհետ՝ ուղեցույց).

1) 4.1 կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«զ) Սահմանված չէ օպերատորի պարտավորությունն ապահովել իր համակարգի սպասարկումը հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում.

սահմանված չէ համակարգի օպերատորի պարտավորությունն իր համակարգին միացված հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումների և (կամ) համակարգը սպասարկող ինքնասպասարկման սարքավորումների (սպասարկման կետերի) հասցեների (առնվազն բնակավայրերի) վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրել համակարգի ծրագրային ապահովման համակարգում/էլեկտրոնային տեղեկատուներում և ուղղակի ձևով (առանց հղումների) իր ինտերնետային կայքում, ինչպես նաև ապահովել այդ տեղեկատվության հասանելիությունը համակարգի բոլոր սպասարկման կետերում:»,

2) ուղեցույցի 4.1 ենթակետից հետո լրացնել 4.1.1 ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.1.1. Օպերատորը չի ապահովում սույն կետի 4.1 ենթակետով սահմանված պահանջները:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան