Գլխավոր տեղեկություն
Համար
N 107-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.30/29(763) Հոդ.15
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
07.05.2010
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

 7 մայիսի 2010 թ.

 N 107-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի1-ին կետին համապատասխան քաղաքային նշանակության` քաղաքաշինական գործունեության ոլորտում Երևանի քաղաքապետի լիազորությունը (բացառությամբ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված ավարտված շինարարության շահագործման փաստագրման լիազորության) պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին` հետևյալ քաղաքաշինական օբյեկտների մասով.

1) բազմաբնակարան շենքերում բնակելի, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ դրանց գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխությունների իրականացում.

2) բազմաբնակարան շենքերում առաջին հարկի լուսային բացվածքները մուտքերի վերակառուցման շինարարության թույլտվության տրամադրում` Երևանի քաղաքապետի կողմից համաձայնեցված նախագծի հիման վրա.

3) մետաղական ավտոտնակը նույն չափերով մետաղական նոր ավտոտնակով փոխարինման համար թույլտվության տրամադրում:

(1-ին կետը փոփ. 26.11.10 N 158-Ն, փոփ., լրաց. 31.10.12 N 523-Ն)

2. Սահմանել, որ քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտուց դուրս պետական կամ համայնքային սեփականություն չհամարվող հողամասում (բացառությամբ՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքներին անմիջապես հարող կառուցապատման առաջին գծի տարածքների) անհատական բնակելի տան կամ այգետնակի (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում երեք հարկն ու ձեղնահարկը), դրանց օժանդակ շինությունների և բակային կառույցներ համարվող տնտեսական օգտագործման շինությունների (պարիսպների, դարպասների, աղբահորերի, ջրհորների, բակային ծածկույթների և այլն, որոնց կատարման համար պահանջվում է շինարարության թույլտվություն), անհատական բնակելի տան կամ այգետնակի կցակառույցների, պատշգամբի, տերասայի և դրանց կից ավտոտնակի կառուցումից կամ վերակառուցումից բացի այլ քաղաքաշինական օբյեկտների մասով քաղաքաշինական գործունեության իրականացումը համարվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գործունեություն և այդ ոլորտում լիազորությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը, այդ թվում՝ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ավարտված շինարարության փաստագրման լիազորությունը:

(2-րդ կետը խմբ. 31.10.12 N 523-Ն) 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Գ. Բեգլարյան

 

Հավելված N 1

 Երևան քաղաքի ավագանու

2010 թվականի մայիսի 07-ի

N 107-Ն որոշման

 

ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

N/N

Փողոցի, պողոտայի, գոտու անվանումը

Փողոցի, պողոտայի հատվածի կամ գոտու նկարագրությունը

1

2

3

1

Տրանսպորտային հանգույց

Գայի, Մյասնիկյան պողոտաների, Աճառյան, Ռուբինյանց փողոցների հատման տրանսպորտային հանգույց

2

Հր.Աճառյան փող.

Երևան քաղաքի հյուսիսային սահմանից սկսած մինչև Գայի, Մյասնիկյան պող., Ռուբինյանց փող. տրանսպորտային հանգույց

3

Մարշալ Խուդյակովի փող.

Գայի, Մյասնիկյան պողոտաների, Աճառյան, Ռուբինյանց փողոցների հատման տրանսպորտային հանգույցից սկսած մինչև քաղաքի հյուսիս-արևելյան սահմանը

4

Մարշալ Բաբաջանյան փող.

Աճառյան փողոցից սկսած մինչև քաղաքի հյուսիս-արևելյան սահմանը

5

Ռուբինյանց փող.

Գայի, Մյասնիկյան պողոտաների, Աճառյան, Ռուբինյանց փողոցների հատման տրանսպորտային հանգույցից սկսած դեպի հարավ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սահման

6

Մյասնիկյան պող.

Գայի, Մյասնիկյան պողոտաների, Աճառյան, Ռուբինյանց փողոցների հատման տրանսպորտային հանգույցից դեպի հարավ մինչև Ավանի վարչական սահման

7

Նախագծային ճանապարհ

Ավան վարչական շրջանի հյուսիսային սահմանից դեպի հարավ երկաթգծի պաստառով մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սահմանը

8

Նախագծային ճանապարհ
/Կարմիր գծերի նախագիծ /ԱՇՁԲ-08/129-1/ 2008թ.-ին մշակված/

Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկից սկսած դեպի արևմուտք ձգվող, Ծարավ Աղբյուր փողոցի հետ հատվող ու շարունակվելով մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցը

9

Մալյան փող.

Գայի, Մյասնիկյան պողոտաների, Աճառյան, Ռուբինյանց փողոցների հատման տրանսպորտային հանգույցից սկսած մինչև Մ. Խուդյակովի փող.

10

Թամրուչի փող.

Վախթանգովի փողոցից սկսած դեպի հյուսիս Մարշալ Խուդյակով փողոցին զուգահեռ մինչև Սաֆարյան փողոցի հետ հատվելը

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 N/N

Փողոցի, պողոտայի, գոտու անվանումը

Փողոցի, պողոտայի հատվածի կամ գոտու նկարագրությունը

1

2

3

1

Թբիլիսյան խճուղի

Երևան քաղաքի հյուսիս-արևելյան սահմանից սկսած մինչև Ազատության պող., Ա. Ահարոնյան և Ադոնց փողոցների խաչմերուկ

2

Զ. Սարկավագի փող.

Թբիլիսյան խճուղու հյուսիսային մասից սկսած դեպի հարավ-արևմուտք, հատելով Ծ.Աղբյուր, Ֆանարջյան, Հասրաթյան փողոցները, հ.103 դպրոցի արևմտյան կողմով դեպի հարավ, ոլորապտույտներով մինչև Թբիլիսյան խճուղու և Պ.Սևակ փողոցների խաչմերուկ

3

Հասրաթյան փող.

Զ.Սարկավագի փողոցից հարավ Միքայելյանի անվ. ինստիտուտի արևելյան մասով մինչև Ֆանարջյան և Ուլնեցի փողոցների հատման հատված

4

Կ. Ուլնեցու փող.

Հաղթանակ զբոսայգու հյուսիսային սահմանից, Բաբայան փողոցից սկսած դեպի հյուսիս-արևելք մինչև գերեզմանների մոտ` Ֆանարջյան փողոց

5

Մյասնիկյան պողոտա

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սահմանով

6

Ռուբինյանց փող.

Ալմաստ գործարանի մոտ երկաթգծի պաստառից սկսած դեպի Ավան վարչական շրջանի սահմանը ձգվող հատված

7

Ֆանարջյան փող.

Զ.Սարկավագի փողոցից սկսած ուռուցքաբանության գիտական կենտրոնի արևելյան մասով դեպի հարավ

8

Ծարավ Աղբյուր փող.

Զ.Սարկավագի փողոցից սկսած դեպի հարավ-արևելք մինչև Ավանի վարչական շրջանի սահման

9

Պ. Սևակի փող.

Կ.Ուլնեցու փող. խաչմերուկից դեպի հարավ-արևելք մինչև Դրոյի փողոց

10

Բաբայան փող.

Հաղթանակ զբոսայգու հյուսիսային մասով սկսած Ազատության պողոտայից դեպի արևելք մինչև Կ.Ուլնեցու փողոցը

11

Նախագծային փողոց
/Կարմիր գծերի նախագիծ /ԱՇՁԲ-08/129-1/ 2008թ.-ին մշակված/

Հասրաթյան, Ուլնեցի փողոցների խաչմերուկից, Ֆանարջյանով դեպի հյուսիս գերեզմանների արևմտյան մասով դեպի Ավան վարչական շրջանի Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկը ձգվող ճանապարհի մինչև Ավանի սահմանի հետ հատման հատվածը

12

Նախագծային ճանապարհ

Նորք-Մարաշ վարչական շրջանով անցնող հատուկ նշանակության նախագծային մայրուղու շարունակությունը դեպի հյուսիս ձգվող և Դ.Անհաղթ փողոցին միացող հատված

13

Նախագծային ճանապարհ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հյուսիս-արևմտյան սահմանին հարակից, Թբիլիսյան խճուղուց սկսած երկաթգծի պաստառով դեպի հարավ մինչև Ռուբինյաց փողոց և շարունակությունը Գոգոլի փողոցին զուգահեռ երկաթգծի պաստառով հատելով Կարապետ Ուլնեցու փողոցը մինչև Ազատության պողոտա

14

Հատուկ պահպանության ծառայություն պահանջող օբյեկտների տարածքների գոտիները /սահմանները նշված են սխեմայի վրա/

o Կ.Ուլնեցու, Բաբայան փողոցներով և

երկաթգծով պարփակված նախագծային

թաղամասի որոշ հատվածներում

կառուցապատման հատուկ ռեժիմի գոտի /Ա և Բ

հատվածներով/

o Կ.Ուլնեցու, Բաբայան և Տիգրանյան փողոցների

միջանկյալ հատվածի աջ և ձախ կողմերում

գտնվող կառույցների վերակառուցման դեպքում

հարկայնության սահմանափակման գոտի

 

ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 N/N

Փողոցի, պողոտայի, գոտու անվանումը

Փողոցի, պողոտայի հատվածի կամ գոտու նկարագրությունը

1

2

3

1

Հ.Քոչարի փող

Բարեկամության հրապարակից դեպի հյուսիս-արևելք մինչև Ն.Զարյան փողոցի հետ հատվելը

2

Ն.Զարյան փող.

Հ.Քոչար փողոցից դեպի արևելք մինչև Ազատության պողոտա

3

Օրբելի եղբայրների փող.

Մ.Բաղրամյան պողոտայից դեպի Կիևյան փողոց

4

Պռոշյան փող.

Մ.Բաղրամյան պողոտայից դեպի հարավ, մինչև Դ.Դեմիրճյան փողոց

5

Գրիբոյեդովի փող.

Ն.Զարյան փողոցին ուղղահայաց դեպի հյուսիս մինչև Ն.Ադոնցի փողոց

6

Թբիլիսյան խճուղի

Ազատության պող. և Ա.Ահարոնյան փողոցների խաչմերուկից դեպի հյուսիս մինչև հյուսիս-արևելյան սահման

7

Մամիկոնյանց փող.

Ազատության պողոտայից դեպի արևմուտք մինչև փողոցի վերջ ինչպես նաև տվյալ ուղղությամբ նախագծային փողոցը, որը Մամիկոնյանց փողոցի շարունակությունն է կազմում և միանում Հ.Էմինի փողոցին

8

Հ.Էմին փող.

Գյուլբեկյան փողոցից սկսած Ա.Խաչատրյան փողոցին զուգահեռ դեպի հյուսիս արևելք մինչև Արղության փողոց

9

Վ.Վաղարշյան փող.

Ա.Խաչատրյան փողոցից սկսած ուղղահայաց դեպի հյուսիս Դավթաշենի կամրջին միանալը

10

Նախագծային ճանապարհա-տրանսպորտային հանգույց

Հ.Էմին և Մամիկոնյան փողոցների հատման հատված /նախատեսվել է Արաբկիրի գոտիավորման նախագծով/

11

Քաղաքաշինական հանգույց

Հ.Էմինի և Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկին կից տարածքներ

12

Նախագծային ճանապարհ

Հայ-Ռուսական սլավոնական համալսարանի արևմտյան մասից դեպի հարավ, Հ.Էմին և Մամիկոնյան փողոցների հատման հատվածով, երկաթգծի պաստառի ուղղությամբ, Կոմիտաս պող. հատելով մինչև Արաբկիր 27-րդ /Ռիգայի/ փողոցի հետ միացումը/նախատեսվել է Արաբկիրի գոտիավորման նախագծով/

13

Նախագծային ճանապարհ

Սարալանջի փողոցից սկսած` Կասկադ թաղամասի հյուսիսով անցնող զուգահեռ Աղբյուր Սերոբ փողոցին դեպի արևելք Լենիգրադյան փողոցի մոտ նախագծային ճանապարհային հանգույց

14

Ա.Ավետիսյան փող.

Մ.Բաղրամյան պողոտայից հյուսիս-արևելք մինչև Վ.Փափազյան և Սարալանջի փողոցների խաչմերուկ

15

Վ.Համբարձումյան փող.

Վ.Փափազյան փողոցից մինչև Մ.Բաղրամյան պողոտա

16

Վ.Փափազյան փող.

Հ.Էմինի փողոցից դեպի հյուսիս մինչև Արաբկիր զբոսայգի

17

Արաբկիր 27-րդ փող. /Ռիգայի փող./

Հ.Քոչարի փողոցից դեպի Սարալանջի փողոցին միանալու ուղղությամբ

18

Հատուկ պահպանության ծառայություն պահանջող օբյեկտների տարածքների գոտիները /սահմանները նշված են սխեմայի վրա/

o ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, և

Կոնդի առանձնատների անվտանգության գոտի

 

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 N/N

Փողոցի, պողոտայի, գոտու անվանումը

Փողոցի, պողոտայի հատվածի կամ գոտու նկարագրությունը

1

2

3

     

1

Պռոշյան փող.

Մ.Բաղրամյան պողոտայից դեպի հարավ, մինչև Դ.Դեմիրճյան փողոց

2

Դ.Դեմիրճյան փող.

Մ.Բաղրամյան պողոտայից Ազգային ժողովի տարածքի արևմտյան մասով դեպի հարավ մինչև Պռոշյան և Հ.Պարոնյան փողոցների խաչմերուկ

3

Մ.Խորենացու փող.

1. Տ.Մեծ պող. և Ե.Քոչարի փողոցի խաչմերուկից սկսած դեպի հարավ մինչև Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների սահման,

4

Վարդանանց փող.

Նար-Դոս փողոցից սկսած դեպի հյուսիս մինչև Ա.Մանուկյան փող.

5

Չարենցի փող.

Վարդանանց, Նար-Դոս փողոցների հատման հատվածից արևելյան սահմանի ուղղությամբ ձգվելով դեպի հյուսիս մինչև Նալբանդյան և Կորյուն փողոցների խաչմերուկ

6

Նար-Դոսի փող.

Տ.Մեծ պողոտայից դեպի հյուսիս–արևելյան սահման ձգվելով դեպի հյուսիս մինչև Վարդանանց փողոցը

7

Սայաթ-Նովա պող.

Ալեք Մանուկյան փողոցից մինչև Չարենցի փողոց

8

Մյասնիկյան պող.

Հերացի, Արմենակյան փողոցների խաչմերուկից հյուսիս մինչև Կենրոնի վարչական շրջանի սահմանը

9

Երկաթգծի պաստառով կառուցված նոր փողոց

Կենտրոն վարչական շրջանի արևելյան սահմանով երկաթգծի պաստառով անցնող նորակառույց ճանապարհ` Խորենացու փողոցից սկսած դեպի հյուսիս ձգվող մինչև Սարալանջի փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման հատվածը

10

Այգեստան 11-րդ փող. /նաև նախագծային մասով/

Հերացու փողոցից Կենտրոն վարչական շրջանի արևմտյան սահմանին զուգահեռ ուղղությամբ դեպի հարավ

11

Զավարյան փողոց

Մ.Խորենացու փողոցի շուկայի ուղղությամբ Տ.Մեծի պողոտան հատելով մինչև Տ.Մեծ պող. 3-րդ նրբ.

12

Քրիստափորի փողոց

Տ.Մեծի պողոտայից մինչև Մովսես Խորենացու փողոց

13

Իսակովի պող.

Հաղթանակ կամրջից սկսած դեպի հարավ մաքսատան ուղղությամբ մինչև վարչական շրջանի սահման

14

Սարալանջի փողոց

Կենտրոն վարչական շրջանի հյուսիսային սահմանով անցնող նորակառույց փողոց, Մյասնիկյան պող. և Հերացի փողոցի հատման հատվածից սկսած դեպի արևմուտք ձգվող Արաբկիր վարչական շրջանի Ա.Ավետիսյան փողոցին միացող ուղղությամբ մինչև վարչական սահմանը

15

Կասկադի ձախակողմյան հատվածում նոր ձևավորվող թաղամաս

Կենտրոն վարչական շրջանի հյուսիս-արևմտյան սահմանով, Անտառային, Սարալանջ փողոցներով պարփակվող տարածք

16

Քաղաքաշինական և ճանապարհա-տրանսպորտային հանգույց

Մյասնիկյան պող, Սարալանջի, Հերացի և Ա.Արմենակյան փողոցների հատման հատված

17

Նախագծային ճանապարհ

Կիլիկիա թաղամասի Բրազիլիայի հրապարակը Դալմայի այգիների տարածքով` քաղաքի արևմտյան մասին կապող Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու և Սվաճյան փողոցների ուղղությամբ ձգվող ճանապարհ

18

Նախագծային ճանապարհ և հանգույց

Կենտրոն վարչական շրջանի հարավային սահմանով-Մ.Խորենացի փողոցից սկսած հյուսիս –արևմտյան կողմով Տ.Մեծ պողոտային հատելով և Քրիստափորի փողոցով դեպի Արշակունյաց պող. ձգվող ճանապարհ /երկաթգծի պաստառով/

19

Հատուկ պահպանության ծառայություն պահանջող օբյեկտների տարածքների գոտիները /սահմանները նշված են սխեմայի վրա/

o ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, և

Կոնդի առանձնատների անվտանգության գոտի

o Կ.Ուլնեցու, Բաբայան փողոցներով և երկաթգծով

պարփակված նախագծային թաղամասի որոշ

հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմի

գոտի /Ա և Բ հատվածներով/

 

ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

N/N

Փողոցի, պողոտայի, գոտու անվանումը

Փողոցի, պողոտայի հատվածի կամ գոտու նկարագրությունը

1

2

3

1

Նախագծային ճանապարհ

Դավթաշենի կամուրջը Աշտարակի խճուղուն կապող ուղղություն

2

Նախագծային հանգույցներ

1. Գ.Չաուշ և Աշտարակի խճուղու հետ հատման հատված
2. Հալաբյան, Ա.Իոսիֆյան փողոցների և Դավթաշենի կամուրջը Աշտարակի խճուղուն կապող նախագծային ճանապարհի հատման հանգույց
3. Շերամի և Տիչինայի փողոցին կից նախագծային թաղամասի ճանապարհային հանգույց
4. Լենինգրադյան, Ա.Սարգսյան, Գ.Հասրաթյան փողոցների հատման հանգույց
5. Ջանիբեկյան, Շիրազ, Գ.Հասրաթյան փողոցների հատման հանգույց

3

Նախագծային ճանապարհ

1. Ջանիբեկյան, Շիրազ և Գ.Հասրաթյան փողոցների խաչմերուկից դեպի արևմուտք Լուկաշին թաղամասի և կից ջրամբարի հյուսիսով մինչև Տիչինային կից նախագծային թաղամասից հյուսիս ձգվող նախագծային մայրուղու խաչմերուկ

   

Լուկաշին թաղամասին կից ջրամբարի խաչմերուկից Սիլիկյան թաղամասի արևելյան կողմով դեպի հյուսիս, Վահագնի թաղամասի արևմտյան սահմանով մինչև Աշտարակի խճուղու հետ հատվելը

   

Լուկաշին թաղամասի հյուսիսից ջրամբարի խաչմերուկից Վահագնի թաղամասի հարավային սահմանից դեպի հարավ մինչև Շերամի փողոցի հետ հատվելը` Տիչինայի փող. մոտ նախագծային թաղամասի մայրուղիների հատման հանգույց

   

Դալմայի այգիների հյուսիսային հատվածի Իսակովի պողոտային կապվող նախագծային ճանապարհային հանգույցից դեպի արևմուտք ուղղահայաց հատելով Սեբաստիա փողոցին և Շահումյան 18-րդ փողոցի ուղղությամբ մինչև Տիչինայի փողոցի մոտ նախագծային թաղամասի հարավով և Հաղթանակ թաղամասի հյուսիս-արևելյան մասով ` Էջմիածին գնացող ուղղություն

4

Բաշինջաղյան փող.

Լենինգրադյան փողոցից դեպի հյուսիս մինչև Մարգարյան փողոց

5

Գ.Հասրաթյան փող.

Սեբաստիա և Լենիգրադյան փողոցների խաչմերուկից դեպի հյուսիս մինչև Ջանիբեկյան փողոց

6

Շիրազի փող.

Ջանիբեկյան փողոցից հյուսիս մինչև Մազմանյան փողոց

7

Չաուշի փող.

Մազմանյան, Շիրազ փողոցների խաչմերուկից` Շիրազի շարունակությամբ հյուսիս մինչև Աշտարակի խճուղու վրա նախատեսվող նախագծային ճանապարհատրանսպարտային հանգույցը

8

Ջանիբեկյան փող.

Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկից դեպի արևմուտք մինչև Գ.Հասրաթյան և Շիրազ փողոցների խաչմերուկ

9

Առաքելյան փող.

Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկից դեպի արևմուտք մինչև Գ.Հասրաթյան փողոցի հետ հատվելը

10

Խ.Խաչատրյան փող.

Բաշինջաղյան փողոցը Գ.Հասրաթյանին կապող հատված

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 N/N

Փողոցի, պողոտայի, գոտու անվանումը

Փողոցի, պողոտայի հատվածի կամ գոտու նկարագրությունը

1

2

3

1

Նախագծային ճանապարհ

Դալմայի այգիների հյուսիսային հատվածի Իսակովի պողոտային կապվող նախագծային ճանապարհային հանգույցից դեպի արևմուտք ուղղահայաց հատելով Սեբաստիա փողոցին և Շահումյան 18-րդ փողոցի ուղղությամբ մինչև Տիչինայի փողոցի մոտ նախագծային թաղամասի հարավով և Հաղթանակ թաղամասի հյուսիս-արևելյան մասով ` Էջմիածին գնացող ուղղություն

2

Նախագծային ճանապարհ Կարմիր գծերի նախագիծ /ԱՇՁԲ-08/129-1/2008թ

Կիլիկիա թաղամասի Բրազիլիայի հրապարակը Դալմայի այգիների տարածքով` քաղաքի արևմտյան մասին կապող Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու և Սվաճյան փողոցների ուղղությամբ ձգվող ճանապարհ

3

Սեբաստիա փող.

Լենիգրադյան, Գ.Հասրաթյան և Ա.Սարգսյան փողոցների խաչմերուկից դեպի հարավ մինչև Ծ.Իսակովի պողոտայի հետ հատվելը

4

Ծ.Իսակովի պողոտա

Մաքսատան շենքի մոտ վարչական սահմանից սկսած դեպի արևմուտք Զվարթնոց օդանավակայան ձգվող միջպետական նշանակության մայրուղի

5

Գ.Շերամի փողոց

Տիչինայի փող. մոտ նախագծային թաղամասի մայրուղիների հատման հանգույցից ճանապարհի շարունակություն դեպի հարավ Օգանովի փողոցը հատելով և անցնելով Սվաճյան, Րաֆֆի, Բաբաջանյան փողոցների խաչմերուկի նախագծային ճանապարհատրանսպորտային հանգույցով դեպի հարավ մինչև Արգավանդի խաչմերուկին միանալը

6

Ճանպարհատրանսպորտային հանգույց

1. Սվաճյան, Րաֆֆի, Բաբաջանյան, Գ.Շերամի փողոցների խաչմերուկի մոտ
2. Ծ.Իսակովի պող. և Բաբաջանյան փողոցների խաչմերուկ /Արգավանդի հանգույց/
3. Լենինգրադյան փող. և Ծիծեռնակաբերդի խճուղու հատմանը և Ծ.Իսակովի պողոտային միացնող նոր ճանապարհին կից հատված

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 N/N

Փողոցի, պողոտայի, գոտու անվանումը

Փողոցի, պողոտայի հատվածի կամ գոտու նկարագրությունը

1

2

3

1

Նախագծային ճանապարհ

Նորք-Մարաշ վարչական շրջանով անցնող հատուկ նշանակության նախագծային մայրուղի, որը սկսվում է Դավիթ-Բեկ փողոցից Գ.Հովսեփյան, Նորքի 5-րդ գոյություն ունեցող փողոցների ուղղությամբ և շարունակվում դեպի հյուսիս միանալով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթ փողոցին

2

Նախագծային ճանապարհ

Նորք-Մարաշ վարչական շրջանով անցնող հատուկ նշանակության նախագծային հիմնական մայրուղուն Նոր-Նորքի Գայի պողոտայի քանդված կամրջին միացող նոր ճանապարհահատված

3

Դավիթ Բեկի փող.

 

4

Ա.Արմենակյան փող.

Գ.Հովսեփյան փողոցից դեպի արևմուտք մինչև վերջ

5

Երկաթգծի պաստառով կառուցված նոր ճանապարհ

Կենտրոն վարչական շրջանի արևելյան սահմանով երկաթգծի պաստառով անցնող նորակառույց ճանապարհ` Խորենացու փողոցից սկսած դեպի հյուսիս ձգվող մինչև Սարալանջի փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման հատվածը

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 N/N

Փողոցի, պողոտայի, գոտու անվանումը

Փողոցի, պողոտայի հատվածի կամ գոտու նկարագրությունը

1

2

3

1

Մյասնիկյան պողոտա

Գայի, Մյասնիկյան պողոտաների, Աճառյան, Ռուբինյանց փողոցների հատման տրանսպորտային հանգույցից սկսած դեպի հարավ մինչև Կենտրոն վարչական շրջանի սահման

2

Դավիթ Բեկի փողոց

Բ.Մուրադյան փողոցից սկսած դեպի հարավ մինչև վարչական շրջանի սահման

3

Վիլնյուսի փողոց, Միկոյանին հատող Մինսկի փողոց

Նոր Նորքի 9-րդ թաղամասը շրջանցող և Միկոյան փողոցը հատելով դեպի հյուսիս Մինսկի փողոցով մինչև քաղաքի վարչական սահմանի հետ հատվելը

4

Թևոսյան փողոց

Գայի պողոտա, Բ.Մուրադյան փողոցների հատման հանգույցից /քանդված կամուրջ/ դեպի արևելք Բագրևանդ և Քոչինյան փողոցների խաչմերուկ

5

Գայի պողոտա

Մյասնիկյան պող, Աճառյան, Ռուբինյանց փողոցների հատման տրանսպորտային հանգույցից մինչև Թևոսյան և Բ.Մուրադյան փողոցների հատման հանգույց /քանդված կամուրջ/

6

Մոլդովական փողոց

Գայի պողոտայից սկսած դեպի արևելք 2-րդ զանվածով մինչև Ն.Ստեփանյան փողոց /թ/պ-ի շենքի մոտ/

7

Բագրևանդի փողոց

Մոլդովական, Վախթանգովի, Թոթովենցի փողոցների հատման խաչմերուկից քաղաքի արևելյան սահմանով դեպի հարավ մինչև Քոչինյան փողոց

8

Նախագծային ճանապարհ /առկա է Կարմիր գծերի նախագիծ /ԱՇՁԲ-08/129-1/ 2008թ.-ին մշակված/

Գայի պողոտա Թևոսյան և Բ.Մուրադյան փողոցների հատման հանգույցից Նորք-Մարաշ վարչական շրջանով անցնող հատուկ նշանակության նախագծային հիմնական մայրուղուն միացող ճանապարհ

9

Նախագծային ճանապարհա-տրանսպորտային հանգույց

Գայի պողոտա, Թևոսյան, Բ.Մուրադյան փողոցների հատման հանգույց /քանդված կամուրջ/

10

Ճանապարհատրանսպորտային հանգույց

Գայի, Մյասնիկյան պողոտաների, Աճառյան, Ռուբինյանց փողոցների հատման տրանսպորտային հանգույց

 

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 N/N

Փողոցի, պողոտայի, գոտու անվանումը

Փողոցի, պողոտայի հատվածի կամ գոտու նկարագրությունը

1

2

3

1

Արցախի պողոտա

Սասունցի Դավթի հրապարակից դեպի հարավ մինչև Արին Բերդի փողոց

2

Սասունցի Դավթի փողոց

Սասունցի Դավթի հրապարակից Արցախի պողոտային ուղղահայաց դեպի արևելք` Վարդավառի զբոսայգի

3

Խորենացու փողոց

Վարչական սահմանի հյուսիսից սկսած դեպի հարավ մինչև Վարդավառի զբոսայգու մոտ

4

Ռոստովյան փող.

Արցախի պող. և Գ.Նժդեհի փողոցի հատման հանգույցից սկսած դեպի արևելք մինչև Ազատամարտիկների փողոցի հետ հատվելը

5

Դավիթ Բեկի փող.

Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկից դեպի հյուսիս-արևելք մինչև հեռուստաաշտարակի մոտ՝ վարչական սահման

6

Այվազովսկու փող.

Արցախի պողոտայից սկսած դեպի արևելք մինչև Էրեբունու փողոց

7

Ազատամարտիկների փող.

Սասունցի Դավթի փողոցից /թ/պ շենքի մոտից/ դեպի հարավ մինչև Այվազովսկու փողոց

8

Ճանապարհատրանսպորտային նախագծային հանգույց

Տ.Մեծի պող. և Քրիստափորի փողոցի խաչմերուկում

9

Նախագծային ճանապարհ

Էրեբունի վարչական շրջանի հյուսիսային սահմանով-Մ. Խորենացու փողոցից սկսած հյուսիսարևմտյան կողմով Տ.Մեծ պողոտային հատելով և Քրիստափորի փողոցով դեպի Արշակունյաց պող. ձգվող ճանապարհ /երկաթգծի պաստառով/

10

Նախագծային ճանապարհ Կարմիր գծերի նախագիծ /ԱՇՁԲ-08/129-1/2008թ.

Արին Բերդի փողոցը Նուբարաշենի խճուղուն կապող ճանապարհ

11

Նախագծային ճանապարհ Կարմիր գծերի նախագիծ /ԱՇՁԲ-08/129-1/2008թ.

1.Էրեբունու թանգարանի հյուսիսային մասով անցնող Գ. Մահարու փողոցը դեպի արևելք, 4-րդ փողոցով մինչև Մասիս-Աբովյան մայրուղու հետ հատվելը
2. Խ. Դաշտենց փողոցից դեպի արևելք, Նոր Արեշ 45-րդ փողոցով միանալով Մասիս-Աբովյան ուղղությանը

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 N/N

Փողոցի, պողոտայի, գոտու անվանումը

Փողոցի, պողոտայի հատվածի կամ գոտու նկարագրությունը

1

2

3

1

Արշակունյաց պող. և Շիրակի փողոցի խաչմերուկում նախատեսված ճանապարհատրանսպորտային հանգույց

 

2

Շիրակի փող.

Արշակունյաց պող. և Շիրակի փողոցի խաչմերուկում նախատեսված ճանապարհատրանսպորտային հանգույցից սկսած դեպի հյուսիս-արևմուտք մինչև Վերին Չարբախի 115 դպրոցի մոտ և նախագծային ճանապարհով Արգավանդի խաչմերուկ

3

Արշակունյաց պող.

Շենգավիթ վարչական սահմանի հյուսիսից դեպի հարավ հատվելով Թամանցիների փող. հետ մինչև Շիրակի փող. խաչմերուկ, թեքվելով նախգծային ճանապարհով հարավ- արևելք՝ անցնելով Նորագավիթ թաղամասի արևելյան կողմով մինչև Արտաշատի խճուղի քաղաքի հարավարևմտյան սահման

4

Արտաշատի խճուղի

Նախագծային ճանապարհի ուղղությամբ

5

Նորագավիթ 1-ին փող.

Շիրակի փողոցի խաչմերուկում նախատեսված ճանապարհատրանսպորտային հանգույցից սկսած Նորագավիթ թաղամասի միջանկյալ մասով անցնող 1-ին փողոց

6

Բագրատունյաց փող.

Գ.Նժդեհի հրապարակից հյուսիս-արևմուտք մինչև Ծ. Իսակովի պողոտա

7

Թամանցիների փող.

Գ.Նժդեհի հրապարակից հարավ-արևելք մինչև Աշխատանքի հրապարակ

8

Մայիսի 9-ի փող.

Գ.Նժդեհի փողոցից դեպի հյուսիս-արևմուտք մինչև Արագածի փողոց

9

Մանթաշյան փող.

Թադևոսյան փողոցից հյուսիս-արևմուտք մինչև Արտաշիսյան փողոց /Թամանցիներին զուգահեռ փող./

 

ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

N/N

Փողոցի, պողոտայի, գոտու անվանումը

Փողոցի, պողոտայի հատվածի կամ գոտու նկարագրությունը

1

2

3

1

Նախագծային ճանապարհ

Դավթաշենի կամուրջը Աշտարակի խճուղուն կապող ուղղություն

2

Նախագծային հանգույցներ

1.Գ. Չաուշի փողոցի և Աշտարակի խճուղու հետ հատման հատված
2. Հալաբյան, Ա.Իոսիֆյան փողոցների և Դավթաշենի կամուրջը Աշտարակի խճուղուն կապող նախագծային ճանապարհի հատման հանգույց

3

Նախագծային ճանապարհ

Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների խաչմերուկից Դավթաշեն 1-ին թաղամասի արևմտյան մասով, հատվելով Աղաբաբյան փողոցի հետ՝ շարունակվելով դեպի հյուսիս ձգվող ճանապարհ

4

Նախագծային ճանապարհ

Դավթաշեն 2-րդ և 4-րդ թաղամասերի արևելյան կողմով Եղվարդի խճուղին Աղաբաբյան փողոցին կապող ճանապարհ

5

Նախագծային ճանապարհ

Աղաբաբյան փողոցի շարունակությունը Դավթաշեն գյուղի հյուսիսով դեպի արևմտյան մասում գտնվող Հուսո ավանի և Հայկական կարմիր խաչի հիվանդանոցի հետ կապող ճանապարհ

6

Սասնա Ծռեր փողոց

Դավթաշեն կամրջից սկսած դեպի հյուսիս մինչև Տ.Պետրոսյան փողոց

7

Տիգրան Պետրոսյան փողոց

Սասնա Ծռեր փողոցից սկսած Դավթաշեն թաղամասերի միջանկյալ մասով դեպի արևելք ձգվող ճանապարհ

(հավելվածը լրաց. 31.10.12 N 523-Ն) 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2012, N 523-Ն 25.11.2012, N 107-Ն
26.11.2010, N 158-Ն 23.12.2010, N 107-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան