ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2012 թվականի N 884-Ա
Ե. ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՎ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ՍԱՐԱԵՎՈ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
2012 թվականի հոկտեմբերի 7-ին Բոսնիա Հերցոգովինայում կայանալիք՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման դիտարկմանը միջազգային դիտորդի կարգավիճակով մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական վերլուծության վարչության պետ
Ե. Այվազյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամլո քարտուղար Հ. Հարությունյանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 5-9-ը Սարաևո (Բոսնիա Հերցոգովինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 14 Երևան |