Գլխավոր տեղեկություն
Համար
N 1280-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2012-23.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.19/51(925) Հոդ.1118
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2012 թվականի N 1280-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը հարկային մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 937-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հարկային հաշիվների վերաբերյալ ճշգրտված տեղեկությունների ներկայացում է համարվում նաև փաստացի իրականացված գործարքներին վերաբերող` սահմանված կարգով անվավեր ճանաչված հարկային հաշիվների փոխարեն դուրս գրված հարկային հաշիվների (այսուհետ` մասում` նոր հարկային հաշիվների) վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը, եթե նախկինում դուրս գրված այդ հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հարկային մարմին սահմանված կարգով մատակարարի կողմից ներկայացվել է տեղեկություն:

Ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների համար, նոր հարկային հաշիվների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները ճշգրտված համարելու առումով, նախկինում դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու պայմանը չի համարվում չապահովված, եթե դեռևս չի լրացել հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը:

Փաստացի իրականացված գործարքներին վերաբերող` նոր հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որում օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվանցման ենթակա կլինեին անվավեր ճանաչված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:».

2) որոշման հավելվածի 8-րդ կետում նշված ձևում «Հարկային հաշվի դուրսգրման» բառերը փոխարինել «Ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի: Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է այդ ամսաթվից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկանքների ձևերում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 12

Երևան