«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012390
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 սեպտեմբերի 2012 թ. |
թիվ 243-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի միջև ժամկետային վարկային հարթակում կնքված գործարքների հետ կապված՝ երաշխիքային միջոց հանդիսացող պետական արժեթղթերի հաշվառման գործընթացը կենտրոնական բանկի «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում» ապահովման և առանձին անալիտիկ դեպո հաշիվներով հաշվառման անհրաժեշտությունը,
նպատակ ունենալով հստակեցնել «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում» դեպո հաշիվների բացման սկզբունքները՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից պետական արժեթղթերի ենթապահառության գործունեության իրականացման համար,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետը, 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման մասին», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» կարգերը հաստատելու մասին» թիվ 75-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության մասին» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերով,
2) 4-րդ կետում.
ա. «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով,
բ. լրացնել «է» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կենտրոնական դեպոզիտարիա՝ «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա»,
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Պահառուի գործառույթները կատարում է բանկը, իսկ ենթապահառուների գործառույթները կատարում են գործակալները, դիլերները, գանձապետական պահառուն, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիան: Պահառուի և ենթապահառուների մոտ վարվող գրառումները հավաստում են պարտատոմսերի նկատմամբ և (կամ) պարտատոմսերից բխող անձանց իրավունքները, եթե դատական կարգով այլ բան չի ապացուցվում:»,
4) լրացնել 7.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7.1 Կենտրոնական դեպոզիտարիան, որպես ենթապահառու իրականացնում է սույն կարգով սահմանված ենթապահառուի գործառույթները միայն ներդրողների համար, իսկ ենթապահառուի կողմից սեփական անունից արժեթղթեր ունենալու և առաջնային աճուրդին մասնակցելու հետ կապված դրույթները չեն տարածվում Կենտրոնական դեպոզիտարիայի վրա:»:
2. Որոշման 4-րդ կետով հաստատված «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման» կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. սեպտեմբերի 19 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 243-Ն որոշմամբ |
Հավելված 4 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգում, ինչպես նաև ենթապահառուների մոտ կիրառվող դեպո հաշվեհամարների կոդավորման սկզբունքները:
2. Սույն կարգի իմաստով՝
1) Պարտատոմս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից թողարկված պարտատոմսեր և այլ արժեթղթեր, որոնց հաշվառումը իրականացվում է համակարգի կողմից,
2) Համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ,
3) Մասնակից՝ համակարգում դեպո հաշիվ ունեցող անձ,
4) Համակարգի մասնակիցներ՝
ա. Պահառու՝ Կենտրոնական բանկ,
բ. թողարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը,
գ. ենթապահառուները՝ գործակալներ/դիլերներ, Գանձապետական պահառու, գործակալ/դիլեր չհանդիսացող առևտրային բանկեր, Կենտրոնական դեպոզիտարիա,
5) Պահառու՝ թողարկողի առջև պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող, պարտատոմսերի թողարկման գլոբալ հավաստագիրը պահող և հաշվառող, պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որը վարում է համակարգի մասնակիցների դեպո հաշիվները: Պահառուի գործառույթներն իրականացնում է Կենտրոնական բանկը,
6) Ներդրող՝ պարտատոմսերի սեփականատեր հանդիսացող և ենթապահառուի մոտ պարտատոմսերի դեպո հաշիվ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
7) Ենթապահառու՝ պահառության գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որը վարում է ներդրողների դեպո հաշիվները: Սույն կարգի իմաստով՝ ենթապահառու են՝ գործակալները/դիլերները, Գանձապետական պահառուն և Կենտրոնական դեպոզիտարիան: Գանձապետական պահառուն և Կենտրոնական դեպոզիտարիան ենթապահառուական ծառայություններ մատուցում են միայն ներդրողների համար,
8) Դեպո հաշիվ՝ պարտատոմսերի հաշվառման համար նախատեսված պահառուի/ենթապահառուի գրառումների բազմություն, որը միավորված է ընդհանուր հատկանիշներով,
9) Ակտիվային դեպո հաշիվ՝ դեպո հաշիվ, որում պարտատոմսերը հաշվառվում են ըստ պահպանման տեղի,
10) Պասիվային դեպո հաշիվ՝ դեպո հաշիվ, որում պարտատոմսերը հաշվառվում են ըստ պատկանելության,
11) Անալիտիկ դեպո հաշիվ՝ դեպո հաշիվ, որում հաշվառվում են առանձին մասնակցի կամ ներդրողի իրավունքները բոլոր թողարկումների պարտատոմսերի նկատմամբ, որոնք ունեն միևնույն կարգավիճակը (պասիվային հաշիվների համար), կամ որում հաշվառվում են բոլոր թողարկումների պարտատոմսերն ըստ պարտատոմսերի առանձին պահպանման տեղի (ակտիվային հաշիվների համար),
12) Ենթահաշիվ՝ անալիտիկ հաշվի ներքո բացված հաշիվ, որում հաշվառվում են տվյալ կարգավիճակի առանձին թողարկման պարտատոմսերը: Ենթահաշիվը դեպո հաշվառման նվազագույն անբաժանելի միավորն է,
13) Կենտրոնական բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
14) Անալիտիկ դեպո հաշիվ՝ դեպո հաշիվ, որում հաշվառվում են առանձին մասնակցի կամ ներդրողի իրավունքները բոլոր թողարկումների պարտատոմսերի նկատմամբ, որոնք ունեն միևնույն կարգավիճակը (պասիվային հաշիվների համար), կամ որում հաշվառվում են բոլոր թողարկումների պարտատոմսերն ըստ պարտատոմսերի առանձին պահպանման տեղի (ակտիվային հաշիվների համար),
15) Ենթահաշիվ՝ անալիտիկ հաշվի ներքո բացված հաշիվ, որում հաշվառվում են տվյալ կարգավիճակի առանձին թողարկման պարտատոմսերը: Ենթահաշիվը դեպո հաշվառման նվազագույն անբաժանելի միավորն է,
16) Կենտրոնական բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
3. Պարտատոմսերի հաշվառումն իրականացվում է պահառուի և ենթապահառուների մոտ վարվող համապատասխան դեպո հաշիվներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության մասին կարգի» համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՆԱԼԻՏԻԿ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
4. Անալիտիկ հաշվառման նպատակով պահառուի մոտ բացվում են անալիտիկ հաշիվներ (ակտիվային և պասիվային):
Պահառուի մոտ կիրառվում են դեպո հաշիվների հետևյալ տեսակները՝
1) Պահառուի հաճախորդների սեփական պարտատոմսերի դեպո հաշիվներ (ենթապահառուի, գործակալ/դիլեր չհանդիսացող առևտրային բանկերի սեփական պարտատոմսերի դեպո հաշիվներ),
2) ենթապահառուի ներդրողներին պատկանող պարտատոմսերի ամփոփ դեպո հաշիվներ,
3) թողարկողի դեպո հաշիվներ,
4) պահառուի դեպո հաշիվներ,
5) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Պահառուի հաճախորդ հանդիսացող այլ մասնակիցների դեպո հաշիվներ:
5. Հաշվեհամարների կառուցվածքը և դրանց տարրերի կոդերը:
1) Հաշվեհամարներն ունեն հետևյալ կառուցվածքը՝
Հաշիվ |
|||
X1X2X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
I |
II |
III |
IV |
Հաշվեհամարների կառուցվածքում՝ | ||
I |
X1X2X3X4X5-- նիշերը |
հաշվետիրոջ կոդն է |
II |
X6-- նիշը |
կարգավիճակի կոդն է |
III |
X7-- նիշը |
դեպո հաշվի տեսակի կոդն է |
IV |
X8-- նիշը |
ստուգիչ նիշն է |
2) Հաշվետիրոջ կոդը տրվում է պահառուի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, վերջիններիս հաճախորդների հաշվեհամարների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կարգի» համաձայն:
X6-X7 նիշերը թվային են (0-9 թվեր):
3) Ստուգիչ նիշը հաշվարկվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով (հավելված 1, կցվում է):
4) Հաշվեհամարների կառուցվածքի տարրերը (նիշերը) կարող են ընդունել հետևյալ կոդերը.
Հաշիվ |
|||
X1X2X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
I |
II |
III |
IV |
Հաշվեհամարների կառուցվածքում ՝ | ||||
I |
Հաշվից կախված ընդունում է հետևյալ կոդերը |
- Պահառուի կոդ
- Թողարկողի կոդ
- Պահառուի մոտ՝ ենթապահառուի, գործակալ/դիլեր չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի կոդ - Կենտրոնական բանկի որպես երկրորդային շուկայի մասնակցի կոդ | ||
II |
Հաշվից կախված ընդունում է հետևյալ կարգավիճակները |
«Ընդունված հաշվառման» կարգավիճակ - 0 «Տեղաբաշխման ենթակա պարտատոմսեր» կարգավիճակ - 1 «Հետ գնված պարտատոմսեր» կարգավիճակ - 2 «Մարված պարտատոմսեր» կարգավիճակ - 3 «Ազատ» կարգավիճակ - 4 «Գրավով սահմանափակված» կարգավիճակ - 5 «Արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 6 «Գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 8 | ||
III |
Հաշվից կախված ընդունում է հետևյալ հաշվի տեսակի կոդը |
«Պահառուի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատորի կոդ - 0 «Թողարկողի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատորի կոդ - 1 «Սեփական պարտատոմսեր» հաշվի տեսակի կոդ - 2 «Ներդրողներին պատկանող պարտատոմսեր» ամփոփ դեպո հաշվի տեսակի կոդ - 3 «Ռեպո գործարքների ապահովվածության համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ - 4 «Հակադարձ ռեպո գործարքների կատարման համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ - 5 | ||
IV |
Ստուգիչ նիշ: |
Գ Լ ՈՒ Խ 3
ԹՈՂԱՐԿՈՂԻ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԸ
6. Թողարկողի դեպո հաշիվ՝ պասիվային հաշիվ է, որը բացում և վարում է պահառուն՝ թողարկողի կողմից թողարկված պարտատոմսերը հաշվառելու համար:
7. Պարտատոմսերը հաշվառվում են ըստ հետևյալ կարգավիճակով հաշիվների (X6 մասնիկը)՝
1) տեղաբաշխման ենթակա պարտատոմսեր՝ պարտատոմսեր, որոնք թողարկողի կողմից թողարկվել են և ներկայացված են տեղաբաշխման համար,
2) հետ գնված պարտատոմսեր՝ պարտատոմսեր, որոնք հետ են գնվել թողարկողի կողմից մինչև մարման օրը,
3) մարված պարտատոմսեր՝ պարտատոմսեր, որոնք դուրս են եկել շրջանառությունից, և որոնց դիմաց հասանելիք գումարը վճարվել է:
8. Թողարկողի դեպո հաշիվներն ունեն հետևյալ կառուցվածքը՝
Հաշիվ | |||
X1 X2 X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
* |
** |
*** |
**** |
1) * Թողարկողի կոդ
2) ** «Տեղաբաշխման ենթակա պարտատոմսեր» կարգավիճակ - 1
«Հետ գնված պարտատոմսեր» կարգավիճակ - 2
«Մարված պարտատոմսեր» կարգավիճակ - 3
3) *** «Թողարկողի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատոր - 1
4) **** Ստուգիչ նիշ:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԱՀԱՌՈՒԻ ԴԵՊՈ ՀԱՇԻՎԸ
9. Պահառուի դեպո հաշիվ՝ ակտիվային հաշիվ է, որտեղ հաշվառվում է թողարկողի կողմից թողարկված և պահառուի կողմից հաշվառման վերցված պարտատոմսերի ծավալը: Ընդ որում, թողարկված պարտատոմսերի հանրագումարը պետք է համընկնի գլոբալ հավաստագրերում (կամ թողարկողի հրամաններում) նշված պարտատոմսերի ընդհանուր ծավալի հետ:
10. Պահառուի դեպո հաշիվն ունի հետևյալ կառուցվածքը՝
Հաշիվ | |||
X1 X2 X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
* |
** |
*** |
**** |
1) * Պահառուի կոդ - 105000
2) ** «Ընդունված հաշվառման» կարգավիճակ - 0
3) *** «Պահառուի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատոր - 0
4) **** Ստուգիչ նիշ:
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ, ԳՈՐԾԱԿԱԼ/ԴԻԼԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԸ
11. Պահառուի մոտ յուրաքանչյուր ենթապահառուի համար վարվում է 2 տեսակի դեպո հաշիվ՝ ենթապահառուի սեփական պարտատոմսերի դեպո հաշիվ և տվյալ ենթապահառուի ներդրողներին պատկանող պարտատոմսերի ամփոփ դեպո հաշիվ: Ընդ որում.
1) Գործակալ/դիլեր չհանդիսացող առևտրային բանկերի համար վարվում է միայն իրենց սեփական պարտատոմսերի դեպո հաշիվ,
2) Կենտրոնական դեպոզիտարիայի և Գանձապետական պահառուի համար բացվում է միայն ներդրողներին պատկանող պարտատոմսերի ամփոփ դեպո հաշիվ,
3) Այլ մասնակիցների համար դեպո հաշիվները բացվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ ըստ սույն կետում նշված հաշիվների տեսակների:
12. Պահառուի մոտ՝ ենթապահառուի, գործակալ/դիլեր չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի, ինչպես նաև Կենտրոնական բանկի՝ որպես երկրորդային շուկայի մասնակցի դեպո հաշիվն ունի հետևյալ կառուցվածքը.
1) Պահառուի մոտ՝ ենթապահառուի, գործակալ/դիլեր չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի դեպո հաշիվը ունի հետևյալ կառուցվածքը՝
Հաշիվ |
|||
X1X2X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
I |
II |
III |
IV |
Որտեղ՝ | ||
I |
- Պահառուի մոտ՝ ենթապահառուի, գործակալ/դիլեր չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի կոդը | |
II |
Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ կարգավիճակները |
«Ազատ կարգավիճակ - 4 «Գրավով սահմանափակված» կարգավիճակ - 5 «Արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 6 «Գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 8 |
III |
Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ հաշվի տեսակի կոդը |
«Սեփական պարտատոմսեր» հաշվի տեսակի կոդ - 2
«Ներդրողներին պատկանող պարտատոմսեր» ամփոփ դեպո հաշվի տեսակի կոդ - 3 |
IV |
Ստուգիչ նիշ: |
2) Կենտրոնական բանկի դեպո հաշիվը որպես երկրորդային շուկայի մասնակցի, ունի հետևյալ կառուցվածքը.
Հաշիվ |
|||
X1X2X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
I |
II |
III |
IV |
Որտեղ՝ | ||
I |
Կենտրոնական բանկի՝ որպես երկրորդային շուկայի մասնակից - կոդը | |
II |
Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ կարգավիճակները |
«Ազատ կարգավիճակ - 4 «Գրավով սահմանափակված» կարգավիճակ - 5 «Արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 6 «Գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակ - 8 |
III |
Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ հաշվի տեսակի կոդը |
«Սեփական պարտատոմսեր» հաշվի տեսակի կոդ - 2
«Ներդրողներին պատկանող պարտատոմսեր» ամփոփ դեպո հաշվի տեսակի կոդ - 3
«Ռեպո գործարքների ապահովվածության համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ - 4
«Հակադարձ ռեպո գործարքների կատարման համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ - 5 |
IV |
Ստուգիչ նիշ: |
13. Պարտատոմսերի հաշվառումն իրականացվում է ըստ հետևյալ կարգավիճակով հաշիվների (X6 մասնիկը).
1) «ազատ» կարգավիճակում համարվում են այն պարտատոմսերը, որոնց հետ գործառնությունների իրականացման սահմանափակում չկա,
2) «գրավով սահմանափակված» կարգավիճակում համարվում են այն պարտատոմսերը, որոնք գրավադրված են գրավատուի կողմից (համաձայն գրավադրման/ պայմանագրի),
3) «արգելադրված (կալանված)» կարգավիճակում համարվում են ազատ պարտատոմսերը, որոնց օգտագործման վրա արգելանք է դրված դատարանի որոշմամբ (դատավճռով),
4) «գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակում համարվում են գրավադրված պարտատոմսերը, որոնց օգտագործման վրա արգելանք է դրված դատարանի որոշմամբ (դատավճռով):
Գ Լ ՈՒ Խ 6
ԵՆԹԱՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
14. Յուրաքանչյուր անալիտիկ հաշվի ներքո բացվում են ենթահաշիվներ՝ ըստ յուրաքանչյուր թողարկման պարտատոմսերի:
Ենթահաշիվները կազմված են տվյալ պարտատոմսի 12-նիշանոց պետական գրանցման համարի 3-րդից մինչև 12-րդ նիշերը ներառյալ (առաջին երկու նիշերը ներկայացնում են երկիրը (ԷյԷմ (AM)) և ենթահաշիվների մեջ չեն ներառվում)՝ ընդամենը 10 նիշ (արժեթղթի ունիկալ համարը և ստուգիչ նիշը):
Գ Լ ՈՒ Խ 7
ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ՎԱՐՎՈՂ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԸ
15. Ենթապահառուի մոտ պարտատոմսերը հաշվառելու նպատակով բացվում են դեպո հաշիվներ՝ ըստ առանձին ներդրողների և ենթապահառուի սեփական պարտատոմսերի դեպո հաշիվ: Ենթապահառուի մոտ բացվող դեպո հաշիվների երկարությունը 13 նիշ է, որոնք պարտադիր են: Գործարքների կատարման հանձնարարականներում, ինչպես նաև հաղորդագրությունների ֆորմատների համապատասխան դաշտերում նշվում են տվյալ ենթապահառուի սեփական պարտատոմսերի և/կամ տվյալ ենթապահառուին պատկանող ներդրողի (ներդրողների) 13-նիշանոց դեպո հաշիվները:
16. Ենթապահառուի մոտ վարվող դեպո հաշիվներն ունեն հետևյալ կառուցվածքը՝
Հաշիվ
X1X2X3X4X5 |
X6 |
X7X8 X9 X10X11X12 |
X13 |
* |
** |
*** |
**** |
1) * Ենթապահառուի կոդ
2) ** Հաշվի կարգավիճակ՝
3) *** Տվյալ ենթապահառուի ներդրողի կոդ
4) **** Ստուգիչ նիշ
X6 մասնիկը կարող է ունենալ հետևյալ կոդերը՝
1) ազատ
2) գրավով սահմանափակված
3) արգելադրված (կալանված)
4) առևտրի համար նախատեսված
5) գրավադրված արգելադրված (կալանված)
X7X8X9X10X11X12 - տվյալ ենթապահառուի ներդրողի կոդն է, որը տրվում է ենթապահառուի կողմից, ընդ որում.
X7X8 մասնիկները ցույց են տալիս ներդրողի տեսակը.
X7 մասնիկը ցույց է տալիս ներդրողի կարգավիճակը՝
1 ռեզիդենտ ներդրողներ,
2) ոչ ռեզիդենտ ներդրողներ,
X8 մասնիկը ցույց է տալիս ներդրողի խումբը ըստ պատկանելության՝
1) բանկային հաստատություններ,
2) արժեթղթերի շուկայի մասնակիցներ (բրոքերային գրասենյակ և այլն),
3) ֆինանսավարկային կազմակերպություններ (ոչ բանկային հաստատություններ),
4) այլ իրավաբանական անձ,
5) այլ ֆիզիկական անձ:
Ներդրողների կոդը տրվում է ենթապահառուի կողմից: Յուրաքանչյուր ենթապահառու ինքն է որոշում իր ներդրողների կոդերի կառուցվածքը՝ հաշվի առնելով, որ ներդրողի կոդը չի կարող հավասար լինել «000000», որն արտացոլում է ենթապահառուին պատկանող սեփական պարտատոմսերը:
X13 - ստուգիչ նիշն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի Հավելված 1-ի:
17. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, որպես ենթապահառու՝ բացվող ենթահաշիվների կառուցվածքը կարող է տարբերվել սույն կարգով ենթապահառուի մոտ վարվող դեպո հաշիվների համար սահմանված կառուցվածքից: Սակայն Կենտրոնական դեպոզիտարիան առնվազն ապահովում է.
1) Հաշվառման իրականացումը՝ ըստ ներդրողների և վերջիններիս պետական արժեթղթերի և դրանց կարգավիճակի,
2) պետական պարտատոմսերի հաշվառումը անվանական ծավալով,
3) Կենտրոնական բանկի համակարգերով գործառնությունների կատարման ժամանակ տվյալ համակարգում կիրառվող հաղորդագրությունների համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված սկզբունքով հաղորդագրությունների կիրառումը, այդ թվում՝ անհրաժեշտ տեսքով հաշիվների ներկայացումը:
Հավելված 1 Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման կարգի |
Ստուգիչ նիշի ձևավորման ալգորիթմը
Ստուգիչ նիշի հաշվարկման ժամանակ իրականացվում են հետևյալ հաջորդական քայլերը՝
1. Լատինական այբուբենի յուրաքանչյուր տառին համապատասխանում են թվային արժեքներ՝ սկսած 10-ից.
1) A=10 |
7) G=16 |
13) M=22 |
19) S=28 |
25) Y=34 |
2) B=11 |
8) H=17 |
14) N=23 |
20) T=29 |
26) Z=35 |
3) C=12 |
9) I=18 |
15) Օ=24 |
21) Ս=30 |
|
4) D=13 |
10) J=19 |
16) P=25 |
22) V=31 |
|
5) E=14 |
11) K=20 |
17) Q=26 |
23) W=32 |
|
6) F=15 |
12) L=21 |
18) R=27 |
24) X=33 |
2. Հաշվեհամարի նիշերից յուրաքանչյուրը բազմապատկվում է իրեն համապատասխանող կշռային գործակցով (1 և 2 թվերով):
3. Բազմապատկման արդյունքները գումարվում են, ընդ որում, յուրաքանչյուր նիշ գումարվում է որպես առանձին թիվ (տես օրինակը):
4. Ստուգիչ նիշը ստանալու համար գումարման արդյունքում ստացված թվին հաջորդող և առանց մնացորդի 10-ին բաժանվող թվից հանվում է վերոհիշյալ գումարման արդյունքը:
Բազմապատկման արդյունքների գումարման արդյունքում առանց մնացորդի 10-ին բաժանվող թիվ (օրինակ 30, 40 և այլն) ստանալու դեպքում ստուգիչ նիշը հավասար է 0-ի:
5. Հաշվեհամարի ստուգիչ նիշի հաշվարկ՝
Օրինակ 1. 121002795823K
1 |
2 |
1 |
0 |
0 |
2 |
7 |
9 |
5 |
8 |
2 |
3 |
K |
'' Կոդ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
'' (բազմապատկում) | |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
'' կշռային գործակիցներ | |
1 |
4 |
1 |
0 |
0 |
4 |
7 |
18 |
5 |
16 |
2 |
6 |
'' բազմապատկման արդյունքներ |
1+4+1+0+0+4+7+1+8+5+1+6+2+6=46
K=50-46=4
6. Հաշվեհամարը՝ 1210027958234
Օրինակ 2. 214001000000K
2 |
1 |
4 |
0 |
0 |
1 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
K |
'' Կոդ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
'' (բազմապատկում) | |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
'' կշռային գործակիցներ | |
2 |
2 |
4 |
0 |
0 |
2 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
'' բազմապատկման արդյունքներ |
2+2+4+0+0+2+0+0+0+0+0+0=10
Քանի որ գումարման արդյունքում ստացված թիվը (10) առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ստուգիչ նիշը հավասար է 0-ի:
Հաշվեհամարը՝ 2140010000000
Ստուգիչ նիշի ստուգման ալգորիթմ
7. Հաշվեհամարում ստուգիչ նիշի ստուգումն իրականացվում է հետևյալ հաջորդական քայլերի միջոցով.
1) Հաշվեհամարի նիշերը (ներառյալ՝ ստուգիչ նիշը) բազմապատկվում են իրենց համապատասխանող կշռային գործակցով (2 և 1 թվերով),
2) բազմապատկման արդյունքները գումարվում են, ընդ որում՝ յուրաքանչյուր նիշ գումարվում է որպես առանձին թիվ (տես օրինակ):
Եթե ստացված արդյունքն առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ապա ստուգիչ նիշը ճիշտ է հաշվարկված:
Օրինակ՝ 1210027958234
1 |
2 |
1 |
0 |
0 |
2 |
7 |
9 |
5 |
8 |
2 |
3 |
4 |
'' Կոդ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
'' (բազմապատկում) |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
'' կշռային գործակիցներ |
1 |
4 |
1 |
0 |
0 |
4 |
7 |
18 |
5 |
16 |
2 |
6 |
4 |
'' բազմապատկման արդյունքներ |
1+4+1+0+0+4+7+1+8+5+1+6+2+6+4=50
Քանի որ գումարը (50) առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ստուգիչ նիշը ճիշտ է հաշվարկված:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|