Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 241-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.17/30(443) Հոդ.271
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.09.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հոկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 սեպտեմբերի 2012 թ.

թիվ 241-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ կարգավորվող շուկայի օպերատորի կողմից այսուհետ կազմակերպվելու է նոր՝ ժամկետային վարկային ռեսուրսների հարթակում առևտուրը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կարգավորվող շուկայում իրականացվելու են նաև արտարժույթով գործարքներ,

նպատակ ունենալով ապահովել կարգավորվող շուկայում իրականացվող նոր գործարքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը Կենտրոնական բանկ,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ և 207-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ը հաստատելու մասին թիվ 356-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի 2-րդ կետը «ճշտությամբ» բառից հետո լրացնել «եթե սույն կանոնակարգով այլ կարգ սահմանված չէ» բառերով,

2) Կանոնակարգի 26-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն հաշվետվությունում գործարքները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով կնքվել են գործարքները:»,

3) Կանոնակարգի 27.1-րդ կետում լրացնել 15-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«15) «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:»,

4) Կանոնակարգի 27.2-րդ կետում

ա. 1-ին պարբերությունում «վարկային ռեսուրսների հարթակում» բառերը փոխարինել «օվերնայթ և (կամ) ժամկետային վարկային ռեսուրսների հարթակներում» բառերով,

բ. 8-րդ ենթակետում «0.1 Հայաստանի Հանրապետության դրամի ճշտությամբ» բառերը փոխարինել «ստորակետից հետո 1 նիշի ճշտությամբ» բառերով,

գ. լրացնել 11-րդ և 12-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝

«11) «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի կոդը, որով արտահայտված է վարկային ռեսուրսը,

12) «Շուկայի հարթակը» սյունակում լրացվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից կազմակերպվող վարկային ռեսուրսների շուկայի այն հարթակի անվանումը, որտեղ տվյալ գործարքը կնքվել է, մասնավորապես՝ լրացվում է «օվերնայթ վարկային ռեսուրսների հարթակ» կամ «ժամկետային վարկային ռեսուրսների հարթակ»:»,

5) Կանոնակարգի 27.3 կետը լրացնել 14-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«14) «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:»,

6) Կանոնակարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետում

ա. 1-ին պարբերության «10» տողը «վարկային» բառից առաջ լրացնել «օվերնայթ» բառով,

բ. լրացնել ««11» - ժամկետային վարկային ռեսուրսների հարթակ» տողով,

7) Կանոնակարգի 31-րդ կետի 7-րդ ենթակետում

ա. 1-ին նախադասությունը «վարկային» բառից առաջ լրացնել «օվերնայթ» բառով,

բ. լրացնել ««11» - ժամկետային վարկային ռեսուրսների հարթակ» տողով,

8) Կանոնակարգի 32-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով տեղաբաշխվել են տվյալ դասի արժեթղթերը:»,

9) Կանոնակարգի 33-րդ կետը լրացնել 14-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«14) Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի կոդը, որով տեղաբաշխվել են տվյալ դասի արժեթղթերը:»,

10) Կանոնակարգի 37-րդ կետում

ա. 1-ին պարբերությունում «համապատասխան» բառից հետո լրացնել «, ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով արտահայտված է շուկայի մասնակցի կողմից ներկայացված հայտում (հասցեական առաջարկում) նշված միավոր արժեթղթի գինը» բառերով,

բ. լրացնել 7-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի կոդը, որով արտահայտված է շուկայի մասնակցի կողմից ներկայացված հայտում (հասցեական առաջարկում) նշված միավոր արժեթղթի գինը:»,

11) Կանոնակարգի 39-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով արտահայտված են մինչև առևտրային նստաշրջանը դեպոնացված և (կամ) առևտրային նստաշրջանից հետո մնացած դրամական միջոցները:»,

12) Կանոնակարգի 40-րդ կետը լրացնել 9-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«9) Արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի կոդը, որով արտահայտված են մինչև առևտրային նստաշրջանը դեպոնացված և (կամ) առևտրային նստաշրջանից հետո մնացած դրամական միջոցները:»,

13) Կանոնակարգի Հավելված 1-ի Աղյուսակ 23-ի 4.5-րդ տողում «Վարկային ռեսուրսների հարթակում» բառերը փոխարինել «Վարկային ռեսուրսների հարթակներում» բառերով,

14) Կանոնակարգի Հավելված 2-ը, Հավելված 5-ը, Հավելված 7-ը և Հավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման՝ համապատասխանաբար Հավելված 1-ի, Հավելված 2-ի, Հավելված 3-ի և Հավելված 4-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. սեպտեմբերի 19

Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012

թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 241-Ն

որոշմամբ

 

 

Հավելված 2

«Կարգավորվող շուկայի օպերատորի`

Կենտրոնական բանկ ներկայացվող

հաշվետվությունները, դրանց ներկայացման

կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ
5/03-ի հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 6

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(օրական)

Աղյուսակ 1. Արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ___________________

 

Հաշվետու օր ___________________

N

Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը

Գործարքի առարկա արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը

Արժեթղթի դասը

Գործարքի առարկա արժեթղթերի քանակը

Գործարքի արժույթի ISO կոդը

Միավոր արժեթղթի գինը

Գործարքի ընդհանուր գումարը

Արժեթղթի տարեկան եկամտա-
բերությունը

Արժեթղթի տարեկան արժեկտրոնը (%)` առկայության դեպքում

Գործարքի կնքման ժամը

Գործարքի կողմ հանդիսացող կարգավորվող շուկայի մասնակցին (անդամին) կարգավորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված կոդը

Գնորդը ում հաշվին է գործարքը կնքել

Վաճառողը ում հաշվին է գործարքը կնքել

Շուկայի տեսակը

Շուկայի հարթակը

գնորդ

վաճառող

1

                               

2

                               

                               
                                 
                                 
                                 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

________________________

(ստորագրություն)

   

Գլխավոր հաշվապահ՝

________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Աղյուսակ 2. Վարկային ռեսուրսներով կնքված գործարքների վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ___________________

 

Հաշվետու օր ___________________

N

Գործարքի կնքման ժամը

Վարկային ռեսուրսի հապավումը

Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը

Գործարքի կատարման օրը (վարկային ռեսուրսի տրամադրման օրը)

Գործարքի մարման օրը

Գործարքի արժույթի ISO կոդը

Հիմնական (մայր) գումարը

Տրամադրվող վարկային ռեսուրսների տոկոսա-գումարները

Վարկային ռեսուրսների
գինը (տարեկան տոկոսադրույքը)

Գործարքի կողմ հանդիսացող վարկային ռեսուրսների շուկայի մասնակցին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված կոդը

Շուկայի հարթակը

ներգրավող

տեղա-
բաշխող

1

                       

2

                       

                       
                         
                         
                         

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

________________________

(ստորագրություն)

   

Գլխավոր հաշվապահ՝

________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Աղյուսակ 3. Ռեպո գործարքների վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ___________________

 

Հաշվետու օր ___________________

N

Ռեպո-ուղղակի գործարքի տարբերակիչ համարը

Գործարքի առարկա արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը

Արժեթղթի դասը

Գործարքի կնքման ժամը

Գործարքի բնույթը

Գործարքի առարկա արժեթղթերի քանակը

Գործարքի արժույթի ISO կոդը

Ռեպո - ուղղակի գործարքի գումարը

Ռեպո - հետադարձ գործարքի գումարը

Տարեկան ռեպո տոկոսա-
դրույքը

Գործարքի կողմ հանդիսացող կարգավորվող շուկայի մասնակցին (անդամին) կարգավորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված կոդը

Գնորդը ում հաշվին է կնքել գործարքը

Վաճառողը ում հաշվին է կնքել գործարքը

Ժամանակա-շրջանը

գնորդ

վաճառող

1

                             

2

                             

3

                             

                             
                               
                               

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

________________________

(ստորագրություն)

   

Գլխավոր հաշվապահ՝

________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012

թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 241-Ն

որոշմամբ

 

 

Հավելված 5

«Կարգավորվող շուկայի օպերատորի`

Կենտրոնական բանկ ներկայացվող

հաշվետվությունները, դրանց ներկայացման

կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ
5/03-ի հավելվածի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԹԻՎ 9

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(յուրաքանչյուր փոփոխության դեպքում)

ԱՂՅՈՒՍԱԿ 1. Կարգավորվող շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության տրամադրում

 

Օպերատորի անվանումը _______________________

 

Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ___________________

N

Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը

Արժեթղթի տարբերա-կիչ ծածկագիրը

Արժեթղթի դասը

Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին շնորհված հապավումը

Տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր քանակը

Արժույթի ISO կոդը

Տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր ծավալը

Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի ընդհանուր քանակը

Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված միավոր արժեթղթի անվանական արժեքը

Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի ընդհանուր ծավալն անվանական արժեքով

Բորսայական ցուցակի կամ ազատ շուկայի անվանումը

Օրենսդրության համապատասխան դրույթը, որի հիման վրա կարգավորվող շուկայում առևտրին թույլտվությունը տրվել է ազդագրի հրապարակման պահանջից բացառությամբ

Կարգավորվող շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության տրամադրման ամսաթիվը

Հարթակ

1

                           

2

                           

                           
                             

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

________________________

(ստորագրություն)

   

Գլխավոր հաշվապահ՝

________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

ԱՂՅՈՒՍԱԿ 2. Կարգավորվող շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության դադարեցում

 

Օպերատորի անվանումը _______________________

Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ___________________

N

Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը

Արժեթղթի դասը

Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին շնորհված հապավումը

Տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր քանակը

Արժույթի ISO կոդը

Տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր ծավալը

Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի ընդհանուր քանակը

Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված միավոր արժեթղթի անվանական արժեքը

Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի ընդհանուր ծավալն անվանական
արժեքով

Կարգավորվող շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության տրամադրման վերջին ամսաթիվը

Կարգավորվող շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության դադարեցման իրավական հիմքերը

Բորսայական ցուցակի կամ ազատ շուկայի անվանումը

Հարթակ

1

                           

2

                           
                             
                             

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

________________________

(ստորագրություն)

   

Գլխավոր հաշվապահ՝

________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

 

Հավելված 3

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012

թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 241-Ն

որոշմամբ

 

 

Հավելված 7

«Կարգավորվող շուկայի օպերատորի`

Կենտրոնական բանկ ներկայացվող

հաշվետվությունները, դրանց ներկայացման

կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ
5/03-ի հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 11

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(օրական)

 

Աղյուսակ 1. Արժեթղթերի առուվաճառքի հայտերի վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ___________________

 

Հաշվետու օր ___________________

N

Հայտի տարբերակիչ ծածկագիրը

Հայտ ներկայացրած մասնակցին (անդամին) կարգա-
վորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված առևտրային կոդը

Կարգա-
վորվող շուկայի մասնակիցը (անդամը) ում հաշվին է գործարք կնքում

Հայտով նախա-
տեսված գործարքի տեսակը

Արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը

Արժեթղթի դասը

Արժույթի ISՕ կոդը

Միավոր արժեթղթի գինը

Արժեթղթերի քանակը

Ընդհանուր գումարը

Հայտի տեսակը` կախված գնային պայման-
ներից

Հայտի տեսակը` կախված քանա-
կական պայման-
ներից

Հայտի տեսակը` կախված ժամա-
նակային պայման-
ներից

Հայտի տեսակը` կախված ակտի-
վացման պայման-
ներից

Կարգա-
վորվող շուկայի մասնակցի հաճախորդի ծածկագիրը (եթե հայտը ներկայացվել է հաճախորդի հաշվին)

Գործո-
ղության տեսակը

Հայտի ներկայացման ժամը

Գործո-
ղության կատարման ժամը

                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

________________________

(ստորագրություն)

   

Գլխավոր հաշվապահ՝

________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Աղյուսակ 2. Առուվաճառքի և ռեպո գործարքների հասցեական առաջարկների վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ___________________

Հաշվետու օր ___________________

N

Հասցեական առաջարկով նախատեսվող գործարքի տարբերակիչ համարը

Հասցեական առաջարկ ներկայացրած մասնակցին (անդամին) կարգա-
վորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված առևտրային կոդը

Կարգա-
վորվող շուկայի մասնակիցը (անդամը) ում հաշվին է գործարք կնքում

Հասցեական առաջարկով նախա-
տեսված գործարքի տեսակը

Արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը

Արժեթղթի դասը

Արժեթղթերի քանակը

Արժույթի ISՕ կոդը

Հասցեական առաջարկում ներառված գործարքի (ռեպո-ուղղակի գործարքի) ընդհանուր գումարը

Հասցեական առաջարկում ներառված գործարքի (ռեպո-հետադարձ գործարքի) ընդհանուր գումարը

Ռեպո տոկոսա-
դրույքը (տարեկան)

Կարգա-
վորվող շուկայի հաճախորդի ծածկագիրը (եթե հայտը ներկայացվել է շուկայի մասնակցի հաճախորդի հաշվին)

Գործո-
ղության տեսակը

Հասցեական առաջարկի ներկայացման ժամը

Գործո-
ղության կատարման ժամը

Ժամանա-
կաշրջանը

Շուկայի այն մասնակցի առևտրային կոդը, որին ուղարկվում է հասցեական առաջարկը

                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

________________________

(ստորագրություն)

   

Գլխավոր հաշվապահ՝

________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

 

Հավելված 4

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012

թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 241-Ն

որոշմամբ

 

 

Հավելված 8

«Կարգավորվող շուկայի օպերատորի`

Կենտրոնական բանկ ներկայացվող

հաշվետվությունները, դրանց ներկայացման

կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ
5/03-ի հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 12

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(օրական)

 

Աղյուսակ 1. Հաճախորդների արժեթղթերով կամ դրամական միջոցներով կնքված գործարքներ

 

Օպերատորի անվանումը ___________________

 

Հաշվետու օր ___________________

N

 Կարգավորվող շուկայի մասնակցի (անդամի) անվանումը

 

ԱՐԺԵԹՂԹԵՐ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Թողարկման պետական գրանցման համարը (արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը)

Առևտրային նստաշրջանի սկզբում արժեթղթերի ծավալը

Արժույթի ISO կոդը

Առևտրային նստաշրջանի վերջում արժեթղթերի ծավալը

Առաքման կամ ստացման ենթակա արժեթղթերի ծավալը

Դրամական միջոցները առևտրային նստաշրջանի սկզբում

Դրամական միջոցների մնացորդը առևտրային նստաշրջանի վերջում

Վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները

1

 

1

               

2

               

             

2

 

1

               

2

               

             
                     

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

________________________

(ստորագրություն)

   

Գլխավոր հաշվապահ՝

________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Աղյուսակ 2. Սեփական արժեթղթերով կամ դրամական միջոցներով կնքված գործարքներ

 

Օպերատորի անվանումը ___________________

 

Հաշվետու օր ___________________

(ՀՀ դրամ)

N

 Կարգավորվող շուկայի մասնակցի (անդամի) անվանումը

 

ԱՐԺԵԹՂԹԵՐ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Թողարկման պետական գրանցման համարը (արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը)

Արժույթի ISՕ կոդը

Առևտրային նստաշրջանի սկզբում արժեթղթերի ծավալը

Առևտրային նստաշրջանի վերջում արժեթղթերի ծավալը

Առաքման կամ ստացման ենթակա արժեթղթերի ծավալը

Դրամական միջոցները առևտրային նստաշրջանի սկզբում

Դրամական միջոցների մնացորդը առևտրային նստաշրջանի վերջում

Վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները

1

 

1

               

2

               

               
                 

2

 

1

               

2

               

               
                 
                     

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

________________________

(ստորագրություն)

   

Գլխավոր հաշվապահ՝

________________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան