Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2012-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.17/50(924) Հոդ.1108
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2012 թվականի N 1253-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 437-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 9
Երևան |
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հոկտեմբերի 4-ի N 1253-Ն որոշման |
|
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
ապրիլի 15-ի N 437-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Միջոցառումը |
Միջոցառման իրականացման ժամկետներն ըստ փուլերի |
Պատասխանատու մարմինը |
2010 թ. |
2011 թ. |
2012-2013 թթ. |
1. |
Բնակչության պաշտպանության միասնական համակարգի ձևավորում և հետագա զարգացման ապահովում |
|
հայեցակարգի մշակում |
հայեցակարգի ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2. |
Պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով հագեցած ինժեներական, քիմիական, ճառագայթային պաշտպանության ստորաբաժանումների հիմնում և դրանց հետագա զարգացման ապահովում |
|
ծրագրի մշակում |
ծրագրի ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
3. |
Հասարակական և կամավորական փրկարարական շարժման ձևավորում և հետագա զարգացման ապահովում |
|
հայեցակարգի մշակում |
հայեցակարգի ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
4. |
ՀՀ կառավարության ծրագրի կատարումն ապահովող 2008-2012թթ. միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացում |
ըստ սահմանված ժամկետների |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
»: |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |