Գլխավոր տեղեկություն
Համար
N 1362-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.14/29(442).1 Հոդ.1189
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 1362-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրման կարգը և թույլտվության (հավաստագրի) ու հայտի ձևերը հաստատելու մասին» N 1281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

 1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) էլեկտրոնային տարբերակով տրամադրման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) թառափազգիների խավիարի տարաների մակնշման կարգը` համաձայն N 5 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ NN 4 և 5 հավելվածներով՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների.

3) որոշման N 1 հավելվածում՝

ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին, 3.1-ին, 16.1-16.3-րդ և 33.1-33.6-րդ կետերով.

«2.1. ՍԻԹԵՍ-ի թույլտվություն ստանալու հայտերը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում թղթային տարբերակով կամ նույն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային տարբերակով:»,

«3.1. Նմուշների յուրաքանչյուր տեղափոխման համար տրամադրվում է առանձին թույլտվություն:»,

«16.1. Անազատ պայմաններում բուծված թառափազգիների կամ դրանց մասերի արտահանման կամ վերաարտահանման ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով` առավելագույնը վեց ամսվա ընթացքում ընդհանուր բեռը մասնակի խմբաքանակներով փոխադրելու իրավունքով:

16.2. Սույն կարգի 16.1-ին կետով սահմանված պարզեցված ընթացակարգերը կիրառվում են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք սույն կարգի 33-րդ կետով սահմանված կարգով հաշվառվել են ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում և ներկայացված հայտում կատարել են նշում առավելագույնը վեց ամսվա ընթացքում ընդհանուր բեռի փոխադրման խմբաքանակների վերաբերյալ:

16.3. Պարզեցված ընթացակարգով արտահանվող կամ վերաարտահանվող՝ անազատ պայմաններում բուծված թառափազգիների կամ դրանց մասերի ընդհանուր բեռի փոխադրման խմբաքանակները նշվում են ՍԻԹԵՍ-ի թույլտվության 5-րդ կետում:»,

«33.1. ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման մասին դիմումին կից ներկայացվում են`

1) քաղաքացիների դեպքում` անձնագրի պատճենը.

2) նմուշի ձեռքբերման վերաբերյալ սույն կարգի 9-րդ կետում նշված օրինականությունը հաստատող փաստաթղթի, կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվության կամ արտահանող երկրի համաձայնության կամ դրանց փոխարինող փաստաթղթերի (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքաուղեկից փաստաթղթեր), կամ ձեռքբերումը հավաստող այլ փաստաթղթերի (նվիրատվություն, կտակ, ժառանգություն և այլն) պատճենները.

3) նմուշի լուսանկարը:

33.2. Սույն կարգի 33.1-ին կետի համաձայն ներկայացված դիմումն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, տեղում ուսումնասիրում և 5 օրվա ընթացքում դիմողին գրավոր պատասխանում են ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման մասին` նշելով ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում դիմողի հաշվառման համարը, դիմելու ամսաթիվը, գրանցված նմուշների գիտական անվանումը և քանակը, կամ՝ ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման մերժման մասին` հիմնավորելով այն:

33.3. ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում դիմողին կամ նրա կողմից հաշվառման ներկայացված որևէ վայրի կենդանու կամ բույսի գրանցումը մերժվում է, եթե բացակայում են դիմումին կից պահանջվող փաստաթղթերը, կամ եթե դրանցում եղած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

33.4. ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված նմուշների հետ կապված ցանկացած փոփոխության (նմուշի վաճառք, նվիրատվություն, կորուստ, ժառանգում և այլն, իսկ կենդանի վիճակում գտնվող նմուշների դեպքում նաև՝ կենդանիների դեպքում` ծնում, բուծում կամ վերարտադրություն, կամ մահ, բույսերի դեպքում` վերարտադրություն կամ չորացում և այլն) դեպքում իրավաբանական և ֆիզիկական անձինք դրա մասին գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

33.5. Սույն կարգի 33.4-րդ կետով սահմանված կարգով ներկայացված նմուշների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են գրանցամատյանում` դրա մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

33.6. Սույն կարգի 33.1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերի պատճենները ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված նմուշների արտահանման կամ վերաարտահանման հայտերին կից ներկայացնելը պարտադիր չէ, եթե հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում կատարվել է հղում ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման համար ներկայացված համապատասխան փաստաթղթին:»,

բ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.

«3) թառափազգիների ձկնկիթների դեպքում` նաև՝

ա. տեղեկություններ այն թառափազգիների ծագման աղբյուրի մասին, որոնցից արտադրվել է ձկնկիթը (բնությունից վերցվածի դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածք ՍԻԹԵՍ-ի կամ ՍԻԹԵՍ-ի կողմ չհանդիսացող երկրի կողմից տրամադրված համապատասխան ներմուծման թույլտվության պատճենը, իսկ անազատ պայմաններում բուծվածի դեպքում` դրա բուծումը հավաստող փաստաթղթերը),

բ. տեղեկություններ թառափազգիների խավիարի փաթեթավորման կամ վերափաթեթավորման տարաների պիտակավորման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված կարգով մակնշման մասին.

4) տեղեկություններ ձկնկիթների քանակության մասին` ըստ թառափազգիների տեսակների կամ դրանց հիբրիդ ձևերի, և դրանց փոխադրման տարաների մասին։».

գ. 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Հայաստանի Հանրապետության տարածքում նմուշների տիրապետող, անազատ պայմաններում վայրի կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում վայրի բույսեր աճեցնող իրավաբանական և ֆիզիկական անձինք ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառվելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացնում դիմում` համաձայն սույն կարգի ձևի:»,

դ. 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ ենթակետերով.

«7) Հայաստանի Հանրապետության տարածքից վերաարտահանվող նմուշների.

8) ՍԻԹԵՍ-ի N 3 հավելվածում ընդգրկված նմուշների»,

ե. 41-րդ կետի 12-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. անազատ պայմաններում մեծացրած կենդանիների (վերցված՝ որպես ձվեր կամ ոչ հասուն առանձնյակներ վայրի բնությունից, որտեղ դրանց կենսունակ տարիքի ինքնուրույն հասնելու հավանականությունը շատ փոքր է) նմուշների դեպքում` R,»,

զ. 41-րդ կետի 12-րդ ենթակետի «ե» պարբերությունում «ոչ առևտրային նպատակներով ՍԻԹԵՍ-ի» բառերը փոխարինել «ՍԻԹԵՍ-ի» բառով,

է. 41-րդ կետի 12-րդ ենթակետի «զ» պարբերությունում «ոչ առևտրային նպատակներով ՍԻԹԵՍ-ի 7-րդ հոդվածի» բառերը փոխարինել «ՍԻԹԵՍ-ի 7-րդ հոդվածի» բառերով,

ը. 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. ՍԻԹԵՍ-ի թույլտվության օգտագործումից հետո այն պետք է վերադարձվի ներմուծող երկրի ՍԻԹԵՍ-ի կառավարման մարմին:»,

թ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` XI, XII և XIII գլուխներով.

 

«XI. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

 

48. ՍԻԹԵՍ-ի նմուշների մաքսային ձևակերպումներն իրականացվում են բացառապես ՍԻԹԵՍ-ի թույլտվության առկայության դեպքում:

49. Հայաստանի Հանրապետության տարածքից ՍԻԹԵՍ-ի նմուշների արտահանման, վերաարտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք դրանց ներմուծման և ծովից ներմուծման դեպքերում տեղափոխողը ՍԻԹԵՍ-ի համապատասխան թույլտվությունը ներկայացնում է մաքսային մարմիններ` դրանցում նշված ՍԻԹԵՍ-ի նմուշների մաքսային ձևակերպման համար:

50. ՍԻԹԵՍ-ի նմուշների տեսակների յուրաքանչյուր տեղափոխվող բեռի համար պահանջվում է առանձին ՍԻԹԵՍ-ի թույլտվություն՝ բացառությամբ անազատ պայմաններում բուծված թառափազգիների և դրանց մասերի, որոնց համար տրամադրված ՍԻԹԵՍ-ի թույլտվության «5. Հատուկ պայմաններ/Special conditions» կետում նշում է կատարված ընդհանուր բեռի փոխադրման չափաքանակների վերաբերյալ:

51. Հայաստանի Հանրապետության տարածքից ՍԻԹԵՍ-ի նմուշների արտահանման, վերաարտահանման ժամանակ մաքսային մարմնի պաշտոնատար անձը ՍԻԹԵՍ-ի թույլտվության բնօրինակի և երկու պատճենների 14-րդ կետում ստորագրությամբ և կնիքով հաստատում է նմուշի փաստացի տեղափոխումը` նշելով մաքսային անցման կետը, ամսաթիվը և փաստացի տեղափոխվող նմուշների քանակը` ըստ թույլտվության համապատասխան բաժիններում (A, B, C, D) նշված տեսակների անվանումների, իսկ 15-րդ կետում` նաև փոխադրամիջոցի կամ ինքնաթիռի չվերթի համարը:

52. Սույն կարգի 51-րդ կետով սահմանված կարգով մաքսային մարմնի կողմից ձևակերպված ՍԻԹԵՍ-ի թույլտվության մեկ պատճենը թույլտվության շրջանակներում վերջին խմբաքանակի մաքսային ձևակերպումների ավարտից հետո պահվում է մաքսային արխիվում, իսկ դրա տեսաներածված պատճենը` փաստացի տեղափոխված նմուշների և դրանց քանակության մասին տեղեկատվության տրամադրման նպատակով մաքսային մարմինը հնգօրյա ժամկետում էլեկտրոնային տարբերակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

53. Յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձնական օգտագործման համար, առանց ՍԻԹԵՍ-ի թույլտվության, Հայաստանի Հանրապետությունից արտահանել 125 գրամից ոչ ավելի թառափազգիների մշակված չբեղմնավորված ձկնկիթ (այսուհետ` թառափազգիների խավիար): Միջազգային փոստային առաքումների միջոցով տեղափոխվող խավիարի յուրաքանչյուր փոխադրվող բեռի համար պահանջվում է ՍԻԹԵՍ-ի առանձին թույլտվություն:

54. Թառափազգիների խավիարի արտահանումը կամ վերաարտահանումը, ինչպես նաև անմաքս առևտրի խանութներում և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց վաճառքն իրականացվում են փաթեթավորման տարաների վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված կարգով մակնշման առկայությամբ, որի նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:

 

XII. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

55. Հայտատուն տրամադրված թույլտվության մեջ վրիպակներ, տեխնիկական թերություններ հայտնաբերելու կամ հիմնավորված պատճառներով փոփոխությունների անհրաժեշտության դեպքերում դիմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

56. ՍԻԹԵՍ-ի թույլտվության մեջ փոփոխություններ կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից` դրանում վրիպակներ, տեխնիկական թերություններ հայտնաբերելու կամ՝ հայտատուի կողմից հիմնավորված պատճառներով ներկայացված դիմումի համաձայն:

57. Փոփոխությունները կատարվում են ՍԻԹԵՍ-ի թույլտվության բնօրինակի և 3 պատճենների վրա` դրանք վավերացնելով սույն կարգի 42-րդ կետում նշված անձի ստորագրությամբ ու կնիքով:

58. Փոփոխությունների կատարման անհնարինության դեպքում փոփոխման ենթակա ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը սույն կարգի 62-րդ կետում սահմանված միջոցով չեղյալ է ճանաչվում, և տրամադրվում է նոր թույլտվություն` միևնույն համարով և ուժի մեջ գտնվելու միևնույն ժամկետով:

 

XIII. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

59. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները կարող են կասեցվել ՍԻԹԵՍ-ի քարտուղարության հանձնարարականով, եթե արտահանումը, վերաարտահանումը, ներմուծումը կամ ծովից ներմուծումն իրականացվում են ՍԻԹԵՍ-ի պահանջների խախտմամբ:

60. Կասեցված ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը կարող է վերականգնվել ՍԻԹԵՍ-ի թույլտվության կասեցման պատճառները վերացնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից:

61. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը չեղյալ է ճանաչվում թույլտվության կասեցման պատճառները չվերացնելու, ինչպես նաև սույն կարգի 5-րդ և 58-րդ կետերով սահմանված դեպքերում:

62. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը չեղյալ է ճանաչվում թույլտվության երկու երեսին խաչաձև գծելու և դրանց վրա չեղյալ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից համապատասխան նշում կատարվելու միջոցով:»,

ժ. հավելվածը լրացնել նոր ձևով՝ համաձայն N 1 հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 6

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1362-Ն որոշման

 

Ձև

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառվելու ՄԱՍԻՆ

 

__________________________________________________________________________________

(իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվանումը և պետական գրանցման համարը, քաղաքացու դեպքում` անունը և ազգանունը) _____________

___________________________________________________________________________________________

Հաշվառման հասցեն_______________________________________________________________________

Հեռախոսահամարը, ֆաքսը _____________________________________________________________________

Էլեկտրոնային հասցեն____________________________________________________________________

 

Խնդրում եմ ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում գրանցել հետևյալ նմուշները՝

 

NN
ը/կ

Նմուշի գիտական անվանումը
(ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում` նաև ենթատեսակը)

Նմուշի նկարագիրը (կենդանի բույսեր կամ կենդանիներ, մորթիներ, կաշիներ, խրտվիլակներ, գանգեր, մարմնի կտրտված մասեր, եղջյուրներ, ժանիքներ, արյուն, ձկնկիթ, սերմեր, արմատներ, կոճղարմատներ, սոխուկներ, պալարներ, կտրոններ և այլն, ինչպես նաև դրանցից ստացված արտադրանք` արհեստագործական և արվեստի, արդուզարդի և այլ առարկաներ, իսկ կենդանական կենդանի նմուշների համար` հնարավորության դեպքում՝ նաև սեռը և տարիքը)

Քանակը

Նմուշի ծագման աղբյուրը

Ծագման երկիրը (երկիրը, որտեղից նմուշը վերցվել է վայրի բնությունից, բուծվել է անազատ պայմաններում կամ արհեստականորեն աճեցվել է)

Նմուշի վրա նույնականացման նշանները (դրոշմված, պիտակավորված, օղակավորված և այլն)`(առկայության դեպքում)

Նմուշի ձեռքբերման փաստաթղթի անվանումը և ամիսը, ամսաթիվը

Ծանոթա-
գրություն

հայերեն

լատիներեն

                   
                   
                   
                   

 

Դիմումին կից ներկայացնում եմ ___________________________________________________________________

_______________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________________

Առդիր` ___ թերթ

____ _________ 20  թ.

________________________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1362-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԸ, ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐՆ ՈՒ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ) ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հայտատուի հայեցողությամբ` ՍԻԹԵՍ-ի թույլտվությունների տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացնելու պայմանների հետ կապված հարաբերությունները:

 2. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի հայտի ձևի էլեկտրոնային տարբերակը և նույն որոշման N 1 հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ 6-րդ գլուխներով սահմանված հայտերին կից պահանջվող համապատասխան փաստաթղթերի ցանկը տեղադրում է նախարարության պաշտոնական կայքում` www.mnp.am:

3. Հայտատուն կարող է լրացված և ստորագրված հայտի ու դրան համապատասխան պահանջվող կից փաստաթղթերի տեսաներածված պատճենները ներկայացնել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեով` min _ ecology@mnp.am:

4. Նախարարության աշխատակազմի քարտուղարությունն էլեկտրոնային հայտն ստանալուն պես մուտքագրում ու ծանուցագիրն ուղարկում է հայտատուի էլեկտրոնային հասցեով, նաև դրա մասին ծանուցում է հեռախոսով:

5. Նախարարությունը ՍԻԹԵՍ-ի թույլտվությունների նպատակահարմարությունը որոշելու անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 1 հավելվածով ամրագրված դեպքերում էլեկտրոնային հայտը և դրան կից փաստաթղթերն ուղարկում է գիտական մարմին (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության և կենդանաբանության ինստիտուտներ)՝ նախատեսվող փոխադրման հետ կապված կենդանական կամ բուսական տեսակի գոյատևմանն սպառնացող վտանգի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

6. Գիտական մարմինը եռօրյա ժամկետում իր կողմից ձևակերպված և ստորագրված եզրակացությունն ուղարկում է նախարարություն` min _ ecology@mnp.am պաշտոնական էլեկտրոնային հասցեով ուղարկելու կամ թղթային տարբերակով նախարարություն ուղարկելու միջոցով:

7. Հայտը մուտքագրվելուց հետո ութօրյա ժամկետում, ներառյալ գիտական մարմնի եզրակացության տրամադրման ժամկետը, իսկ անազատ պայմաններում բուծված թառափազգիների դեպքում` եռօրյա ժամկետում հայտատուին էլեկտրոնային փոստով տեղեկացվում է հայտն ընդունելու կամ մերժելու մասին:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետներից հետո երկօրյա ժամկետում նախարարությունը հայտատուին է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով լրացված, ստորագրված և կնքված համապատասխան թույլտվության թղթային կամ էլեկտրոնային տարբերակները, իսկ մերժման դեպքում` պատասխան գրությունը:

9. Սույն կարգով սահմանված էլեկտրոնային տարբերակով կարող են ներկայացվել նաև ՍԻԹԵՍ-ի թույլտվության կորստի կամ պատահաբար ոչնչանալու դեպքում թույլտվության բնօրինակի կրկնօրինակ ստանալու մասին հայտը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 1 հավելվածի 44-րդ կետով սահմանված պահանջների:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1362-Ն որոշման

 

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹԱՌԱՓԱԶԳԻՆԵՐԻ ԽԱՎԻԱՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, անմաքս առևտրի խանութներում և Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող և վերաարտահանվող թառափազգիների խավիարի փաթեթավորման տարաների մակնշման պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Թառափազգիների խավիարի փաթեթավորման տարաների մակնշումը հնարավորություն է տալիս նույնականացնելու խավիար արտադրողին և խավիարի խմբաքանակը:

3. Մակնշման ենթակա են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված, անմաքս առևտրի խանութներում և Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող թառափազգիների խավիարի հետ անմիջական շփվող տարաները (այսուհետ` առաջնային տարաներ).

2) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող և վերաարտահանվող թառափազգիների խավիարի առաջնային տարաները (ապակե կամ մետաղյա բանկաներ կամ տուփեր) և այն տարաները, որոնց տեղադրվում են առաջնային տարաները (այսուհետ` երկրորդային տարաներ):

4. Թառափազգիների խավիարի տարաների մակնշումն ապահովում են Հայաստանի Հանրապետության տարածքում թառափազգիների խավիար արտադրող (փաթեթավորող) և վերափաթեթավորող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:

5. Մակնշվածքը պետք է լինի երևացող, ընթեռնելի և չջնջվող: Տարաները բացելու դեպքում մակնշվածքը պետք է վնասվի:

 

II. ՄԱԿՆՇՎԱԾՔԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված, անմաքս առևտրի խանութներում և Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող թառափազգիների խավիարի առաջնային տարաների մակնշվածքը պետք է առնվազն ներառի՝

1) թառափազգիների թառափի տեսակի ստանդարտ կոդը` համաձայն սույն կարգի աղյուսակի (օրինակ, թառափ սիբիրյան տեսակից ստացված խավիարի դեպքում` BAE).

2) այն թառափազգիների ծագման աղբյուրի կոդը, որոնցից ստացվել է խավիարը (անազատ պայմաններում բուծված թառափազգիների դեպքում` C, բնությունից վերցվածի դեպքում` W).

3) Հայաստանի Հանրապետության ԻՍՕ-ի կոդի երկու տառերը (AM).

4) խավիարի արտադրման տարեթիվը.

5) ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում թառափազգիների խավիար արտադրողի գրանցման համարը (xxxx).

6) թառափազգիների խավիարի խմբաքանակի (միևնույն ձևով արտադրված, նույն ձևով մշակված, նույն տիպի տարաներով (ապակե կամ մետաղյա բանկաներ կամ տուփեր), միևնույն արտադրողի, միևնույն փաթեթավորողի թառափազգիների խավիարի որոշակի քանակ) նույնականացման համարը (yyyy).

7) սույն կետի 4-6-րդ ենթակետերով սահմանված նիշերն իրարից առանձնացվում են շեղագծերով (օրինակ, BAE/C/AM/2011/xxxx/yyyy):

7. Եթե վերափաթեթավորում չի կատարվել, ապա թառափազգիների խավիարի առաջնային տարաների մակնշվածքը նույնությամբ պահպանվում է նաև անմաքս առևտրի խանութներում և Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի, արտահանման կամ վերաարտահանման դեպքում:

8. Վերափաթեթավորման դեպքում մակնշվածքը պետք է ապահովի վերափաթեթավորող իրավաբանական կամ ֆիզիկական անձը` այն առաջնային տարաների վրա, որում վերափաթեթավորվել է խավիարը:

9. Վերափաթեթավորված խավիարի տարաների մակնշվածքը պետք է առնվազն ներառի՝

1) թառափի տեսակի ստանդարտ կոդը` համաձայն սույն կարգի աղյուսակի (օրինակ, թառափ ռուսական տեսակից ստացված խավիարի դեպքում` GUE).

2) այն թառափազգիների ծագման աղբյուրի կոդը, որից ստացվել է խավիարը (անազատ պայմաններում բուծված թառափազգիների դեպքում` C, բնությունից վերցվածի դեպքում` W).

3) խավիարի արտադրման երկրի ԻՍՕ-ի կոդի երկու տառերը (օրինակ, RU).

4) խավիարի վերափաթեթավորման տարեթիվը.

5) Հայաստանի Հանրապետության ԻՍՕ-ի կոդի երկու տառերը, եթե այն արտադրվել է այլ երկրում.

6) վերափաթեթավորող իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում գրանցման համարը (wwww).

7) թառափազգիների խավիարի խմբաքանակի (միևնույն ձևով արտադրված, նույն ձևով մշակված, նույն տիպի տարաներով (ապակե կամ մետաղյա բանկաներ կամ տուփեր), միևնույն արտադրողի, միևնույն ներմուծողի, միևնույն ստացողի, միևնույն վերափաթեթավորողի թառափազգիների խավիարի որոշակի քանակ) նույնականացման համարը (zzzz), կամ արտահանման կամ վերաարտահանման ՍԻԹԵՍ-ի թույլտվության (հավաստագրի) համարը.

8) սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված նիշերն իրարից առանձնացվում են մեջտեղի գծիկով, իսկ մնացած նիշերը` շեղագծերով (օրինակ, GUE/W/RU/ /2012/AM-wwww/zzzz):

10. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքից վերաարտահանվում է վերափաթեթավորման չենթարկված թառափազգիների խավիարը, ապա դրանց առաջնային տարաների վրա պահպանվում է թառափազգիների խավիար արտահանող կամ վերաարտահանող երկրի համապատասխան մակնշվածքը:

11. Թառափազգիների խավիարի խմբաքանակի համարի կառուցվածքը որոշում է արտադրող կամ փաթեթավորող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:

12. Երկրորդային տարաների մակնշվածքը ներառում է նաև դրանում տեղադրված առաջնային տարաների թվի և թառափազգիների խավիարի ընդհանուր կշռի մասին տեղեկությունները:

13. Մակնշվածքի տեղեկությունները նույնությամբ պետք է նշված լինեն թառափազգիների խավիարի արտահանման կամ վերաարտահանման ՍԻԹԵՍ-ի թույլտվություններում և տվյալ արտադրանքի ապրանքաուղեկից փաստաթղթերում:»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Աղյուսակ

 

ԹԱՌԱՓԱԶԳԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ԵՎ ԽԱՌԸ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿՈԴԵՐԸ

NN
ը/կ

Տեսակը

Կոդը

1.

Թառափ սիբիրյան

Acipenser baerii

BAE

2.

Թառափ բայկալյան

Acipenser baerii baicalensis

BAI

3.

Թառափ կարճաքիթ

Acipenser brevirostrum

BVI

4.

Թառափ կորեական

Acipenser dabryanus

DAB

5.

Լճաթառափ

Acipenser fulvescens

FUL

6.

Թառափ ռուսական

Acipenser gueldenstaedtii

GUE

7.

Թառափ կանաչ

Acipenser medirostris

MED

8.

Թառափ սախալինյան

Acipenser mikadoi

MIK

9.

Թառափ ադրիատիկ (իտալական)

Acipenser naccarii

NAC

10.

Փշաթառափ

Acipenser nudiventris

NUD

11.

Թառափ սրաքիթ (ատլանտյան)

Acipenser oxyrhynchus

OXY

12.

Թառափ մեքսիկական ծոցի

Acipenser oxyrhynchus desotoi

DES

13.

Թառափ պարսկական

Acipenser persicus

PER

14.

Ստերլետ

Acipenser ruthenus

RUT

15.

Թառափ ամուրյան

Acipenser schrencki

SCH

16.

Թառափ չինական

Acipenser sinensis

SIN

17.

Սևրյուգա

Acipenser stellatus

STE

18.

Թառափ սովորական

Acipenser sturio

STU

19.

Թառափ սպիտակ

Acipenser transmontanus

TRA

20.

Կալուգա

Huso dauricus

DAU

21.

Բելուգա

Huso huso

HUS

22.

Թիաքիթ ամերիկյան

Polyodon spathula

SPA

23.

Թիաքիթ չինական

Psephurus gladius

GLA

24.

Կեղծբահաքիթ սիրդարյան

Pseudoscaphirhynchus fedtschenkoi

FED

25.

Փոքր կեղծբահաքիթ ամուրդարյան

Pseudoscaphirhynchus hermanni

HER

26.

Մեծ կեղծբահաքիթ ամուրդարյան

Pseudoscaphirhynchus kaufmanni

KAU

27.

Բահաքիթ սպիտակ

Scaphirhynchus albus

ALB

28.

Բահաքիթ սովորական

Scaphirhynchus platorynchus

PLA

29.

Բահաքիթ Սուտտկուզիի

Scaphirhynchus suttkusi

SUS

30.

Խառը տեսակներ (բացառապես
«մամլած» խավիարի համար)

 

MIX

31.

Հիբրիդներ (արուի տեսակի կոդը
Х էգի տեսակի կոդը)

 

YYYxXXX

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան