Basic information
Number
N 858-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.09.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
28.09.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.09.2015
Effective date
29.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2015 թվականի N 858-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 774-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 26-ի «Էներգետիկայի կայուն զարգացման 6-րդ միջազգային համաժողովը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին» N 774-Ա որոշման 2-րդ կետը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ապահովել Հայաստանի Հանրապետություն մուտքի» բառերից հետո լրացնել «անվճար» բառը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 28

Երևան