Հայաստանի Հանրապետության
04 ապրիլի 2022 թվականի N 150-Ն |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
21 փետրվարի 2022 թվականի N 4-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 47-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 007-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ և 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Հրամայում ենք`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի հունվարի 29-ի N 47-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հունվարի 16-ի N 007-Ն «Օտարման որոշման վերաբերյալ եզրակացություն տալու սկզբունքները սահմանելու մասին» համատեղ հրամանը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Տ. Խաչատրյան
|
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գ. ՍԱՆՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|