ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2012 թվականի N 927-Ա
Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՏԱԼԼԻՆ ԵՎ ՀԵԼՍԻՆԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին 2012 թվականի հոկտեմբերի 8-11-ը գործուղել Տալլին (Էստոնիայի Հանրապետություն) և Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն)՝ Էթիկան պետական սեկտորում. Արևելյան գործընկերության պետական կառավարման բարեփոխումներ 6-րդ սեմինարին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Գևորգյանի՝ Տալլին և Հելսինկի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տալլին և Հելսինկի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|