ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2012 թվականի N 909-Ա
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև կայանալիք խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ա. Ավետիսյանի՝ 2012 թվականի սեպտեմբերի 9-11-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Ավետիսյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|