ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2012 թվականի N 963-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության կոմիտեի հերթական` 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 7-9-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Տ. Դավթյանինը, Գ. Մելքոնյանինը, Ե. Կիրակոսյանինը, Ա. Մայսուրյանինը, Տ. Մելքոնյանինը, Կ. Բեգլարյանինը և Ա. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զ. Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Աբրահամյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հոկտեմբերի 2-ի N 963-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Բրյուսել մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության
Տ. Դավթյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Զ. Մնացականյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ե. Կիրակոսյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Վ. Աբրահամյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ |
Ա. Մայսուրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ |
Տ. Մելքոնյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Կ. Բեգլարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.10.2012, N 999-Ա | 13.10.2012, N 963-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|