Գլխավոր տեղեկություն
Համար
N 964-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2 հոկտեմբերի 2012 թվականի N 964-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 354-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 18-ի «Իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 354-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) «Հ. Քուշկյան-ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Դ. Դումանյան-ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.

2) «Ա. Ղուկասյան-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Պողոսյան-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով.

3) «Ս. Քրմոյան-ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական» բառերը փոխարինել «Ս. Քրմոյան-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով.

4) «Վ. Պողոսյան-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ» բառերը փոխարինել «Կ. Սարիբեկյան-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ» բառերով.

5) «Ս. Առաքելյան-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բախչագուլյան-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ» բառերով.

6) «Է. Դանիելյան-Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Ղուկասյան-Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով.

7) «Ն. Կարապետյան-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հիգիենիկ-հակահամաճարակային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

ա. «Կ. Կոստանյան-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ»,

բ. «Ի. Աբգարյան-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան