Գլխավոր տեղեկություն
Համար
N 1118-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1118-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԹՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի միջնակարգ դպրոցի 5-րդ մասնաշենքը՝ 1206 քառ. մետր ընդհանոր մակերեսով և 3075312 դրամ հաշվեկշռային արժեքով, և դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.11738 հեկտար հողատարածքը հետ վերցնել և առանց օտարման իրավունքի նվիրաբերել Սոթքի գյուղական համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` հիմք ընդունելով սույն որոշումը, նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղական համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղական համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 10

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան