ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2012 թվականի N 1158-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 164.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 165.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 166».
2) որոշման հավելվածից հանել հետևյալ տողերը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 12.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 51».
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի գլխավոր մասնագետի N 19 քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) տիրապետում է անգլերենին (ազատ):»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|