Basic information
Number
N 871-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.09.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
28.09.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.09.2015
Effective date
29.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2015 թվականի N 871-Ա

 

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ձևաչափով Նախարարների պատվիրակների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 21-24-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արման Թաթոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 28

Երևան