Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.11.2012-19.12.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.22/9(883) Հոդ.19
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
12.01.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60612023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 հունվարի 2012 թ.

ք. Երևան

N 3-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտի ձևը` համաձայն հավելվածի:

2. Հայտը ներկայացվում է այն արտաքին գովազդային վահանակների համար, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում առկա տեղեկություններին համապատասխան տրամադրվում են քարոզչական պաստառներ տեղադրելու համար:

3. Հայտի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

Հայտը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով:

(3-րդ կետը փոփ. 11.10.12 N 314-Ն)

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2012թ. հունվարի 12-ի N 3-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

 

Հ Ա Յ Տ

 

ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

____________________________________________________________________________________

(նշվում է Հանրապետության Նախագահի թեկնածուի անունը, ազգանունը կամ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը)

 

կողմից հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար խնդրում ենք հատկացնել

 

Գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության կամ մարմնի անվանումը

Գովազդային վահանակի գտնվելու վայրը (հասցե) և մակերեսը

Գովազդային վահանակի պայմանական համարը/կոդը
(ըստ ԿԸՀ համացանցային կայքում ԿԸՀ-ի կողմից հրապարակված ցանկի)

1.

1.

1.

 

2.

2.

3.

3.

2.

1.

1.

 

____________________________________________

Հանրապետության Նախագահի թեկնածուի կամ համամասնական

ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության կամ

կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի

անունը, ազգանունը և ստորագրությունը

 

 

 

_____________________

(օր, ամիս, տարեթիվ)

 

(հավելվածը խմբ. 11.10.12 N 314-Ն)