Basic information
Number
N 1501-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.10.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.10.16/44(219) Հոդ.1007
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.09.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.09.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
01.10.2002
Effective date
26.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1501-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՊԱՌՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պառնու գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 2839,4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 2832 հեկտարը, որից` 172,1 հեկտար վարելահող, 75,6 հեկտար խոտհարք, 1949 հեկտար արոտ, 635,3 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 1,4 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` որպես տնամերձ` անհատույց օտարելու համար.

գ) 6 հեկտար արոտը` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա գերեզմանատան ընդլայնման համար:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սահմանել հսկողություն հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ և ապահովել հողամաս ստացողների անհատույց սեփականության իրավունքի պայմանագրերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում` պետական գրանցում իրականացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 24
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1501-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՊԱՌՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՊԱՌՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ անօգ-
տա-
գոր-
ծելի
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ              
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
 

ընդամենը

               
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 1,4 1,4          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 6,0       6,0    
 

ընդամենը

  7,4 1,4     6,0    
 

Ընդամենը

  7,4 1,4     6,0    

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation