«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հոկտեմբերի 2012 թ. |
N 312-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված` գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը կարող են ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. հոկտեմբերի 11-ի N 312-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ
Ձև 1-1
N_____
«____ » ________________ 20 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների համաձայն` ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ________________________ նշվում է անունը, հայրանունը, ազգանունը գրանցվելու համար պահանջվող հետևյալ փաստաթղթերը. | |
1) _______________________կուսակցության նշվում է կուսակցության անվանումը |
________________________________________ նշվում է համագումար կամ մշտապես գործող մարմնի անվանումը |
20 թ. _____________ «____»-ի «Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին» N_____ որոշումը, 2) տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին, 3) թեկնածուի գրավոր հայտարարությունը` Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին, 4) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 5) թեկնածուի լիազոր ներկայացուցիչ ______________________________ տվյալները, նշվում է անունը, հայրանունը, ազգանունը 6) կուսակցության կանոնադրությունը, 7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում նվազագույն աշխատավարձի 8.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:
Առդիր` _______ թերթ: ______________________________________ իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը |
Ձև 1-2
________________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
________________________________________________________ ՈՐՈՇՈՒՄ
նշվում է համագումար կամ մշտապես գործող մարմնի անվանումը
«_____» ___________ 20 թվականի N
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78-րդ և 79-րդ հոդվածներով` _____________________________________ կուսակցության նշվում է կուսակցության անվանումը _____________________________________________________ որոշում է. նշվում է համագումար կամ մշտապես գործող մարմնի անվանումը
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 20 թվականի ____________ «____»-ի ընտրություններին Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել` ____________________________________________________ ազգանունը, անունը, հայրանունը ____________________________________________________ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ____________________________________________________ բնակության վայրը ____________________________________________________ աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը) ____________________________________________________ կուսակցական պատկանելությունը
______________________________________________________ որոշումն ստորագրելու իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը |
Ձև 1-3
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ես` ____________________________________________________________________ , անունը, հայրանունը, ազգանունը
տալիս եմ իմ համաձայնությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի 20__թվականի __________________ «____»-ի ընտրություններին Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար:
________________________ ստորագրություն «____» _______________ 20 թ. |
Ձև 1-4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` ներկայացվում է Հանրապետության Նախագահի թեկնածու ______________________ -ի լիազոր ներկայացուցչի տվյալները` նշվում է թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը
__________________________________________. լիազոր ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` __________________________________________________ Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը` ___________________________________ Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ______________________________________
________________________________________________ ստորագրելու իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը |
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ես`___________________________________________________________________________, անունը, հայրանունը, ազգանունը ծնված_________________________________________________________________________, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը բնակվող _______________________________________________________________________, նշվում է բնակության վայրը ______________________________________________________________________________, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը) ______________________________________________________________________________: կուսակցական պատկանելությունը |
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի 20 ___ թվականի __________________ «____»-ի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով առաջադրում եմ իմ թեկնածությունը:
Կից ներկայացնում եմ`
1) տեղեկանք` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) լիազոր ներկայացուցիչ ______________________________ տվյալները, նշվում է անունը, հայրանունը, ազգանունը |
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում նվազագույն աշխատավարձի 8.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:
Առդիր` _______ թերթ: |
_______________________ ստորագրություն «____» _______________ 20 թ. |
1. Ինքնաառաջադրման մասին դիմումը ներկայացվում է նոտարական կարգով վավերացված:
Ձև 2-1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
____________________________________
նշվում է թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` ներկայացնում եմ իմ լիազոր ներկայացուցչի տվյալները`
__________________________________________.
լիազոր ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` __________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը` ___________________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` _______________________________________
____________________________________________
թեկնածուի անունը, ազգանունը և ստորագրությունը
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2022, N 51-Ն | 02.07.2022, N 312-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|