Գլխավոր տեղեկություն
Համար
N 1320-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.05/59(933) Հոդ.1143
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2012 թվականի N 1320-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի NN 47, 45 և Պրոմեթևս NN 28, 49 հասցեներում գտնվող շենքերի նկատմամբ (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման և հետագայում բնակարանները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացող ընտանիքների (այսուհետ` շահառու) ցուցակին համապատասխան հատկացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2012 թվականին հատկացնել 3 296 370 դրամ, այդ թվում`

1) 1 528 370 դրամ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար, որից`

ա. 4 000 դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. 100 000 դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով),

գ. 1 424 370 դրամ՝ հողամասերի, շենքերի և բնակարանների չափագրման ծառայությունների ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).

2) 1 768 000 դրամ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը շահառուներին տրամադրելու նպատակով գործարքների վավերացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար, որից`

ա. 280 000 դրամ՝ պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. 56 000 դրամ՝ նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),

գ. 1 120 000 դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

դ. 312 000 դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները տրամադրվում են միայն այն պայմանով, որ բնակարանները հատկացվեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ցուցակին համապատասխան` հիմք ընդունելով համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությունը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետին սույն որոշման 2-րդ կետում նշված շահառուների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1320-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

 

1. Քաղաքականության միջոցառումներ

 

1.2 Տրանսֆերտներ

 

 (հազ. դրամ)

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

Պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի, նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի ծառայություններ

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

1098

ԾՏ06

Նկարագրությունը

   
   

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դենիսի
NN 47, 45, Պրոմեթևս NN 28, 49 հասցեներում գտնվող շենքերը ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի անունով գրանցելը և շահառուներին հատկացնելը

   

Քանակական

   

3,296.37

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը005 Բնակարանային ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

   

Ծրագիրը կնպաստի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանով ապահովմանը

 

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

«ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1320-Ն որոշման

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են դրական նշանով)

գնման ձևը

չափման միավորը

քանակը

գումարը
 (հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

1,424.37

Բաժին N 11

 Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1,424.37

Հողամասերի, շենքերի և բնակարանների չափագրման ծառայություն

ՊԸ

դրամ

1

1,424.370

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան