ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2012 թվականի N 1017-Ա
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 94-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշման 5-րդ կետով`
Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 94-Ա որոշման հավելվածի 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|