Գլխավոր տեղեկություն
Համար
N 1318-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1318-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 711-Ն որոշման N 6 հավելվածի 6.1-ին կետը, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային խնդիրների ժամանակավորապես լուծման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 711-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքին հատկացված 75,000.0 հազ. դրամ գումարի սահմաններում գնման է ենթակա առնվազն 19 բնակարան:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված բնակարանների ձեռքբերումըուղղ. և ապահովել դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված բնակարանների ձեռքբերման չափանիշները (սենյակների թիվը) սահմանվում են` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի 4-րդ աստիճանի վնասվածությամբ տեխնիկումի նախկին հանրակացարանի շենքում բնակվող 19 ընտանիքների կազմը՝ հետևյալ չափորոշիչներին համապատասխան՝

1) մեկ-երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 1 սենյակ.

2) չորս-հինգ անձից բաղկացած ընտանիքին (5 անձի դեպքում, եթե առկա չեն տարբեր սեռի երեխաներ)՝ 2 սենյակ.

3) հինգ-վեց անձից բաղկացած ընտանիքին՝ 3 սենյակ.

4) յոթ-ութ անձից բաղկացած ընտանիքին՝ 4 սենյակ.

5) ինը և ավելի անձանցից բաղկացած ընտանիքին՝ 5 սենյակ:

4. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերվող բնակարաններում կարող են բնակվել բացառապես այն ընտանիքները, որոնք Հայաստանի Հանրապետության այլ տարածքում չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարվա ընթացքում չեն օտարել Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն:

5. Սահմանել, որ բնակարանները բաշխվում են վիճակահանությամբ՝ ըստ սենյակների թվի, նույնատիպ բնակարաններ ստանալու հավակնող անձանց միջև։

6. Լրացուցիչ բնակարանների ձեռքբերման հնարավորության առկայության դեպքում բնակարանների ձեռքբերման չափանիշները (սենյակների թիվը) սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ավագանու կողմից:

7. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված բնակարանները ենթակա են օտարման՝ բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում:

8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո 15-օրյա ժամկետում Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների նվիրաբերության մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ նշված բնակարանները ենթակա չեն օտարման.

2) իրականացնել վերահսկողություն սույն որոշման կատարման նկատմամբ:

9. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցների հաշվին ձեռք բերվող բնակարաններում բնակեցման իրավունք ունեցող ընտանիքների ցանկը՝ համաձայն հավելվածի, միաժամանակ սահմանել, որ նախատեսված բնակարաններում ընտանիքների բնակեցման իրավունքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա:

10. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված բնակարաններիուղղ. գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա է իրականացման՝ համայնքի միջոցների հաշվին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավարին (համաձայնությամբ)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քանդման ենթակա հանրակացարանային շենքի բնակեցումից ազատված կացարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում և անձնագրային հաշվառում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1318-Ա որոշման

 

ց ա ն կ

 

Սոցիալական բնակարաններում բնակվելու իրավունք ունեցող ընտանիքներԻ

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը,
հայրանունը

Ծննդյան տարեթիվը

Անձնագրի (ծննդյան վկայականի) համարը

Ընտանիքի անդամների թիվը

Բնակարանի սենյակների թիվը

1

2

3

4

5

6

1.

Կոշկարյան Սեդա Մովսեսի

03.07.1954 թ.

AK 0507646

1

1

2.

Առաքելյան Ռայա Հարությունի

03.09.1955 թ.

AA 004668

1

1

3.

Երանոսյան Բավական Վարազդատի

26.11.1963 թ.

AF 0672135

1

1

4.

Մարգարյան Օլինկա Անդրանիկի

20.09.1956 թ.

AK 0332369

3

1

Չոբանյան Արա Համբարձումի

28.06.1980 թ.

AE 0616875

Չոբանյան Վարդուհի Համբարձումի

06.07.1981 թ.

AE 0474284

5.

Հայրապետյան Վերգինե Սարգսի

04.06.1974 թ.

AK 0223506

2

1

Հայրապետյան Հարություն Վահրամի

19.06.1996 թ.

ԱԱ 028262

6.

Ղահրամանյան Մալինա Ժորայի

08.09.1965 թ.

AC 0526498

1

1

7.

Խոնգարյան Հովիկ Յուրիկի

26.10.1976 թ.

AF 0649646

5

3

Խաչատուրյան Ժաննա Իվանի

09.03.1979 թ.

AM 0244213

Խոնգարյան Հայկ Հովիկի

07.12.2000 թ.

ԱԱ 259686

Խոնգարյան Անգելինա Հովիկի

07.01.2011 թ.

ԱԱ 100473

Խաչատուրյան Լուիզա Հովիկի

15.10.1999 թ.

ԱԱ 219343

8.

Հովասափյան Մարիամ Պետրոսի

13.07.1947 թ.

AM 0499192

1

1

9.

Մարտիրոսյան Ալլա Գեորգիի

10.07.1952 թ.

AF 0575278

3

1

Մարտիրոսյան Լալա Գեորգիի

04.04.1995 թ.

IX-СЛ 263038

Մարտիրոսյան Զաուր Ռասիմի

01.12.1970 թ.

AF 0642813

10.

Ծուղունյան Համեստ Միխաիլի

28.04.1960 թ.

AC 0669756

2

1

Ծուղունյան Նարեկ Արամի

10.12.1998 թ.

AK 0500159

11.

Յակովլևա Մարիա Վլադիմիրի

07.12.1963 թ.

AC 0669739

1

1

12.

Օհանյան Վիոլետա Սարգսի

20.03.1953 թ.

AF 0366995

1

1

13.

Եղիյան Վլադիմիր Լևոնի

00.00.1929 թ.

AM 0391128

1

1

14.

Վարդանյան Նորա Սաշայի

05.07.1939 թ.

AF 0619887

2

1

Վարդանյան Էրիկ Արարատի

23.12.1989 թ.

XIII-ЖГ 448100

15.

Ազարյան Ալբերտ Բախշիի

22.10.1955 թ.

AF 0542335

2

1

Բայունց Էմմա Վլադիմիրի

01.06.1957 թ.

AF 0542334

16.

Մարտիրոսյան Սիլվա Վաղարշակի

16.11.1957 թ.

AC 0669764

1

1

17.

Սուքիասյան Մկրտիչ Աղասինի

06.04.1959 թ.

AM 0287584

5

3

Սուքիասյան Օֆելյա Միհրանի

25.01.1961 թ.

AM 0248583

Սուքիասյան Գոհարիկ Մկրտիչի

07.09.1980 թ.

AM 0509456

Սուքիասյան Աննա Մկրտիչի

17.12.1982 թ.

AE 0474363

Սուքիասյան Մկրտիչ Գեղամի

27.06.2009 թ.

III-AГ 555874

18.

Օրդյան Զարիկ Հրանտի

29.08.1962 թ.

AC 0677008

2

1

Եղիկյան Սմբատ Ջանիբեկի

06.09.1996 թ.

ԱԱ 050301

19.

Ասատրյան Աստղիկ Սամվելի

14.03.1970 թ.

 

2

1

Հովհաննիսյան Տաթև Հրաչիկի

03.06.1991 թ.

ԱԱ 255198

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան