Գլխավոր տեղեկություն
Համար
N 1080-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2012 թվականի N 1080-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման 1-ին կետով հաստատված` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «Մ. Վարդանյան-ՀՀ տրանսպորտի և կապի նախարար» բառերը փոխարինել «Գ. Բեգլարյան-ՀՀ տրանսպորտի և կապի նախարար» բառերով.

2) «Կ. Կարապետյան» բառերը փոխարինել «Տ. Մարգարյան» բառերով.

3) «Լ. Հակոբյան-Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում)» բառերը փոխարինել «Կ. Արեյան-Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում)» բառերով.

4) «Կ. Մինասյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո խորհրդի անհատական կազմը լրացնել «Ա. Հովսեփյան-«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

5) «Կ. Կարախանյան-«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Բադալյան-Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ, համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ, ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 7

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան