Գլխավոր տեղեկություն
Համար
N 1145-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.26/47(921).1 Հոդ.1055.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2012 թվականի N 1145-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան և մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնումներն իրականացնել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումները նախատեսված լինելու հանգամանքի՝ դրանց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում նախատեսելու և առաջին եռամսյակում վճարելու պայմանով, աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 740-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականին պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի գծով նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 30-ի N 1145-Ն որոշման

 

Ց ա ն կ

 

առանց ֆինանսական հատկացումների նախատեսված լինելու հանգամանքի իրականացվելիք աշխատանքների

 

Անվանումը

Աշխատանքների ծավալը
(հազ. դրամ)

Հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում`

673,939.1

Հ-184, Մ-3-Նորաշեն-Սարչապետ (Նորաշեն-Սարչապետ հատված) հիմնանորոգման աշխատանքներ

99,999.6

ՀՀ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքներ

57,045.9

Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի հիմնանորոգման աշխատանքներ

93,080.0

ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղի համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգում: Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներ

285,527.8

Հ-290, Մ-5-Լենուղի-Այգևան-Մ-5 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ

69,609.8

Բազմաղբյուր-Ղազարավան-Փարպի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ

68,676.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան