ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 սեպտեմբերի 2021 թ. N 73-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
11 հոկտեմբերի 2021 թ. N 1125-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում ենք`
1. Հաստատել անասնաբուժության մեջ, ինչպես նաև կենդանիների որսի համար օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար |
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարար 2021 թվականի սեպտեմբերի 28-ի N 73-Ն
ՀՀ էկոնոմիկայի նախարար 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 1125-Ն համատեղ հրամանի |
ՑԱՆԿ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)» 2, 3 և 4 ցուցակներում և դրանք պարունակող դեղեր:
2. Խիստ ներգործող և թունավոր նյութեր, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման N 4 և N 5 հավելվածներում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|