Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 30-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.10/49(923) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստառադիոհանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2012
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ստորագրման ամսաթիվ
11.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2012

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 սեպտեմբերի 2012 թ.
ք. Երևան

թիվ 30-Ա 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 108 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության 06.09.2012թ. հայտը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության ռադիոհաղորդումների հեռարձակման թիվ 108 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2013 թվականի հուլիսի 20-ը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ`

Գ. Ամալյան