ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1291-Ն
ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 443-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման հավելվածում նշված ակտերի մշակման ծրագիրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1291-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ռազմԱարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի
NN |
Նորմատիվ տեխնիկական ակտերի անվանումները |
1 |
2 |
I. Կոնստրուկտորական փաստաթղթեր | |
1. |
Կոնստրուկտորական փաստաթղթերի տեսակները և լրակազմությունը |
2. |
Տեքստային փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ |
3. |
Տեքստային փաստաթղթեր |
4. |
Մասնագիր |
5. |
Գծագրերի կատարման կանոններ |
6. |
Տեխնիկական պայմաններ: Կազմման, շարադրման և ձևակերպման կարգ |
7. |
Էսքիզային նախագիծ |
8. |
Օպտիկական արտադրանքների գծագրերի և սխեմաների կատարման կանոններ |
9. |
Կոնստրուկտորական փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու կարգ |
10. |
Շահագործման փաստաթղթեր |
11. |
Վերանորոգման փաստաթղթեր |
12. |
Շահագործման փաստաթղթերի կատարման կանոններ |
13. |
Էլեկտրական սխեմաների կատարման կանոններ |
14. |
Փաստաթղթերի ստուգման, համաձայնեցման և հաստատման կարգ |
II. Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ | |
1. |
Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգ |
2. |
Գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգ |
3. |
Ռազմական նշանակության արտադրատեսակների համար անհրաժեշտ նյութերի մշակման և արտադրությունում ներդնելու կարգ |
4. |
Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգ |
5. |
Նմուշների ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգ: Ընդհանուր դրույթներ |
6. |
Նմուշների բաղադրիչ մասերի ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգ |
7. |
Ռազմական տեխնիկայի մշակման և արդիականացման համար թույլատրվող արտադրանքների և նյութերի սահմանափակ ցուցակների մշակման, հաստատման և կիրառման կարգ |
8. |
Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումներ |
9. |
Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումների ծրագրերի և մեթոդիկաների մշակման կարգ |
10. |
Արտադրանքն արտադրությունում ներդնելը: Հիմնական դրույթներ |
11. |
Հեղինակային ուղեկցում: Հիմնական դրույթներ |
12. |
Երաշխիքային պարտավորություններ: Հիմնական դրույթներ |
13. |
Սերիական արտադրանքի փորձարկման և ընդունման կարգ |
14. |
Բյուլետենների բացթողման և դրանցով աշխատանքների անցկացման կարգ |
15. |
Ռեկլամացիաներ (վնասապահանջներ) ներկայացնելու և բավարարելու կարգ |
III. Ծրագրային փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ | |
1. |
Ծրագրի տեքստը: Բովանդակությանը, ձևակերպմանը և որակի հսկմանը ներկայացվող պահանջներ |
2. |
Ծրագրի նկարագրությունը: Բովանդակությանը, ձևակերպմանը և որակի հսկմանը ներկայացվող պահանջներ |
IV. Տեխնոլոգիական փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ | |
1. |
Մշակման փուլեր և տեսակներ |
V. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներին, սարքերին, սարքվածքներին և սարքավորումներին ներկայացվող ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ | |
1. |
Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Հուսալիության պահանջներ |
2. |
Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Մեխանիկական, կլիմայական և բիոլոգիական, հատուկ միջավայրի և տիեզերական ճառագայթների իոնիզացնող ներգործությունների նկատմամբ ամրության, դիմացկունության և կայունության պահանջներ |
3. |
Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Փորձարկումների անցկացման ընդհանուր կանոններ և կազմ |
4. |
Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Մեխանիկական ներգործությունների նկատմամբ ամրության, դիմացկունության և կայունության պահանջներին համապատասխանության գնահատման մեթոդներ |
5. |
Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Կլիմայական ներգործությունների նկատմամբ կայունության պահանջներին համապատասխանելու փորձարկումների մեթոդներ |
6. |
Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Ավիացիոն տեխնիկայի սարքավորումների փորձարկումների մեթոդիկաներ` արտաքին մեխանիկական և կլիմայական ներգործությունների դեպքում |
7. |
Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Իոնիզացնող և էլեկտրամագնիսական ճառագայթների ներգործությունների նկատմամբ ամրության պահանջներին համապատասխանության գնահատման մեթոդներ |
8. |
Ռազմական տեխնիկա: Պահպանման պայմաններին ներկայացվող ընդհանուր պահանջներ |
9. |
Ռազմամթերք: Լաքաներկային պատվածքներ, հերմետիկացնող և կոնսերվացնող նյութեր |
10. |
Ռադիոէլեկտրոնային ապարատների և սարքերի էլեկտրական մոնտաժը: Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
11. |
Արտադրանքի մուտքային վերահսկողություն: Ընդհանուր դրույթներ |
12. |
Կիսահաղորդչային ուժային սարքեր: Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
13. |
Ռազմական նշանակություն ունեցող օպտիկական սարքեր: Ժամանակավոր պաշտպանությանը և պահպանությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ |
14. |
Ռազմական տեխնիկայի վերանորոգումը և շահագործումը: Տերմիններ և ձևակերպումներ |
15. |
Ծածկեր և քողարկման կոմպլեկտներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
16. |
Ռազմամթերք: Պահպանման ժամանակ պաշտպանությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ |
VI. Տնտեսագիտական պահանջներ | |
1. |
Տնտեսագիտական պահանջներ: Անվանացանկը և ընտրության կարգը |
VII. Ռազմական և հատուկ նշանակության արտադրատեսակների մշակման և արտադրման գաղտնիության պահպանում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.04.2013, N 412-Ն | 18.05.2013, N 1291-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|