Գլխավոր տեղեկություն
Համար
N 1291-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2012-18.05.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1126
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2012 թվականի N 1291-Ն

 

ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 443-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման հավելվածում նշված ակտերի մշակման ծրագիրը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1291-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ռազմԱարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի

NN
ը/կ

Նորմատիվ տեխնիկական ակտերի անվանումները

1

2

 

I. Կոնստրուկտորական փաստաթղթեր

1.

Կոնստրուկտորական փաստաթղթերի տեսակները և լրակազմությունը

2.

Տեքստային փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ

3.

Տեքստային փաստաթղթեր

4.

Մասնագիր

5.

Գծագրերի կատարման կանոններ

6.

Տեխնիկական պայմաններ: Կազմման, շարադրման և ձևակերպման կարգ

7.

Էսքիզային նախագիծ

8.

Օպտիկական արտադրանքների գծագրերի և սխեմաների կատարման կանոններ

9.

Կոնստրուկտորական փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու կարգ

10.

Շահագործման փաստաթղթեր

11.

Վերանորոգման փաստաթղթեր

12.

Շահագործման փաստաթղթերի կատարման կանոններ

13.

Էլեկտրական սխեմաների կատարման կանոններ

14.

Փաստաթղթերի ստուգման, համաձայնեցման և հաստատման կարգ

 

II. Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ

1.

Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգ

2.

Գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգ

3.

Ռազմական նշանակության արտադրատեսակների համար անհրաժեշտ նյութերի մշակման և արտադրությունում ներդնելու կարգ

4.

Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգ

5.

Նմուշների ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգ: Ընդհանուր դրույթներ

6.

Նմուշների բաղադրիչ մասերի ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգ

7.

Ռազմական տեխնիկայի մշակման և արդիականացման համար թույլատրվող արտադրանքների և նյութերի սահմանափակ ցուցակների մշակման, հաստատման և կիրառման կարգ

8.

Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումներ

9.

Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումների ծրագրերի և մեթոդիկաների մշակման կարգ

10.

Արտադրանքն արտադրությունում ներդնելը: Հիմնական դրույթներ

11.

Հեղինակային ուղեկցում: Հիմնական դրույթներ

12.

Երաշխիքային պարտավորություններ: Հիմնական դրույթներ

13.

Սերիական արտադրանքի փորձարկման և ընդունման կարգ

14.

Բյուլետենների բացթողման և դրանցով աշխատանքների անցկացման կարգ

15.

Ռեկլամացիաներ (վնասապահանջներ) ներկայացնելու և բավարարելու կարգ

 

III. Ծրագրային փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ

1.

Ծրագրի տեքստը: Բովանդակությանը, ձևակերպմանը և որակի հսկմանը ներկայացվող պահանջներ

2.

Ծրագրի նկարագրությունը: Բովանդակությանը, ձևակերպմանը և որակի հսկմանը ներկայացվող պահանջներ

 

IV. Տեխնոլոգիական փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ

1.

Մշակման փուլեր և տեսակներ

 

V. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներին, սարքերին, սարքվածքներին և սարքավորումներին ներկայացվող ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ

1.

Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Հուսալիության պահանջներ

2.

Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Մեխանիկական, կլիմայական և բիոլոգիական, հատուկ միջավայրի և տիեզերական ճառագայթների իոնիզացնող ներգործությունների նկատմամբ ամրության, դիմացկունության և կայունության պահանջներ

3.

Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Փորձարկումների անցկացման ընդհանուր կանոններ և կազմ

4.

Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Մեխանիկական ներգործությունների նկատմամբ ամրության, դիմացկունության և կայունության պահանջներին համապատասխանության գնահատման մեթոդներ

5.

Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Կլիմայական ներգործությունների նկատմամբ կայունության պահանջներին համապատասխանելու փորձարկումների մեթոդներ

6.

Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Ավիացիոն տեխնիկայի սարքավորումների փորձարկումների մեթոդիկաներ` արտաքին մեխանիկական և կլիմայական ներգործությունների դեպքում

7.

Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ: Իոնիզացնող և էլեկտրամագնիսական ճառագայթների ներգործությունների նկատմամբ ամրության պահանջներին համապատասխանության գնահատման մեթոդներ

8.

Ռազմական տեխնիկա: Պահպանման պայմաններին ներկայացվող ընդհանուր պահանջներ

9.

Ռազմամթերք: Լաքաներկային պատվածքներ, հերմետիկացնող և կոնսերվացնող նյութեր

10.

Ռադիոէլեկտրոնային ապարատների և սարքերի էլեկտրական մոնտաժը: Ընդհանուր տեխնիկական պահանջներ

11.

Արտադրանքի մուտքային վերահսկողություն: Ընդհանուր դրույթներ

12.

Կիսահաղորդչային ուժային սարքեր: Ընդհանուր տեխնիկական պայմաններ

13.

Ռազմական նշանակություն ունեցող օպտիկական սարքեր: Ժամանակավոր պաշտպանությանը և պահպանությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

14.

Ռազմական տեխնիկայի վերանորոգումը և շահագործումը: Տերմիններ և ձևակերպումներ

15.

Ծածկեր և քողարկման կոմպլեկտներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ

16.

Ռազմամթերք: Պահպանման ժամանակ պաշտպանությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

 

VI. Տնտեսագիտական պահանջներ

1.

Տնտեսագիտական պահանջներ: Անվանացանկը և ընտրության կարգը

 

VII. Ռազմական և հատուկ նշանակության արտադրատեսակների մշակման և արտադրման գաղտնիության պահպանում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան