ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1285-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ պատվաստումների ազգային օրացույցում պնևմոկոկային վարակի դեմ պատվաստումներն իրականացվելու են 2013 թվականի հոկտեմբերից։».
2) որոշման N 3 հավելվածում`
ա. «ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով,
բ. «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ» բառերով,
գ. «ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բառերով.
«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական
ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ».
3) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1285-Ն որոշման |
«Հավելված N 4ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 46-Ն որոշման |
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ
Պատվաստանյութի անվանումը |
Պատվաստման հերթական դեղաչափը |
Պատվաստման ժամկետը |
ԲՑԺ |
1 |
ծնվելուց հետո 0-48 ժամվա ընթացքում |
ՎՀԲ |
1 |
ծնվելուց հետո 0-24 ժամվա ընթացքում |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ |
1 |
6-շաբաթական (1.5 ամսական) |
2 |
12-շաբաթական (3 ամսական) | |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ |
3 |
18-շաբաթական (4.5 ամսական) |
ԿԿԽ |
1 |
12 ամսական |
ԱԿԴՓ |
1 |
18 ամսական |
ՕՊՎ |
4 |
18 ամսական |
ԱԴՓ-Մ |
1 |
6 տարեկան |
ՕՊՎ |
5 |
6 տարեկան |
ԿԿԽ |
2 |
6 տարեկան |
ԱԴՓ-Մ |
2 |
15-16 տարեկան |
3 |
26-30 տարեկան | |
4 |
36-40 տարեկան | |
5 |
46-50 տարեկան | |
6 |
56-60 տարեկան |
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|