Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 սեպտեմբերի 2015 թվականի N 41
18. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՊԱՌՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ` ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի գործողության պայմաններում` տնտեսվարող սուբյեկտներին պետական աջակցության միջոցառումների (այսուհետ՝ միջոցառումներ) պլանին` համաձայն հավելվածի:
2. Միջոցառումների պլանի իրականացման պատասխանատու պետական կառավարման մարմինների ղեկավարներին`
1) սահմանել միջոցառումների իրականացման պատասխանատու ստորաբաժանումը (ստորաբաժանումներ), ինչպես նաև միջոցառումների իրականացման հսկողության պատասխանատուները.
2) միջոցառումների յուրաքանչյուր կետի կատարման ժամկետի ավարտին հաջորդող 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ներկայացնել հաշվետվություն տվյալ կետով սահմանված միջոցառման կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի N 41 |
Մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե ր ի պ լ ա ն
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի գործողության պայմաններում` տնտեսվարող սուբյեկտներին պետական աջակցության
NN ը/կ |
Գործողության անվանումը |
Պատասխանատուն |
Կատարման ժամկետը |
1. |
Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ այլ անձի բացառիկ իրավունքին առնչվող գործունեություն իրականացնող զուգահեռ ներմուծումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների բացահայտում և հաշվառում |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015 թ. հոկտեմբեր |
2. |
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմաններում զուգահեռ ներմուծողներին օրենսդրության փոփոխությունների և գործող օրենսդրության պարզաբանումների տրամադրում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015-2018 թթ. պարբերաբար |
3. |
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 26-րդ հավելվածի Արձանագրության V բաժնով սահմանված ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների սպառման սկզբունքի կիրառման արդյունքում հնարավոր հետևանքների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում և ազդեցության գնահատում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2016 թ. հուլիս |
4. |
Աջակցություն զուգահեռ ներմուծողներին՝ ապրանքային նշանի իրավատիրոջ հետ բանակցություններ վարելու հարցում, որպես առևտրային ներկայացուցիչներ կամ դիստրիբյուտորներ վերջիններիս հետ համագործակցության նպատակով: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015-2018 թթ. պարբերաբար |
5. |
Մտավոր սեփականության գործակալության աշխատակազմում պատասխանատու աշխատանքային խմբի ստեղծում` ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի միջազգային սկզբունքի սպառման հետ կապված այցելուներին խորհրդատվության տրամադրման նպատակով: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015 թ. սեպտեմբեր |
6. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում` Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տարածաշրջանային սպառման սկզբունքների և իրականացվող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկատվության տեղադրում: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015 թ. հոկտեմբեր |
7. |
Մտավոր սեփականության գործակալության աշխատակազմում «թեժ գծի» կազմակերպում, որտեղ կընդունվեն և կվերլուծվեն «զուգահեռ ներմուծմանն» առնչվող բանավոր հարցերն ու առաջարկությունները: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2015 թ. սեպտեմբեր |
8. |
Վերապատրաստման ցանկություն հայտնածների (զուգահեռ ներմուծողների) բազայի ստեղծում, որն իր մեջ կներառի նաև զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2015 թ. դեկտեմբեր |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|