Գլխավոր տեղեկություն
Համար
N 41
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.09.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 41

 

18. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՊԱՌՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ` ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի գործողության պայմաններում` տնտեսվարող սուբյեկտներին պետական աջակցության միջոցառումների (այսուհետ՝ միջոցառումներ) պլանին` համաձայն հավելվածի:

2. Միջոցառումների պլանի իրականացման պատասխանատու պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

1) սահմանել միջոցառումների իրականացման պատասխանատու ստորաբաժանումը (ստորաբաժանումներ), ինչպես նաև միջոցառումների իրականացման հսկողության պատասխանատուները.

2) միջոցառումների յուրաքանչյուր կետի կատարման ժամկետի ավարտին հաջորդող 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ներկայացնել հաշվետվություն տվյալ կետով սահմանված միջոցառման կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի նիստի N 41
արձանագրային որոշման

 

Մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե ր ի    պ լ ա ն

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի գործողության պայմաններում` տնտեսվարող սուբյեկտներին պետական աջակցության

NN ը/կ

Գործողության անվանումը

Պատասխանատուն

Կատարման ժամկետը

1.

Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ այլ անձի բացառիկ իրավունքին առնչվող գործունեություն իրականացնող զուգահեռ ներմուծումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների բացահայտում և հաշվառում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. հոկտեմբեր

2.

Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմաններում զուգահեռ ներմուծողներին օրենսդրության փոփոխությունների և գործող օրենսդրության պարզաբանումների տրամադրում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015-2018 թթ.

պարբերաբար

3.

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 26-րդ հավելվածի Արձանագրության V բաժնով սահմանված ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների սպառման սկզբունքի կիրառման արդյունքում հնարավոր հետևանքների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում և ազդեցության գնահատում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016 թ. հուլիս

4.

Աջակցություն զուգահեռ ներմուծողներին՝ ապրանքային նշանի իրավատիրոջ հետ բանակցություններ վարելու հարցում, որպես առևտրային ներկայացուցիչներ կամ դիստրիբյուտորներ վերջիններիս հետ համագործակցության նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015-2018 թթ. պարբերաբար

5.

Մտավոր սեփականության գործակալության աշխատակազմում պատասխանատու աշխատանքային խմբի ստեղծում` ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի միջազգային սկզբունքի սպառման հետ կապված այցելուներին խորհրդատվության տրամադրման նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. սեպտեմբեր

6.

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում` Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տարածաշրջանային սպառման սկզբունքների և իրականացվող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկատվության տեղադրում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. հոկտեմբեր

7.

Մտավոր սեփականության գործակալության աշխատակազմում «թեժ գծի» կազմակերպում, որտեղ կընդունվեն և կվերլուծվեն «զուգահեռ ներմուծմանն» առնչվող բանավոր հարցերն ու առաջարկությունները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. սեպտեմբեր

8.

Վերապատրաստման ցանկություն հայտնածների (զուգահեռ ներմուծողների) բազայի ստեղծում, որն իր մեջ կներառի նաև զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2015 թ. դեկտեմբեր