Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 29-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.10.01/25(438).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2012
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2012

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 սեպտեմբերի 2012 թ.
ք. Երևան

թիվ 29-Ա 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՓՌՄԱՆ (ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ), ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՏՎՅԱԼ ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՈՂ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից 2012 թվականի հունիսի 7-ին հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների արտահերթ մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացվել և ղեկավարվելով Հանձնաժողովի 28.06.2010թ. N 23-Ն որոշմամբ հաստատված «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգ»-ի 21-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով՝ Հանձնաժողովը որոշում է.

1. 2012 թվականի հունիսի 7-ին հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Վայոց ձորի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների արտահերթ մրցույթը հայտարարել չկայացած։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ`

Գ. Ամալյան