ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2011 թվականի N 308-Ն
ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 50-րդ և 51-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայից (այսուհետ` կոնվենցիա) բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման 2011-2012 թվականների միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի N 650-Ա որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական, գիտական ու կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն կոնվենցիայի իրագործման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների մասին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա երրորդ տասնօրյակում՝
1) ամփոփել սույն որոշման 2-րդ կետում նշված, ինչպես նաև կոնվենցիայից բխող՝ սույն որոշման հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը, քննարկել հանձնաժողովի նիստում և ներառել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի իրագործման վերաբերյալ զեկույցներում.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն սույն կետի 1-ին ենթակետում նշված միջոցառումների կատարման ընթացքի մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 1 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 308-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի հոդվածը |
Միջոցառման նպատակը (արդյունքը) |
Պատասխանատու մարմինները |
Համակատարող մարմինները |
Կատարման ժամկետը |
Իրականացվող միջոցառման |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
«Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի ազգային քաղաքականության իրագործման հիմ-նադրույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշ-ման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
Հոդված 4. Պարտա-վորությունների տարանջատում Հոդված 2. Կիրառման ոլորտը Հոդված 3. Նպատակները Հոդված 5. Ընդհանուր միջոցառումներ. «բ» |
Հայաստանում լանդշաֆտի ազգային քաղաքականության հաստատված հիմնադրույթներ` նշված ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների ամրագրմամբ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ բնապահպանության ՀՀ մշակույթի նախարարություն |
ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով |
2011 թ. |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի (մարմինների) պահպանման ծախսեր |
2. |
Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներում լանդշաֆտային հիմնախնդիրների ներառման մասին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումների ընդունում և պաշտոնի անձնագրերում համապատասխան փոփոխությունների կատարում |
Հոդված 6. Հատուկ միջոցառումներ «Ա. Իրազեկության բարձրացում» |
լանդշաֆտի դերի և նշանակության մասին ՀՀ քաղաքացիական ծառայողների իրազեկվածության և հմտությունների բավարար մակարդակ |
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ (համաձայնությամբ) |
ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով |
2011 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի մարմինների) պահպանման ծախսեր |
3. |
«Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
Հոդված 11. Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի մրցանակը |
սահմանված է լանդշաֆտների պաշտպանության կամ կառավարման կամ պլանավորման հարցերում նշա-նակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակի շնորհման կարգը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի մրցանակը ներկայացնելու պայմանները` համաձայն Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի մրցանակով պարգևատրման չափանիշների |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն |
ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով |
2011 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի մարմինների) պահպանման ծախսեր |
4. |
«Հայաստանի Հանրապետությունում լանդշաֆտների պահպանության, կառավարման ու պլանավորման ռազ-մավարությունը և դրանից բխող առաջնահերթ ու միջ-նաժամկետ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
Հոդված 5. Ընդհանուր միջոցառումներ. «բ» և «դ» կետեր |
լանդշաֆտի ազգային քաղաքականության հիմնադրույթների իրագործումն ապա-հովող` պահպանու-թյան, կառավարման և պլանավորման հաստատված ռազմավարություն` առաջնահերթ միջոցառումների ամրագրմամբ Միջազգային պայմա-նագրով սահմանված դրույթների իրագոր-ծումն ապահովող իրավական ակտերի մշակման հաստատ-ված ժամանակացույց |
ՀՀ քաղաքաշինության
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ գիտության և կրթության նախարարություն |
ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով |
2012 թ. մայիսի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի մարմինների) պահպանման ծախսեր |
5. |
Հայաստանի Հանրապետության կրթական համակար-գում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայով սահմանված` ուսուցմանն |
Հոդված 6. «Բ. Ուսուցում և կրթություն» |
Հայաստանի Հանրապետության կրթության համակարգի վերլուծության արդյունքում` կոնվենցիայի տեսանկյունից վերանայված և նոր մշակված կրթական լանդշաֆտի գնահատման և կոնվենցիայով սահմանված այլ գործառույթներով զբաղվելու հմտություններ ունեցող մասնագիտական կադրեր |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով |
2012 թ. և շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի մարմինների) պահպանման ծախսեր |
6. |
(կետն ուժը կորցրել է 04.10.12 N 1245-Ն) | ||||||
7. |
(կետն ուժը կորցրել է 04.10.12 N 1245-Ն) | ||||||
8. |
Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրականացման վերաբերյալ պարբերական զեկույցների նախապատրաստում |
Հոդված 10. Կոնվենցիայի իրականացման նկատմամբ հսկողությունը |
Հայաստանում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան իրագործելու վերաբերյալ պարբերաբար կազմվող զեկույցներ` շահագրգիռ կազմակերպություն-ներին (այդ թվում` միջազգային) փոխանցելու և հանրությանն իրազեկելու համար |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծված միջ-գերատեսչական հանձնաժողով |
2011 թ. և շարունա- կական |
ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի (մարմինների) պահպանման ծախսեր |
(հավելվածը փոփ. 04.10.12 N 1245-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.10.2012, N 1245-Ն | 18.10.2012, N 308-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|