Basic information
Number
N 1472-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.10.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.990
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.09.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.09.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
24.09.2002
Effective date
19.10.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1472-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ջերմուկ քաղաքի N 2 դպրոցի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 27,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ նշված ծախսերի ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի կողմից ներկայացված և նախարարության հետ համաձայնեցված նախահաշիվների հիման վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. սեպտեմբերի 20

Երևան