Գլխավոր տեղեկություն
Համար
N 1456-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2012-10.12.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.28/58(932).1 Հոդ.1256.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1456-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 704-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված` ստորև նշված տարածքները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին`

1) Երևան քաղաքի Բատիկյան 89 հասցեում գտնվող «Վահան Զատիկյանի անվան N 90 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերից` 950 քառ. մետր մակերեսով տարածքը.

2) Երևան քաղաքի Մանանդյան 2 հասցեում գտնվող «Երևանի N 46 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության N 2 մասնաշենքի 890 քառ. մետր մակերեսով տարածքը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման N 8 հավելվածի «IV. Մեղրու տարածաշրջան» բաժնի 8.1-ին կետով սահմանված աշխատանքների ավարտից հետո Մեղրի քաղաքի Մելիք-Օհանջանյան 4 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը հանձնված գույքի կազմից առանձնացնել 157.6 քառ. մետր մակերեսով տարածքը և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածք ամրացնելու և գույք հանձնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1793-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 321-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը «հանձնած» բառից հետո լրացնել «ստորև նշված տարածքներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով.

2) որոշման 1-ին կետի`

ա. 1-ին ենթակետում «496,8» թիվը փոխարինել «441,7» թվով,

բ. 2-րդ ենթակետում «420,2» թիվը փոխարինել «351,8» թվով,

գ. 4-րդ ենթակետում «407» թիվը փոխարինել «370,2» թվով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածք (գույք) ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 321-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 704-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «568» թիվը փոխարինել «544,85» թվով.

2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «9/1» թիվը փոխարինել «7» թվով:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 23

Երևան