ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2012 թվականի N 1034-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1486-Ա ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 449 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրատվություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 798-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1486-Ա որոշման N 1 հավելվածի 117-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 17-ի «Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանների կացարանները որպես բնակելի տարածություններ սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու մասին» N 449 որոշման հավելվածի 130-րդ տողում «Ղազարյան Սերյոժա» բառերը փոխարինել «Ղազարյան Սերոժ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|